Նայել RSS հոսքը

Մեղապարտ

Անվերնագիր

Գնահատել այս գրառումը
Երբ համեմատում ենք հայ քաղաքական միտքն անցյալում եւ այսօր, ապա տեսնում ենք, որ տեխնոլոգիաների զարգացման դարում, երբ ամեն ինչ գնացել է առաջ եւ ամեն ինչ, ըստ էության, սկսել է աշխատել մտածելու հնարավորությունների օգտին, հայ քաղաքական միտքը իրականում ռեգրես է ապրել եւ հետընթաց արձանագրել բոլոր առումներով` ե’ւ կենցաղավարության, ե’ւ աշխարհընկալման, ե’ւ պետականաշինության, ե’ւ ազգային շահերի գիտակցման տեսանկյունից: Ովքե՞ր են սրանում մեղավոր, ասելը բավական դժվար է, քանի որ, երբ իրավիճակը վերլուծում ենք մանրամասնությամբ, տեսնում ենք, որ առանձին-առանձին մեղավորները որոշակիորեն անմեղ են, իսկ, ահա, բոլորը միասին վերցրած, ոչ միայն մեղավոր են, այլեւ, նույնիսկ, կարելի է ասել` հանցագործ: Ո՞րն է այս պարադոքսալ իրականության գաղտնիքը: Կարելի է ասել, որ, ըստ էության, գաղտնիք չկա: Ամեն ինչ շատ հստակ է եւ, միանշանակ, տեսանելի: Երբ ազգը եւ ազգային էլիտան չունեն գաղափարախոսություն, գաղափարաբանական հենք, ապա բնական է, որ ինչքան ժամանակներն առաջ գնան, այնքան քաղաքական միտքը հետ է գնալու, քանի որ ժամանակներին ադեկվատ արձագանքել ունակ է միայն գաղափարախոսությունը, որի շուրջ են ձեւավորվում մտքերը: Մտքերի շուրջ գաղափարախոսություն չի ձեւավորվում, որը մշտական սնուցման աղբյուր կհանդիսանա մտքերի հեղինակների համար: Արդյունքում ստացվում է, որ ինչքան ժամանակը նոր հնարավորություններ, ասել է թե` նոր պահանջներ է թելադրում պետականությանը, հասարակությանն ու էլիտային, այնքան էլիտայի մտքերը եւ պատկերացումները հնարավորություն չեն ունենում նման պահանջներին համարժեքորեն արձագանքել եւ տալ համապատասխան ռեակցիա, որովհետեւ նրանք մնում են հին ժամանակներին կառչած: Այսինքն, ազգային գաղափարախոսությունն այն լիցքավորիչն է, որը պետք է ազգային էլիտային մտավարժանքների համար, քանի որ առանց գաղափարախոսության կատարված մտավարժանքները նույնն են, ինչ հարսանիքները` առանց երաժշտության: Դրանք վերածվում են կամ տխուր միջոցառման, կամ էլ խեղկատակության: Այսպես էլ մեր իրականությունն է այսօր, որ կամ տխուր է արտասվելու աստիճանի, կամ մարազմատիկ է խեղկատակության աստիճանի: Հետեւաբար, արդյունքն էլ այն է, որ հասարակությունն այսօր չգիտի` լա՞ց լինի, թե՞ ծիծաղի ներկայիս իրողությունների վրա: Սակայն ե’ւ լացելը, ե’ւ ծիծաղելը, ըստ էության, ելքեր չեն կարող լինել, քանի որ միեւնույն է, լացն ու ծիծաղն էլ գաղափարախոսության բացակայության արդյունք է, որովհետեւ, եթե իրականությունը տխուր է կամ խեղկատակ, ապա պետք է ոչ թե լացել կամ ծիծաղել այդ իրականության վրա, այլ մտածել, մտածել` այն արագորեն փոխելու մասին:

Ուղարկել «Անվերնագիր"» Digg-ին Ուղարկել «Անվերնագիր"» del.icio.us-ին Ուղարկել «Անվերնագիր"» StumbleUpon-ին Ուղարկել «Անվերնագիր"» Google-ին

Պիտակներ: ոչ մի Խմբագրել պիտակները
Կատեգորիաներ
Առանց կատեգորիայի

Մեկնաբանություն