Կիսվում եմ, որ շատ ծանր չլինի...
Մայրիկիս զանգեցի, կարոտել եմ, ձայնն էի ուզում լսել, բայց հասկացա, որ ինչ-որ բան այն չէ կատարվել: Հարցրեցի, ասաց դժբախտություն է պատահել, չշարունակեց: Խնդրեցի ասել թե ինչ, ասաց՝ քեռուս թոռնիկի հետ դժբախտություն է կատարվել Թուրքիայում, ընկել է շենքից, վաղը գնում ենք Կիրովական: Ինձ թվաց երեխան հիվանդանոցում է, ասացի՝ դե լավ է, որ ողջ է: Չէ, մահացել է, հնչեց պատասխանը...
Իսկ ինչու էր մեկնել Թուրքիա 18ամյա այդ երեխան, պարզվում է գումար աշխատելու, ինչի համար, որ սովորի, բայց չէ որ իրենք դրա կարիքը չունեն, ինչի են մենակ երեխային ուղղարկել այնտեղ, մենակ չի եղել մյուս տատիկը Թուրքիայում է: Իսկ ընկել է, թե....
այս հարցը մնաց անպատասխան...