Նայել RSS հոսքը

Ֆոտոն

Հանճար

Գնահատել այս գրառումը

Հանճար նշանակում է ինչ-որ բան անելու անհրաժեշտություն կամ պահանջ: Մարդն ունի ինչ-որ քանակությամբ էներգիա, որի միայն մի մասը կարող է օգտագործել ըստ հայեցողության, դաս կամ աշխատանք կատարելու վրա: Մնացածը (կարելի է անվանել նաև սեփական էներգիա) նա կարող է միմիայն օգտագործել, ծախսել, սպառել հանճարով պայմանավորված պահանջի վրա: Օրինակ՝ եթե մարդն իր Wլրիվ էներգիայի W-ն ամբողջությամբ ծախսել է առօրյա աշխատանքում, ընդ որում Wօ-ն՝ սեփական էներգիան՝ Wօ=Wլր-W, ապա նա իրեն զգում է հոգնած և ամբողջովին սպառված առօրյա աշխատանք կատարելու համար: Բայց դա չի նշանակում, որ նա ընդհանրապես էներգիա չունի և ոչինչ անել չի կարող: Հանճարով պայմանավորված էներգիան այդ ժամանակ սկսում է խիստ անհանգստացնել, որով և պայմանավորված է հանճարի արտահայտումն ինչ-որ կոնկրետ գործունեությամբ:
Իմ օրինակով: Ինձ մոտ կոնկրետ արտահայտված մեկ հանճարային գործունեություն չկա: Բայց կան մի քանի բնագավառներ, որոնցով այդ հանճարային էներգիան սպառվում է: Եթե կոնկրետ մի ուղղվածություն լիներ իմ մեջ, ապա ես անպատճառ կհամարվեի հանճար:

Ուղարկել «Հանճար"» Digg-ին Ուղարկել «Հանճար"» del.icio.us-ին Ուղարկել «Հանճար"» StumbleUpon-ին Ուղարկել «Հանճար"» Google-ին

Թարմացել է 20.08.2009, 01:39 ըստ [ARG:5 UNDEFINED]

Կատեգորիաներ
Առանց կատեգորիայի

Մեկնաբանություն

  1. Ֆոտոն-ի ավատար
    Չեմ հասկանում: Մեկնաբանությունների բացակայությունը համաձայնությա՞ն, անտարբերությա՞ն նշան է: Առարկություններ չկա՞ն: Հալած յուղի տեղ ե՞ք ընդուն ում: Թե՞ ուղղակի անիմաստ գրառում եք համարում:
  2. Yellow Raven-ի ավատար
    Չէ,բավականին հետաքրքիր գրառում է ես կասեի
    Բայց իմ կարծիքով մոչ մի դեպքում էս հավասարությունը տեղի չի ունենա` Wօ=Wլր-W, քանի որ մարդը ի վիճակի չի սպառի ողջ հատկացված էներգիան, միշտ էլ պահուստում էներգիա մնում/առաջանում է
  3. Ֆոտոն-ի ավատար
    Շնորհակալ եմ կարծիքի համար:
    Ճշգրիտ բանաձև չեմ փորձել գրել: Համաձայն եմ, որ հավասարությունը տեղի չի ունենա: Բայց դա իմաստը չի փոխում:
  4. Հայկօ-ի ավատար
    Իրականում էնէրգիաների նման բաժանումը սխալ է, իմ կարծիքով: Մարդը ունի որոշակի (փորձեմ քեզ նման գրել) Wr քանակության «հում» էներգիա, որը կարող է փոխակերպվել Wn՝ սովորական կամ Wg՝ հանճարային էներգիայի, կամ էլ՝ երկուսի միաժամանակ, ընդ որում, քանի որ Wr-ը հաստատուն մեծություն է, ապա Wn-ը հակադաձ համեմատական է Wg-ին: Այսինքն՝ ինչքան սովորական էներգիան մեծ է, այդքան պակաս հանճարեղ է մարդը, և ընդհակառակը՝ ինչքան հանճարեղ է մարդը, այնքան քիչ պիտանի է նա սովորական գործերի համար:

    Ի դեպ՝ գոյություն ունեն «քանակ» և «որակ» հասկացությունները, որոնց մաթեմատիկական արտահայտման տեսքը չգիտեմ, այդ իսկ պատճառով փորձեմ գրել ինձ ավելի հարազատ՝ բանասիրական ոճով : Մնացուկային հանճարային էներգիան հնարավոր է, որ խիստ առատ լինի, սակայն վերոհիշյալ որակի բացակայության պատճառով ծնունդ տա այնպիսի էժանագին կիսագործերի, որոնք շատ քիչ բանով են տարբերվում (եթե տարբերվում են) ոչ հանճարային էներգիայի արգասիք հանդիսացող գործունեության սովորական արդյունքներից: Սրա արտահայտման ձևերից են այն մարդիկ, որոնք իրենց ուժերն են փորձում հանճարային բոլոր բնագավառներում միանգամից, սակայն ահանջողության են դատապարտված ի սկզբանե, քանի որ իրենց հանճարային էներգիան հաստատուն մեծություն է, այնինչ կիրառման կետերը բազմաթիվ են, իսկ հայտնի է, որ մակերեսն ինչքան մեծ է, ճնշումն այնքան փոքր է: Եվ ընդհակառակը՝ հանճարային քիչ էներգիան ճիշտ՝ դիպուկ՝ ուղղորդված՝ որակյալ կիրառության դեպքում կարող է ածելու սրությամբ ծնունդ տալ հրաշքի:

    Լավ, կարծես թե ստացվեց ինչ-որ մեկնաբանություն գրել :
  5. enan-ի ավատար
    Մեջբերում Ֆոտոն-ի խոսքերից
    Չեմ հասկանում: Մեկնաբանությունների բացակայությունը համաձայնությա՞ն, անտարբերությա՞ն նշան է: Առարկություններ չկա՞ն: Հալած յուղի տեղ ե՞ք ընդուն ում: Թե՞ ուղղակի անիմաստ գրառում եք համարում:
    Հանճարը գործունեության իրականացման ընդունակություն է:
    Մեծացնելով գործունեությոն բնագավառները անհատը կարող է ընտրել այն բնագավառը, որում կարող է իրեն դրսեորել, իզուր չի ասված «ով փնտրում է նա գտնում է»:
    Հանճարային գործունեության համար հիմնական խանգարող հանգամանքը հոգսն է:
    Անձամբ Ձեզ հաջողություն, Ձեր երազանքների իրականացման ճանապարհին:
  6. Ֆոտոն-ի ավատար
    Հայկօ, դժվար է համեմարել իմ ու քո ասածները: Համաձայն եմ քո մեկնաբանությանը, ուղղակի իմ ասելիքի էությունն այն է, որ ամբողջ էներգիան մի տեսակի չի կարող վերածվել:
    Իմ օրինակի հիման վրա բացատրեմ: Սա գրել եմ դպրոցական տարիքում: Այդ ժամանակ շատ զբաղված ու գերհոգնած էի: Տուն գալիս էի ու ոչ մի դաս էլ չէի կարողանում անել՝ անկախ դասի կարևորությունից: Հրաժարվում էի ցանկացած բան անելուց: Բայց, հանկարծ արթնանում էր ստեղծագործելու էներգիան: Նույնիսկ քունս էլ չէր տանում: Հոգնածությունից հետք չէր մնում: Երբ էդ էներգիան էլ էր սպառվում, նոր քնում էի: Օրվա ընթացքում էլ, նույնիսկ երթուղայինում տաս րոպե ունենալիս, ամպայման Մի երգ էի գրում: ՈՒզում եմ ասել, որ էդ էներգիան էլ սպառվելու կարիք ունի, անհանգստացնում է:

    Մնացուկային հանճարային էներգիան հնարավոր է, որ խիստ առատ լինի, սակայն վերոհիշյալ որակի բացակայության պատճառով ծնունդ տա այնպիսի էժանագին կիսագործերի, որոնք շատ քիչ բանով են տարբերվում (եթե տարբերվում են) ոչ հանճարային էներգիայի արգասիք հանդիսացող գործունեության սովորական արդյունքներից:
    Սրա արտահայտման ձևերից են այն մարդիկ, որոնք իրենց ուժերն են փորձում հանճարային բոլոր բնագավառներում միանգամից, սակայն ահանջողության են դատապարտված ի սկզբանե, քանի որ իրենց հանճարային էներգիան հաստատուն մեծություն է, այնինչ կիրառման կետերը բազմաթիվ են, իսկ հայտնի է, որ մակերեսն ինչքան մեծ է, ճնշումն այնքան փոքր է:
    Էս մասին իմ օրինակով եմ ասել: Բայց էդ էներգիայի սպառման ոլորտների քանակը մարդը չի ընտրում, էդ էդպես ա լինում: Ես չեմ կարող միայն մի բանով զբաղվել, ոչինչ չի ստացվի: Մի քանի բան էլ միասին լավ չեմ անում, բայց ուրիշ ելք չունեմ:
    Եվ ընդհակառակը՝ հանճարային քիչ էներգիան ճիշտ՝ դիպուկ՝ ուղղորդված՝ որակյալ կիրառության դեպքում կարող է ածելու սրությամբ ծնունդ տալ հրաշքի:
    Հրաշքներն էլ պատահաբար են ծնվում: Նման օրենք չկա: Ինքնաբուխ է հրաշքը ծնվում::

    Լավ, կարծես թե ստացվեց ինչ-որ մեկնաբանություն գրել :
    Շնորհակալ եմ, որ մեկնաբանել ես:
    Թարմացել է 23.08.2009, 13:36 ըստ [ARG:5 UNDEFINED]
  7. Ֆոտոն-ի ավատար
    Մեջբերում enan-ի խոսքերից
    Հանճարը գործունեության իրականացման ընդունակություն է:
    Չեմ հասկանում էս նախադասության իմաստը: Ընդհանրապես հանճարը ընդունակության հետ կապ չունի: Իմ անձնական կարծիքն է սա:
    Մեծացնելով գործունեության բնագավառները՝ անհատը կարող է ընտրել այն բնագավառը, որում կարող է իրեն դրսևորել, իզուր չի ասված՝ «ով փնտրում է նա գտնում է»:
    Մարդ էլ կա, ինչքան շատացնում է գործունեության բնագավառները, էնքան ավելի շատ է գտնում դրսևորվելու ոլորտներ: Ու հանճարային էներգիան ճեղքվածք է ստանում:
    Հանճարային գործունեության համար հիմնական խանգարող հանգամանքը հոգսն է:
    Եսիմ, էդ էնքան էլ խանգարող չի, վիճելի է: Միգուցե այդ էներգիան դրսևորվելու ուրիշ ոլորտներ է գտնում: Ասենք՝ արտահայտվում է երեխաներին սիրելու արվեստում: Հաստատված կարծիք չունեմ դեռ:

    Անձամբ Ձեզ հաջողություն, Ձեր երազանքների իրականացման ճանապարհին:
    Շատ շնորհակալ եմ կարծիքի և բարեմաղթանքի համար:
  8. Հայկօ-ի ավատար
    Ֆոտոն, իրականում (ցավալի է, բայց՝ փաստ ) գրածիս հիմքում միայն գրելու ցանկությունն էր, այսինքն՝ գրածս բավականին ինքնանպատակ էր ու անբովանդակային: Իսկ քո ասածը՝ դաս կամ մեկ այլ բան անելուց հրաժարվելու մասին, «հանճարային» կամ ցանկացած այլ էներգիաներով, բանաձևերով բացատրելը նման է մանրադիտակով մեխ մեխելու. պատճառը շատ ավելի բանալ է՝ ձանձրույթ, գործունեությունների դիվերսիֆիկացիայի պահանջ, մոնոտոնությունից խուսափելու ձգտում: Նույն կերպ եթե քո հիմնական ու շահութաբեր զբաղմունքը նկարնելը կամ երաժշտություն գրելը լիներ, դու գուցե խոհանոցում մի բան եփելու, թենիս խաղալու կամ ֆիզիկայի խնդիր լուծելու ցանկություն կունենայիր: Չկա կոնկրետ ինչ-որ բանի համար նախատեսված էներգիա և չկա ընդհանրապես հոգնություն. կա հոգություն՝ կոնկրետ ինչ-որ բանից, ինչը, սակայն, չի նշանակում, որ քո էներգիան սպառված է, այլ վկայում է, որ բացակայում է կոնկրետ այդ բանի համար էներգիա ծախսելու ցանկությունը: Իսկ էներգիան ամեն ինչի համար մեկն է ու ընդհանուր, տարբեր են այդ էներգիայի տեղաբաշխման ուղիները:
  9. Ֆոտոն-ի ավատար
    Էհ, ինչ արած, գրածիցդ շատ գլուխ չեմ հանում
    Երևի համաձայն եմ:Բայց հակված եմ, որ մարդ մի քանի հանճարային զբաղմունքներ ունի, որի համար նախատեսված էներգիան առանձին ու անձեռնմխելի է: Կամ էլ ուզում եմ, որ այսպես լինի: Կմտածեմ հետո...
  10. enan-ի ավատար
    ]Չեմ հասկանում էս նախադասության իմաստը: Ընդհանրապես հանճարը ընդունակության հետ կապ չունի: Իմ անձնական կարծիքն է սա:
    Հանճարը նորը ու յուրահատուկը արարողն է ստեղծագործողը: Հանճարեղ լինելու համար պետք է ունենալ այդ նորը իրագործելու ընդունակություն:

    Մարդ էլ կա, ինչքան շատացնում է գործունեության բնագավառները, էնքան ավելի շատ է գտնում դրսևորվելու ոլորտներ: Ու հանճարային էներգիան ճեղքվածք է ստանում:
    էներգիա տերմինը տեղին չի մարդու գործունեությունը բնութագրելիս, կարելի է օգտագործել ընդունակություն տերմինը: Այս էլ Իմ անձնական կարծիքն է
    Եսիմ, էդ
    Եսիմ բառը հուշում է որ դուք Շիրակի դաշտավայրից եք, գուցե և սխալվում եմ
  11. Ֆոտոն-ի ավատար
    Մեջբերում enan-ի խոսքերից
    Եսիմ բառը հուշում է որ դուք Շիրակի դաշտավայրից եք, գուցե և սխալվում եմ
    Երևանից եմ, խոսակցականում կարծեմ շատ գործածական է Երևանում:
  12. Chuk-ի ավատար
    Մեջբերում Ֆոտոն-ի խոսքերից
    Երևանից եմ, խոսակցականում կարծեմ շատ գործածական է Երևանում:
    Եսիմ

    (ես էլ եմ Երևանից)