07.09.2009, 09:25 (6348 Դիտումներ)
Ոնց չեմ սիրում, որ մեր տուն հյուր են գալիս ու նստում են կոմպի մոտ միանգամից: Միացնում են այդ ադնակլասնիկը ու գնաց....: Իբր եկել են մեզ հյուր մեզ տեսնելու, շփվելու, բայց կարողա եկած պահից նստեն կոմպի դիմաց ու գնալուց նոր վեր կենան: Ու նույնիսկ այն մարդիկ որոնք իրենց տանը անլիմիտ ինտերնետ ունեն: Ես ուղակի ապշում եմ: Լուրջ չեմ հասկանում ու ահավոր նյարդայնանում եմ դրանից: Ու ամենավատն այն է, որ չգիտեմ ինչպես ասեմ, որ դա գեղեցիկ չէ ու կոպիտ ասած շնորհք չէ: Դուրսա գալիս, որ եկել են մեր տուն զուտ դրա համար: Հա դե մեկ մեկ էլ շրջվում են բա հետո ինչ կա չկա, սենց ցրված հայացքով ու նորից շարունակում
…
Գիտեմ որ դա «ինադու» չեն անում, բայց արդեն շատ վատ բնավորություն է դառնում: Ցավալի է, որ ինտերնետն այդ աստիճան կտրում է մարդուն իրական կյանքից : Ամեն բանի կախվածությունը վատ է, իսկ սա գնալով ավելի ու ավելի լայն շրջաններ է ընդգրկում, մարդիկ դառնում են վիրտուալ ու չէն կարողանում արդեն ճիշտ գնահատել իրական կյանքի իրավիճակները: Ցավալի է...
Չգիտեմ բռնեմ ինտերնետն անջատեմ իրանց գալուց, թե ինչ անեմ