Նայել RSS հոսքը

erewanski

Չես ուզում մի' կարդա

Գնահատել այս գրառումը
ես իմ բլոգներում իմ գրածն եմ գրում
իմ գրածներում հավեսով արտահայտվում
էն օր բլոգում գրել էին <<էս ովա արա>>
տո ես եմ, այ մամաի բալա
չես ուզում կարաս չկարդաս
կարաս վապշե բլոգս էլ չմտնես
լավ էլի մենակ չսկսես
ասում ես գրել չգիտի,չի կետադրում
քեզ ինչ տո լավա անում
հիմա հասկացար թե ում հետ գործ ունես
մի հատ էլ խոսացիր.......................................

Ուղարկել «Չես ուզում մի' կարդա"» Digg-ին Ուղարկել «Չես ուզում մի' կարդա"» del.icio.us-ին Ուղարկել «Չես ուզում մի' կարդա"» StumbleUpon-ին Ուղարկել «Չես ուզում մի' կարդա"» Google-ին

Պիտակներ: ոչ մի Խմբագրել պիտակները
Կատեգորիաներ
Առանց կատեգորիայի

Մեկնաբանություն

  1. Սլիմ-ի ավատար
    Ինչի սենց ագրեսիվ, մի բարկացի, գրածդ հանձնել էիր կարդացողների դատին ու հավասարապես պիտի ընդունես և վատ և լավ կարծիքները: Ընդհակառակը էտ կրիտիկայի միջից քաղի էն ինչ քեզ կօգնի կատարելագործել գրելաոճդ:
  2. erewanski-ի ավատար
    սենց ել ա լավ
    համենայդեպս մերսի
  3. Սլիմ-ի ավատար
    Ինձ դուրա գալիս, թեթևա ու մատչելի, բայց ես պոեզիայից հեռու մարդ եմ, ես էլ եմ փորձել, բայց իմ մոտ չի ստացվել:
  4. erewanski-ի ավատար
    դու կարողա ուրիշ բնագավառում ես տաղանդ փորցիր ամեն ինչ
  5. Սլիմ-ի ավատար
    Ըհը , ես տաղանդավոր ձևով կարում եմ ամեն ինչ փչացնեմ:
  6. erewanski-ի ավատար
    պատահումա
  7. Chuk-ի ավատար
    Հարկավոր է սովորել կետադրական նշանների ու մեծատառերի կիրառությունը, հակառակ դեպքում ակումբի ֆորումի շրջանակներում սկսելու եմ գրառումները «գրաքննել»
  8. erewanski-ի ավատար
    Լավ:
  9. Rhayader-ի ավատար
    Չուկ, եթե սկզբունքայնորեն նայենք, արդյո՞ք սա չի կարող համարվել վիրավորական գրառում)))

    Երևանսկի, դու լրջորեն սա արվե՞ստ ես համարում: Որովհետև այ սրանից
    դու կարողա ուրիշ բնագավառում ես տաղանդ փորցիր ամեն ինչ
    Կարելի էր ենթադրել, որ դու համարում ես, որ գրական տաղանդ ունես
  10. Apsara-ի ավատար
    Մեջբերում Rhayader-ի խոսքերից
    Չուկ, եթե սկզբունքայնորեն նայենք, արդյո՞ք սա չի կարող համարվել վիրավորական գրառում)))

    Երևանսկի, դու լրջորեն սա արվե՞ստ ես համարում: Որովհետև այ սրանից

    Կարելի էր ենթադրել, որ դու համարում ես, որ գրական տաղանդ ունես
    բայց մարդ ազատ է ինչ ուզի համարի, կարծի և այլն, այս մարդը համենայն դեպս չի պարտադրում իրեն կարդալ ու իր տաղանդը գնահատել
  11. Rhayader-ի ավատար
    Ապսարա))) պրոբլեմն ուրիշ տեղ ա: Ես բնավ չեմ պնդում, թե երևանսկին անտաղանդ ա)
    Բայց, եթե գրառումների ու կոմմենտների էվոլյուցիային նայենք, էս մարդը նախորդ գրառման մեջ իրան քննադատած մարդկանց ա ուղղում էս «բանաստեղծությունը»:
    Եթե ինչ-որ մեկը ստեղծագործությունը դնում ա ֆորումում, ապա թող պատրաստ լինի տարբեր կարծիքներ լսել: Ոչ թե մենակ «վայ ինչ լավն ես, վայ ինչ տաղանդավոր ես»:
    Ես երբեք չեմ բողոքել, ասելով՝ էս ի՞նչ եք դնում ֆորումում: Ամեն մեկն էլ կարող է ստեղծագործել, ամեն մեկն էլ կարող է իր ստեղծագործությունը դնել այստեղ, քանի դեռ այն չի խախտում ակումբի կանոնադրությունը:
    Իսկ եթե պլյուս դրան Երևանսկին նաև ինքն իրեն տաղանդավոր է համարում)))
  12. Apsara-ի ավատար

    լավ, ես հասկացա ինչ ես և էիր ուզում ասել, նախորդ գրառումից պարզ չէր:

    Տարաբնույթ կարծիքների պահով համաձայն եմ, բայց նաև նկատում եմ տենդենց, որ մարդիկ վատ քննադատությունից փախնում են՝ և ստանալուց և անելուց, կամ նամյոկներ են անում կամ էլ լռում են:
    Նորմալ, գրագետ, ճիշտ, հիմնավորված քննադատություն կարդալիս հաճույք եմ ստանում, իսկ նամյոկավոր ձեռառնելիքները տհաճ են:
  13. erewanski-ի ավատար
    ես ասել ու ասում եմ ով չի ուզում թող չկարդա
    իսկ ով կարդում ու գնահատումա իրա ցավը տանեմ
    իսկ ինչ վերաբերումա տաղանդավոր լինելուն ասեմ, որ ես միայն ասում էի որ հնարավոր է ուրիշ բնագավառում տաղանդավոր լինես և չէի պնդում, որ ես այս բնագավառում տաղանդ եմ
    ես ուղղակի արտահայտում եմ իմ մտածածը
    ով ուզումա թող կարդա ով չի ուզում .....................
  14. Chuk-ի ավատար
    Բացի ուզելուց, կան նաև նորմեր:
    Ես կարող եմ ուզել հայհոյախոսություն գրել ու որոշեմ դնել ակումբում, ասելով. «ով չի ուզում՝ թող չկարդա»: Բայց ես դրա իրավունքը չունեմ, որովհետև ակումբում հայհոյախոսությունն արգելվում է: Ակումբում չեն թույլատրվում նաև անընթեռնելի կամ դժվարընթեռնելի գրառումները:

    Կետադրական նշանների ու մեծատառերի բացակայությամբ գրառումները ոչ միայն անգրագետ են, այլև դժվարընթեռնելի: Հետևաբար նորից կրկնում եմ պահանջս՝ այսուհետ հետևել դրանց: Չես հետևի, անձամբ իմ համար բոլորովին դժվար չէ գրառումները տուգանել ու ջնջելը, մի քանի անգամ կրկնվելուց հետո արգելափակելը:

    Եթե չգիտես կանոնները, ապա դիմիր՝ կօգնենք:
    Ակումբը պարապ ժամանակ անցկացնելու համար չի նախատեսված, իսկ նրա լավ կողմերից մեկն էլ այն է, որ այստեղ կարող ես գրագիտություն ձեռք բերել: Ուրեմն ունես տարբերակներ.
    - Օգտվել քեզ ընձեռնված շանսից ու լրացնել գիտելիքներդ,
    - Հստակ քայլերով (անընթեռնելի գրառումներ անելով) գնալ դեպի արգելափակում:
    Թարմացել է 28.08.2009, 14:41 ըստ [ARG:5 UNDEFINED]
  15. erewanski-ի ավատար
    Լավ: