Նայել RSS հոսքը

Second Chance

Օդնոկլասնիկային հիվանդությունը ազդում է անգամ հյուր գնալու էթիկայի վրա

Գնահատական. 4 ձայն, 4.75 ընդհանուր:
Ոնց չեմ սիրում, որ մեր տուն հյուր են գալիս ու նստում են կոմպի մոտ միանգամից: Միացնում են այդ ադնակլասնիկը ու գնաց....: Իբր եկել են մեզ հյուր մեզ տեսնելու, շփվելու, բայց կարողա եկած պահից նստեն կոմպի դիմաց ու գնալուց նոր վեր կենան: Ու նույնիսկ այն մարդիկ որոնք իրենց տանը անլիմիտ ինտերնետ ունեն: Ես ուղակի ապշում եմ: Լուրջ չեմ հասկանում ու ահավոր նյարդայնանում եմ դրանից: Ու ամենավատն այն է, որ չգիտեմ ինչպես ասեմ, որ դա գեղեցիկ չէ ու կոպիտ ասած շնորհք չէ: Դուրսա գալիս, որ եկել են մեր տուն զուտ դրա համար: Հա դե մեկ մեկ էլ շրջվում են բա հետո ինչ կա չկա, սենց ցրված հայացքով ու նորից շարունակում
Գիտեմ որ դա «ինադու» չեն անում, բայց արդեն շատ վատ բնավորություն է դառնում: Ցավալի է, որ ինտերնետն այդ աստիճան կտրում է մարդուն իրական կյանքից : Ամեն բանի կախվածությունը վատ է, իսկ սա գնալով ավելի ու ավելի լայն շրջաններ է ընդգրկում, մարդիկ դառնում են վիրտուալ ու չէն կարողանում արդեն ճիշտ գնահատել իրական կյանքի իրավիճակները: Ցավալի է...
Չգիտեմ բռնեմ ինտերնետն անջատեմ իրանց գալուց, թե ինչ անեմ

Ուղարկել «Օդնոկլասնիկային հիվանդությունը ազդում է անգամ հյուր գնալու էթիկայի վրա"» Digg-ին Ուղարկել «Օդնոկլասնիկային հիվանդությունը ազդում է անգամ հյուր գնալու էթիկայի վրա"» del.icio.us-ին Ուղարկել «Օդնոկլասնիկային հիվանդությունը ազդում է անգամ հյուր գնալու էթիկայի վրա"» StumbleUpon-ին Ուղարկել «Օդնոկլասնիկային հիվանդությունը ազդում է անգամ հյուր գնալու էթիկայի վրա"» Google-ին

Թարմացել է 07.09.2009, 09:33 ըստ [ARG:5 UNDEFINED]

Պիտակներ: ոչ մի Խմբագրել պիտակները
Կատեգորիաներ
Առանց կատեգորիայի

Մեկնաբանություն

  1. Ձայնալար-ի ավատար
    Դե եթե մարդկանց տենց ա հարմար, դու էլ հետները ադնագլազնիկով շփվի
  2. Second Chance-ի ավատար
    Մեջբերում Ձայնալար-ի խոսքերից
    Դե եթե մարդկանց տենց ա հարմար, դու էլ հետները ադնագլազնիկով շփվի
    Որ տանը 2 հատ կոմպ ունենամ տենց կանեմ
  3. Չամիչ-ի ավատար
    Կա շատ պարզ ճանապարհ,երբ հյուր ես ընդունում, անջատում ես եվ կոմպը եվ ինետը, ամոթ բան չկա, դու ես տան տերը, քեզ տենց է հարմար, իսկ եթե խնդրեն միացնել, այդ դեպքում, պարզ ասա այն ինչ մտածում ես:
  4. Չամիչ-ի ավատար
    Քո նկարագրածը ամենաիսկական կախվածություն է: Մարդը այն աստիճան է սեվեռված իր կախվածության առարկայի վրա, որ նրան այլեվս չի գրավում իրական աշխարհը, իրական շփումը նրան չի բերում էն բավարարվածությունը, ինչը որ ստանում է վիրտուալ հաղորդակցությունից:
  5. Chuk-ի ավատար
    Ինչ լավ է, երբ ես եմ հյուր ընդունում, նման խնդիր չի լինում, որովհետև ես ինքս վեր չեմ կենում համակարգչի մոտից, դուրս չեմ գալիս ինտերնետից

