11.05.2009, 17:13 (3998 Դիտումներ)
Էս վերջերս բավականին հաճախ ռաստվում եմ "անկեղծություն", "կեղծավորություն", "սուտ", "ճշմարտություն" ու նմանօրինակ այլ հասկացությունների:
Էն աստիճան, որ հայա-հայա իմաստազրկվելու են: Ինձ համար համենայն դեպս:
Վախի ու փոքրոգության ֆոնային երաժշտության ներքո հնչող մեղադրանքներ , որ տեղ են հասնում ռեվերբերացիայի օրհնված օրենքի շնորհիվ միայն:
Սուտ, որ տառապած ու վաստակած ճշմարտության տակ է անցկացվում` ՝լալագին նվնվոցի պադտանցովկով:
Ծաղր..
Բառեր..բառեր..
Ռեվերբերացիայից խուսափելու համար պետք է պատերը ծածկել փափուկ նյութերով:
Փափուկ ու անթափանց: