Անխելք մարդու հիմար հեքյաթը
Լինում է չի լինում մի թագավորություն է լինում ,էս թագավորությունը շատ զարմանալի է լինում:Էս թագավորության ժողովուրդն էլ զարմանալի է լինում, սրանք թագավոր կամ եզներից են ընտրում կամ էշերից:Ասում են, որ էդպես լավ է ,ժողովուրդը ապրում է իր համար ,էշ թագաավորը իր համար, ապագա եզ թագավորնել իր համար:ՈՒ էսպես Էշ ու եզը հերթով կառավարում էին ժողովրդին :Օրերից մի օր երբ թագավորում էր էշը ,կանչեց իր մոտ խորհրդականներին և այյսպես ասաց ,դուք իմ խորհրդականներն եք մի հարց ունեմ, փալանս փոխեմ թե անունս :Խորհրդականները շատ մտահոգվեցին էշ թագավորի հարցից և պատասխանի համար մի քանի օր ժամանակ խնդրեցին:Անցավ մի քանի օրը և խորհրդականները եկան թագավորի մոտ :Ավագ խորհրդականը այսպես սկսեց իր խոսքը, «թագավորը ապրած կենա ,մենք երկար մտածեցինք և քեզ համար այս խորհուրդը պատրաստեցինք:Քո էշային մեծությունը շատ բան է արել իր ժողովրդի համար, քո փալանը բոլորն են ճանաչում ,իսկ քո անունը թնդում է աշխարհից աշխարհ ,անունդ էլ մի փոխիր»: Թագավորը այս խոսքերից շատ զարմացավ և զայրացավ և պատրաստ էր արդեն մահապատժի հրովարտակը արձակել երբ խոսք խնդրեց կտսեր խորհրդկանը : «Ով ձերտ էշային մեծություն մենք մեկ ուրիշ առաջարկություն ունենք քեզ համար, այս օրվանից դու ոչ թե էշ թագավոր էս, այլ Էշ առաջին, արքայից արքա»: Այս խոսքերի վրա թագավորը հանգստացավ և նրա հոգին փառավորվեց:Անցավ մի քանի տարի և եկավ ժամը թագավորությունը հաձնելու հաջորդ գահակալին:Մեծ պատիվներով էշ առաջինին ճանապարհեցին և ավելի բարձր պատվով եզին նստեցրեցին գահին:Բոլորը սպասում էին եզ արքայի առաջին հրովարտակին ,էդ երկրի եզ թագավորը ապրած կենա, նրա հրորվարտակը այսպիսին էր :Էս օրվանից սկսած էշերը եզություն պեք է անեն թագավորության մեջ:Ժողովուրդը հիացած աղաղակում էր, եզավարի որոշում է ,թող այդպես լինի:Եվ էսպես ,մինչև չգիտես թե որտեղից հայտնվեց մի շատ հանդուգն խոզ և խառնեց էշերի և եզների հանգիստը ,թե ես ձեզանից ինչով եմ պակաս էս օրվանից ես եմ կառավարում ասեց ու խոզավարի փորձեց եզից վերցրել թագը:Էս լուրը հասավ ժողովրդին ,ժողովուրդը շատ անհանգստացավ ,խառնվեց իրար :Բա ինչ անեն, ոնց չանեն դիմեցին իրենց երկրի ալտեռնատիվ իմաստուններին ,սրանք շատ ուրախացան և էսպես ասացին ժողովրդին ,դուք ճիշտ էք արել որ դիմել եք մեզ ,մենք կասենք թե ինչ պետք է անենք:
Ու մինչև էսօր, էդ երկրի ժողովուրդը սպասում է ,երկնքից երեք խնձոր ընկավ մեկը էշին մեկը եզին մեկն էլ ալտերնատիվ իմաստուններին ,իսկ ժողովուրդը իր ունեցած խնձորով թող էլի յոլա կգնա: