Նայել RSS հոսքը

Ֆոտոն

Երբ խեղդվում եք...

Գնահատական. 5 ձայն, 4.20 ընդհանուր:
Երբ խեղդվում եք, հարկավոր է պարզել.

Քայլ ա.
երազո՞ւմ, թե՞ իրականում եք խեղդվում,

1. Եթե համոզված եք, որ երազի մեջ եք, ապա փորձեք վայելել, չէ՞ որ իրականում այդ զգացողությունը չեք կարող վայելել: Փորձեք թուլանալ ու տրվել զգացողություններին: Տե՛ս ավարտ ա. :

2. Եթե երազում չեք, ապա տե՛ս քայլ բ.:

Քայլ բ.
ինչի՞ց կարող է լինել,

1. Հենց նոր եք ծնվել,
2. Մայրիկը չի սովորեցրել շնչել,
3. Փողկապը ձգելիս տարվել եք մտքերով և անվերջ ձգում եք,
4. Սոված ու անքուն եք. շնչելու հավես չկա,
5. Մրսում եք. մտել եք վերմակի տակ,
6. Մտել եք ջուրը, բայց լողալ չգիտեք,
7. Վախենում եք շնչել, քանի որ ձայնից Ձեր տեղը կիմանան,
8. Շնչելուց Ձեր մարմինը ցավում է ու հետևաբար նախընտրում եք չշնչելը,
9. Արդեն քսանհինգ ժամ է, ինչ համակարգչի առաջն եք, իսկ դուռն ու պատուհանը կողպված են,
10. Տվյալ պահին տարածության տվյալ կետում շնչելը չշնչելուց վնասակար է,
11. Գրազ եք եկել ապրել առանց շնչելու,
12. Պարզապես մոռացել եք շնչել արդեն երկու րոպե,
13. Այլ տարբերակ:
Ընտրեք տարբերակն ու անցեք քայլ գ. համապատասխան տարբերակին:

Քայլ գ.
ի՞նչ անել,

1. Պատրաստվեք «հետնահարվածի» ու հանգիստ եղե՛ք: Տե՛ս ավարտ ա.
2. Ձեզ սպառնում է մահը, պատրաստվեք ուշագնացության: Որից հետո կհայտնվեք երազում: Ապա տե՛ս քայլ դ.:
3. Արագ թուլացրեք փողկապը և շնչեք, իսկ եթե արդեն ուշագնաց եք, ուրեմն երազում եք խեղդվում: Տե՛ս քայլ դ.:
4. Շնչելը կյանքի ու մահվան հարց է, կողմնորոշվե՛ք: Կա՛մ շնչեք, կա՛մ էլ կուշաթափվեք: Առաջին դեպքում տե՛ս ավարտ ա.: Վերջին դեպքում տե՛ս քայլ դ.:
5. Ընտրեք մահվան ճանապարհը. կա՛մ ցրտից, կա՛մ էլ շնչահեղձությունից այն կգա: Վերջին դեպքում արագ կուշաթափվեք: Տե՛ս քայլ դ.:
6. Հնարավոր է ամեն ինչ՝ ավարտ ա. կամ ավարտ բ.:
7. Կողմնորոշվե՛ք: Կա՛մ շնչեք, կա՛մ էլ կուշաթափվեք: Առաջին դեպքում տե՛ս ավարտ ա.: Վերջին դեպքում տե՛ս քայլ դ.:
8. Ցավից վնաս չկա, չնայած՝ կա՛մ ցավից, կա՛մ էլ շնչահեղձ լինելուց հնարավոր է ուշաթափվեք, տե՛ս քայլ դ.:
9. Դուռ-պատուհանը բացեք, տե՛ս ավարտ ա., հակառակ դեպքում կուշաթափվեք, տե՛ս քայլ դ.:
10. Ե՛վ թունավորումը, և՛ թթվածնաքաղցը կտանեն դեպի ուշաթափություն, ընտրությունը Ձերն է, տե՛ս քայլ դ.:
11. Տե՛ս ավարտ բ.
12. Տե՛ս քայլ դ.:
13. Տե՛ս ավարտ ա.:

Քայլ դ.

Ապացուցված է, որ երազի մեջ եք խեղդվում: Փորձեք վայելել, չէ՞ որ իրականում այդ զգացողությունը չեք կարող վայելել: Փորձեք թուլանալ ու տրվել զգացողություններին: Տե՛ս ավարտ ա. :


Ավարտ ա.
Ձեզ կյանքն է սպասում: Եվ այնուամենայնիվ, կյանքից ողջ չեք պրծնի: Տե՛ս ավարտ բ.:
Ավարտ բ.
Կհաջորդի մահը, սպասեք հաջորդ կյանքին:

Ուղարկել «Երբ խեղդվում եք..."» Digg-ին Ուղարկել «Երբ խեղդվում եք..."» del.icio.us-ին Ուղարկել «Երբ խեղդվում եք..."» StumbleUpon-ին Ուղարկել «Երբ խեղդվում եք..."» Google-ին

Պիտակներ: կյանք, հումոր, մահ Խմբագրել պիտակները
Կատեգորիաներ
Առանց կատեգորիայի

Մեկնաբանություն

  1. Հայկօ-ի ավատար
    : Լավն էր:
  2. Yellow Raven-ի ավատար
    Հետաքրքիր էր
  3. Ֆոտոն-ի ավատար
    Շնորհակալ եմ:
  4. Freddie-ի ավատար
    11. Գրազ եք եկել ապրել առանց շնչելու,
    12. Պարզապես մոռացել եք շնչել արդեն երկու րոպե,
    Էս երկուսը վերջն էին
  5. Ֆոտոն-ի ավատար
    Ի միջի այլոց, համար 4, 5, 8, 9, 10 և 12 դեպքերն ինձ հետ պատահել են:
  6. Freddie-ի ավատար
    Մեջբերում Ֆոտոն-ի խոսքերից
    Ի միջի այլոց, համար 4, 5, 8, 9, 10 և 12 դեպքերն ինձ հետ պատահել են:
    Այսինքն մոռացել ես շնչել
  7. Ֆոտոն-ի ավատար
    Մեջբերում Freddie-ի խոսքերից
    Այսինքն մոռացել ես շնչել
    Հա, էլի:
    Ուրեմն չեմ իմանում ինչ եմ անում, ու զգում եմ, որ խեղդվում եմ, արագ մտածում եմ՝ ինչի՞ց է, էդ ընթացքում դեռ իհարկե չեմ շնչում: Հետո էս ամբողջ բլոգի չափ մտածեցի, գլխի ընկա ու շնչեցի:
  8. Ungrateful-ի ավատար
    9. Արդեն քսանհինգ ժամ է, ինչ համակարգչի առաջն եք, իսկ դուռն ու պատուհանը կողպված են,
    ԱստԸ՞ղ
  9. Ungrateful-ի ավատար
    Լոոլ.. բայց լավն էր, մանավանդ պատճառները:
  10. Apsara-ի ավատար
    անկապ էր, զարմանալի ա որ դու ես գրել, առաջին հայացքից ինձ թվաց, թե ամերիկյան ոճի ինչ-որ կատակ ա թարգմանած
  11. Ֆոտոն-ի ավատար
    Մեջբերում Apsara-ի խոսքերից
    անկապ էր, զարմանալի ա որ դու ես գրել, առաջին հայացքից ինձ թվաց, թե ամերիկյան ոճի ինչ-որ կատակ ա թարգմանած
    Հետաքրքիր է, որ զանմանալի է: Անկապ մտքերի գյուտը չեմ կարծում, որ ամերիկացիներին է պատկանում:
    Ամենքն էլ, այդ թվում նաև ես, կարող են հումորել:
    Մյուս կողմից, էդքան լուրջ տպավորություն ե՞մ թողել:
  12. Հայկօ-ի ավատար
    Մեջբերում Ֆոտոն-ի խոսքերից
    Մյուս կողմից, էդքան լուրջ տպավորություն ե՞մ թողել:
    Ֆիզիկոս-դաշնակահար-խեղդոլոգ :
  13. Ֆոտոն-ի ավատար
    Մեջբերում Հայկօ-ի խոսքերից
    Ֆիզիկոս-դաշնակահար-խեղդոլոգ :
    Ավելացնեմ, որ ֆիզֆակի դիրիժորականն եմ ավարտել: