Ուժեղի մոտ միշտ էլ թույլն է մեղավոր
Մեր շենքի հետևում նեղ փողոց է: Ու շենքի տակ էլ աղբն է հավաքվում , ամեն մուտքի համար առանձին ու այդպես ամբողջ շենքի երկայնքով: Աղբն էլ շատ շուտ-շուտ են մաքրում, օրը մեջ գալիս է աղբի մեքենան բացում է աղբի «սենյակների» դռները ու մաքրում, տանում է աղբը:
Մի տեսակ միշտ երախտապարտությամբ եմ վերաբերվել այդ մարդկանց, որ պարտաճանաչ կատարում էին իրենց գործը: Մի քիչ առաջ գոռգոռոցներ լսեցի մոտեցա պատշգամբի պատւհաններին, որ տեսնեմ ինչ է կատարվում: Նույն աղբի մեքենան էր կանգնած, դիմացը անկյունի վրա մի ջիպ էր, ու վեճը նրանց միջև էր: Ճիշտն ասած վստահ չեմ որ վեճ էր, որովհետև գոռգոռողը մեկն էր համանայնդեպս այդ պահին որ ես մոտեցա այդպես էր: Եվ գոռոգոռողը ջիպի վարորդն էր: Նույնիսկ մոտեցավ որ խփի , նենց ահավոր էր , սպառնում էր մի գլուխ քեզ կմորթեմ, հեսա գնամ գամ ես քեզ վառելու եմ.... . Աչքերը կլորացել էին դեմքին մի ահավոր չարություն ու կատաղություն էր, ինձ թվաց հեսա կսպանի էս խեղճին: Իսկ էդ խեղճի մի հատ ձայն չէր հանում.... :
Իբր կանգնել է ու տեղ չի թողել անցնելու: Դե բնականաբար բոլոր սովորական մանր մեքենաները հանգիստ կանցնեին, իսկ իրա մեքենան դժվար էր: Բայց դե փողոցը չափազանց նեղ էր ու խեղճ աղբի մեքենայի վարորդը պետք է բորդյուրին կանգներ, որ տեղ լիներ... համենայնդեպս դա կարևոր չի: Միգուցե իսկապես կարելի էր այնպես կանգնել, որ խնդիր չլիներ, բայց համենայնդպես սպառնալիքներից հետո երբ խեղճ մարդը նստեց ղեկին, որ ուղղի մեքենան, տեղ տա, այնուամենայնիվ շատ դժվարությամբ անցավ ու դեռ սպառնալիքների ու հայոյանքների մի շղթա էլ դրա պատճառով տեղացին: Համենայնդեպս մեղավորւոթյան հարցը կարևոր չէ: : Մարդ ուղակի պետքա շնորհք ունենա : Հետո ինչ որ դիմացինդ աղբի մեքենա վարող է, իսկ դու ջիպ կամ չգիտեմ ինչ ես քշում :
Ամբողջ տրամադրությունս փչացավ: Նորից մի բան հասավ կոկորդիս ինչպես միշտ, երբ աչքիս առաջ թույլին ճնշում են: Էս բանը ատում եմ ամբողջ հոգով : Դեռ փոքրուց դպրոցական ժամանակներից նման բաները տանել չէի կարողանում ու պայքարում էի ՝ աղջիկ հալովս ղզողլանների նման ինձ մեջ էի քցում պաշտպանում խեղճերին: Ախր էտ ինչ ապուշ տրամաբանությունա, եթե գիտես մեկը ոտքդ չի կծի ուրեմն արխային կարելի է՞ տրորել: