Նայել RSS հոսքը

Չուկչանոց

Չիշիկ՝ կոշիկին

Գնահատական. 5 ձայն, 3.40 ընդհանուր:
Էսօր Օպերայի մոտ էինք, ես, Գալը, Սասը: Մեղեդիում: Գարեջրի պատկառելի քանակից հետո վերցրի 100 դրամս ու գնացի հասարակական զուգարան: Նա չէ, որ Մեղեդիի մոտ է, պուլպուլակի մոտինը:

Աշխատող կինը ինչպես միշտ կոպեկներն էր հաշվում: Իմ 100 դրամանոցը միացրի կոպեկների բուրգին ու մտա տղաների «սրահ»: Երկու «կաբինկա» է: Մեկը զբաղված էր, մյուսն ազատ: Համառորեն փորձեցի մտնել զբաղվածը, բայց դուռն էդպես էլ չբացվեց: Հասկացա, որ այնքան չեմ խմել, որ փակ դուռը բացեմ ու մտա բաց «կաբինկան»: Դուռը հետևից կողպեցի ու ամենայն ջանադրությամբ գարեջրի ավելորդ գլխաքանակն օրգանիզմիցս հեռացրի: Դուրս եկա: Երկու լվացարան է: Փակ «կաբինկայից» մի երիտասարդ դուրս էր եկել ու լվացվում էր լվացարաններից մեկում, ես էլ մյուսի ծորակը բացեցի:

Վերջացրինք միաժամանակ: Երիտասարդը շատ մաքրասերն էր, երկար էր լվացվում: Թղթե «սրբիչ» մի տեղ կա: Երիտասարդն ինձնից շուտ հասավ, երկու հատ հանեց, սրբեց ձեռներն ու նետեց աղբարկղը, ապա ևս երկուսը քաշեց, կռացավ ու սկսեց կոշիկները սրբել:

Ալկոհոլի քանակը բթացրել էր բոլոր ինքնապաշտպանական բնազդներն ու առանց ավելորդ զգուշավորությունների տխուր ձայնով ասեցի.

- Վա՜յ, ապեր, էդ վրան չիշի՞կ ես արել:

Ու մտքումս մտածում եմ. «Վերջ, հիմա տուրուդմփոց կլինի, խեղճ տղան մաքրասեր է ուղղակի, կոշիկն է սրբում»: Իսկ ինքն այլայլված նայեց ինձ ու նվազ ձայնով ասաց.

- Չէ, ապեր, վրան ուղղակի ջուր ա կաթել:

Հռհռոցս չկարողացա զսպել

Ուղարկել «Չիշիկ՝ կոշիկին"» Digg-ին Ուղարկել «Չիշիկ՝ կոշիկին"» del.icio.us-ին Ուղարկել «Չիշիկ՝ կոշիկին"» StumbleUpon-ին Ուղարկել «Չիշիկ՝ կոշիկին"» Google-ին

Թարմացել է 21.08.2009, 00:21 ըստ [ARG:5 UNDEFINED]

Պիտակներ: չիշիկ Խմբագրել պիտակները
Կատեգորիաներ
Ուղղակի , ‎ Անկապ օրագրային

Մեկնաբանություն

  1. ars83-ի ավատար
    Այ ջրիկ
  2. Ֆոտոն-ի ավատար
  3. Chuk-ի ավատար
  4. Ռեդ-ի ավատար
  5. Yellow Raven-ի ավատար
    Բայց աչքիս իսկականից վրեն էր արել…
  6. xaladilnick-ի ավատար
    բացեց
  7. Chuk-ի ավատար
    Դեդուկցիայի բացարձակ բացակայություն եմ նկատում

    Ժող, եթե գրածս ուշադիր կարդայիք, կհասկանայիք, որ կոշիկին չիշիկ անելու պատճառը ես եմ
  8. Սլիմ-ի ավատար
    Վախացրել ես խեղճին, նեղ մոմենտին մտածելա եկել են իրա հետևից ու սխալ ուղղությունա բռնել
  9. Chuk-ի ավատար
    Մեջբերում Sisuan-ի խոսքերից
    Վախացրել ես խեղճին, նեղ մոմենտին մտածելա եկել են իրա հետևից ու սխալ ուղղությունա բռնել
    Բինգո՛

    Ճիշտ ա
  10. Գևոր-ի ավատար
    վերջը դու էլ խուժան դառար... տենց բաներ գրում են բա ))