Նայել RSS հոսքը

Second Chance

Տխուր ձիուկը

Գնահատել այս գրառումը
Հաղթանակ զբոսայգին մարդաշատ էր: Բոլորը վազվզում էին, ինչ որ բան էին գտնում ու զվարճանում: Դե հենց դրա համար էլ եկել էին: Ու ոչ ոքի երևի չէր հետաքրքրում, թե այգու սպիտակ ձիուկն ու պոնին ինչու են տխուր: Սկզբում ձիուկին տեսա՝ անչափ հոգնած ու տխուր կանգնած էր: Երբ նայեցի աչքերին մեղմորեն խոնարհվեց, աչքերը հառեց ներքև... կարծես ուզում էր թաքցներ իր վիշտը : Ոնց որ թե ուզում էր ասել ես քո հավեսը չուեմ մեկա դու էլ ինձ չես հասկանում: Չգիտեմ, միգուցե բոլոր ձիերն են այդպիսին, բայց ինձ թվում է ես չեմ սխալվում: Նա անչափ տխուր էր ու ճնշված: Բոլորը շուրջն ուրախանում ու զվարճանում են, իսկ ինքը կանգնած է կապված ու անազատության մեջ: Երևի երազում է իր համար վազվզել ազատ՝ սարերով ձորերով մարդկանցից հեռու... բայց բախտը չի բերել, նրան կապել են ու ստիպում են առավոտից իրիկուն սրա նրա հաճույքի համար կառք քշել...
Խեղճ կենդանի, երանի խոսել իմանար, ասեր իր սրտի եղածը: Նա երևի խոսում է, բայց իր լեզվով, խոսում է, բայց մարդը նրան չի հասկանում: Որովհետև մարդը իր նմանի հետ է խոսում, իսկ այս խեղճը հեռու է իր նմաններից և ոչ ոք չունի, որի մոտ կարող է խոսել բողոքել, կիսվել...
Մի պահ պատկերացրեցի, եթե ինձ այդպես բռնադատեին ինչ որ ինձանից մեծ քաղաքակիրթ ուժեղ արարածներ, ինչ սարսափելի կլիներ... :Ինչքան վատ է անազատության մեջ: Երբ ինձ ինչ որ հասարակ բան են ստիպում անել միանգամից ներսումս ըմբոստություն է բարձրանում «ո՛չ դուք ոտնձգություն եք անում իմ իրավունքների դեմ», միանգամից ուզում եմ մերժել, հրաժարվել , փախչել.... ու գրեթե միշտ ունեմ այդ հնարավորությունը: Իսկ այս ձիուկը չունի... նա չի կարողանում խոսել ,նրան ոչ ոք չի հասկանում...
Մարդ արարածը իսկապես, որ ամենադաժանն է բնության մեջ:

Ուղարկել «Տխուր ձիուկը"» Digg-ին Ուղարկել «Տխուր ձիուկը"» del.icio.us-ին Ուղարկել «Տխուր ձիուկը"» StumbleUpon-ին Ուղարկել «Տխուր ձիուկը"» Google-ին

Պիտակներ: ոչ մի Խմբագրել պիտակները
Կատեգորիաներ
Առանց կատեգորիայի

Մեկնաբանություն

  1. Ֆոտոն-ի ավատար
    Մարդիկս կարծում ենք, որ ազատ ենք, բայց իրականում դա ընդհամենը պատրանք է: Կարելի է ֆիզիկական անազատության մեջ էլ ունենալ հոգու ու մտքի ազատություն: Մարդ արարածն էլ դաժան չի իմ կարծիքով: Էդ բնության մեջ նորմալ է, բնության մեջ դաժան ու բարի հասկացություններ չկան: Իմ անձնական կարծիքն է սա....
  2. Ռուֆուս-ի ավատար
    Ամինա ջան, ես էլ եմ ահավոր խղճում Հաղթանակ զբոսայգու ձիուկին... Երբ կողքով անցել եմ տխուր տխուր տեղում կանգնած է.... Ձիերը ազատության մեջ պետք է ապրեն...
  3. Second Chance-ի ավատար
    Մեջբերում Ֆոտոն-ի խոսքերից
    Մարդիկս կարծում ենք, որ ազատ ենք, բայց իրականում դա ընդհամենը պատրանք է: Կարելի է ֆիզիկական անազատության մեջ էլ ունենալ հոգու ու մտքի ազատություն: Մարդ արարածն էլ դաժան չի իմ կարծիքով: Էդ բնության մեջ նորմալ է, բնության մեջ դաժան ու բարի հասկացություններ չկան: Իմ անձնական կարծիքն է սա....
    Ինձ օրինակ միայն հոգու ու մտքի ազատությունը բավարար չէ: Ես պետք է նաև ֆիզիկապես ազատ լինեմ՝ ազատ լինեմ գործելու, խոսելու, գնալու....
    Իսկ այդ խեղճ կենդանին սկի չի էլ հասկանում ինչա միտքը կամ հոգին, որ դրանով ազատ կամ երջանիկ լինի: Նրան ֆիզիկական ազատություն է պետք:
  4. Second Chance-ի ավատար
    Մեջբերում Ռուֆուս-ի խոսքերից
    Ամինա ջան, ես էլ եմ ահավոր խղճում Հաղթանակ զբոսայգու ձիուկին... Երբ կողքով անցել եմ տխուր տխուր տեղում կանգնած է.... Ձիերը ազատության մեջ պետք է ապրեն...
    Nրանց միայն այդպես կարելի է երջանկացնել: