21.08.2009, 00:17 (3720 Դիտումներ)
Էսօր Օպերայի մոտ էինք, ես, Գալը, Սասը: Մեղեդիում: Գարեջրի պատկառելի քանակից հետո վերցրի 100 դրամս ու գնացի հասարակական զուգարան: Նա չէ, որ Մեղեդիի մոտ է, պուլպուլակի մոտինը:
Աշխատող կինը ինչպես միշտ կոպեկներն էր հաշվում: Իմ 100 դրամանոցը միացրի կոպեկների բուրգին ու մտա տղաների «սրահ»: Երկու «կաբինկա» է: Մեկը զբաղված էր, մյուսն ազատ: Համառորեն փորձեցի մտնել զբաղվածը, բայց դուռն էդպես էլ չբացվեց: Հասկացա, որ այնքան չեմ խմել, որ փակ դուռը բացեմ ու մտա բաց «կաբինկան»: Դուռը հետևից կողպեցի ու ամենայն ջանադրությամբ գարեջրի ավելորդ գլխաքանակն օրգանիզմիցս հեռացրի: Դուրս եկա: Երկու լվացարան է: Փակ «կաբինկայից» մի երիտասարդ դուրս էր եկել ու լվացվում էր լվացարաններից մեկում, ես էլ մյուսի ծորակը բացեցի:
Վերջացրինք միաժամանակ: Երիտասարդը շատ մաքրասերն էր, երկար էր լվացվում: Թղթե «սրբիչ» մի տեղ կա: Երիտասարդն ինձնից շուտ հասավ, երկու հատ հանեց, սրբեց ձեռներն ու նետեց աղբարկղը, ապա ևս երկուսը քաշեց, կռացավ ու սկսեց կոշիկները սրբել:
Ալկոհոլի քանակը բթացրել էր բոլոր ինքնապաշտպանական բնազդներն ու առանց ավելորդ զգուշավորությունների տխուր ձայնով ասեցի.
- Վա՜յ, ապեր, էդ վրան չիշի՞կ ես արել:
Ու մտքումս մտածում եմ. «Վերջ, հիմա տուրուդմփոց կլինի, խեղճ տղան մաքրասեր է ուղղակի, կոշիկն է սրբում»: Իսկ ինքն այլայլված նայեց ինձ ու նվազ ձայնով ասաց.
- Չէ, ապեր, վրան ուղղակի ջուր ա կաթել:
Հռհռոցս չկարողացա զսպել