    Սա իհարկե կատակով, բայց իրականում եղել են դեպքեր, երբ համոզված եմ, որ հյուրերս այդպես են մտածել: Պարզապես իրավիճակը փոքր-ինչ տարբերվել է, ես այդ պահին ինտերնետում աշխատել եմ ու պարբերաբար ասենք ակումբը թարմացրել: Իրավիճակն այնպիսին է եղել, որ հնարավորություն չեմ ունեցել հյուրերով զբաղվելու, առավել ևս որ իրենք էլ իմացել են, որ ես տանն եմ աշխատում ու եկել են իմ աշխատանքի պահին: Բայց ակումբի պարբերաբար թարմացումները, որոնք իրականում ժամանակ ու ռեսուրս ինձնից չեն խլել, նրանց կարող է սխալ պատկերացում տված լիներ, թե ես ինչով եմ զբաղվել: Բարեբախտաբարի նման իրավիճակները խիստ սակավ են եղել
  6. Second Chance-ի ավատար
    Մեջբերում Չամիչ-ի խոսքերից
    Կա շատ պարզ ճանապարհ,երբ հյուր ես ընդունում, անջատում ես եվ կոմպը եվ ինետը, ամոթ բան չկա, դու ես տան տերը, քեզ տենց է հարմար, իսկ եթե խնդրեն միացնել, այդ դեպքում, պարզ ասա այն ինչ մտածում ես:
    Ինձ թվումա որ անջատեմ էլ իրանց համար դժվար չի լինի միացնելը, բայց դե որոշել եմ մի ինչ որ կերպ հասկացնեմ, ուղակի չգիտեմ ոնց անեմ որ կոպիտ չլինի
  7. Second Chance-ի ավատար
    Մեջբերում Chuk-ի խոսքերից
    Ինչ լավ է, երբ ես եմ հյուր ընդունում, նման խնդիր չի լինում, որովհետև ես ինքս վեր չեմ կենում համակարգչի մոտից, դուրս չեմ գալիս ինտերնետից

    Սա իհարկե կատակով, բայց իրականում եղել են դեպքեր, երբ համոզված եմ, որ հյուրերս այդպես են մտածել: Պարզապես իրավիճակը փոքր-ինչ տարբերվել է, ես այդ պահին ինտերնետում աշխատել եմ ու պարբերաբար ասենք ակումբը թարմացրել: Իրավիճակն այնպիսին է եղել, որ հնարավորություն չեմ ունեցել հյուրերով զբաղվելու, առավել ևս որ իրենք էլ իմացել են, որ ես տանն եմ աշխատում ու եկել են իմ աշխատանքի պահին: Բայց ակումբի պարբերաբար թարմացումները, որոնք իրականում ժամանակ ու ռեսուրս ինձնից չեն խլել, նրանց կարող է սխալ պատկերացում տված լիներ, թե ես ինչով եմ զբաղվել: Բարեբախտաբարի նման իրավիճակները խիստ սակավ են եղել
    Քո իրավիճակը լրիվ այլ է , աշխատանքն ու անհրաժեշտությունն ուրիշ հարց են, իսկ ժամանցային զբաղվելը՝ լրիվ ուրիշ:
    Եթե անգամ հյուրն ինչ որ կարևոր բան ունի ադնակլասնիկում օրինակ մեկին պետք է մի բան ասի հարցնի և այլն դա այնքան կարճ ժամանակ կխլի, որ չի կարող դրանով վիրավորել հյուրնկալողին: Բայց ժամերով նստել չատ անելը
  8. Սլիմ-ի ավատար
    Այ քեզ բան անջատի ինետդ, ասա համակարգիչս անսարք է, ու վերջապես ասա, որ քեզ դուր չի գալիս, որ քո բնակարանը ինետ ակումբ չի: Ինչի ես մտածում որ կնեղենան, իրանք չեն մտածում չէ քո նեղանալու մասին, դու էլ մի մտածի, ասա էն ինչ կա:
  9. Apsara-ի ավատար
    հմմ, նորմալ իրավիճակ է, նույնն էլ իմ տանը, բայց ես հասկանում եմ այդ մարդկանց, քանզի գիտեմ, որ իրենք տանը ինետ չունեն,մարդ էլ կա համակարգիչ չոունի: Ընկերներ էլ ունեմ, որոնք զանգում են ու ուղիղ ասում են, որ ուզում են գան համակարգչից ու ինետից օգտվելու համար, հարմար է արդյոք ինձև այլն, ես էլ մեծ հաճույքով ընդունում եմ իրենց: Բայց ես իմ հյուրերին թե հյուրասիրվելիքով թե զրույցներով կարողանում եմ զբաղեցնել, ու նրանք ինքնստինքյան շուտով պոկվում են համակարգչից ու միանում ընդհանուր սեղանին:
    Իսկ մեկ այլ լուծում նման խնդրի, որ ամուսինս ինքնաբերաբար է գտել, երևի չի էլ գիտակցել, դա բոլորին ընդհանուր ինտելեկտուալ խաղի շուրջը համակարգչի մոտ հավաքելն է, ինտելեկտուալից բոլորն էլ շուտ են ձանձրանում և նորից հավաքվում են սեղնի շուրջ
  10. Second Chance-ի ավատար
    Մեջբերում Sisuan-ի խոսքերից
    Այ քեզ բան անջատի ինետդ, ասա համակարգիչս անսարք է, ու վերջապես ասա, որ քեզ դուր չի գալիս, որ քո բնակարանը ինետ ակումբ չի: Ինչի ես մտածում որ կնեղենան, իրանք չեն մտածում չէ քո նեղանալու մասին, դու էլ մի մտածի, ասա էն ինչ կա:
    Սիսուան ջան մի քիչ շատ կտրուկ ստացվեց ոնց որ, իմ հարազատներն են, ինչ էլ լինի այդպես չեմ կարող վարվել

    Համենայնդեպս բոլորից շնորհակալ եմ խորհուրդների համար