Նայել RSS հոսքը

Սահակ

Մել Գիբսոնի մասին

Գնահատել այս գրառումը
Թուրքական «Զաման» թերթը տարածել է մի «լուր» ըստ որի Մել Գիբսոնը պատրաստվում էր Մուսա Լեռան 40 օրվա մասին ֆիլմ նկարահանել, սակայն ինչ-որ անհայտ թուրքական կազմակերպություն, «ԱՍՍԻՄԵԴ» անվամբ, էլեկտրոնային նամակներ է ուղարկում Մել Գիբսոնին, որտեղ խորհուրդ չի տալիս նրան այդ ֆիլմում ստանձնել գլխավոր դերը։ Ըստ այդ տեղեկատվության Մել Գիբսոնը այնքան է վախեցել նշյալ էլեկտրոնային նամակներից, որ ոչ միայն հրաժարվել է գլխավոր դերից, այլ ընդանրապես հրաժարվել է այդ ֆիլմը նկարահանելուց։

Իհարկե Մել Գիբսոնն անմիջապես հայտարարել է, որ նման լուրերը ստահոդ են և բացարձակապես չեն համապատասխանում իրականությանն ու որ ինքն ընդհանրապես երբեք նպատակ չի ունեցել նման ֆիլմ նկարել կամ դրանում նկարահանվել։

Այսպիսով, մի կողմից ունենք Մել Գիբսոնի մասին թուրքական «Զաման» թերթի կողմից տարածված հայտարարությունը, որտեղ որպես սկզբնաղբյուր հանդես է գալիս միայն «ԱՍՍԻՄԵԴ» ընկերությունը, իսկ մյուս կողմից հենց Մել Գիբսոնն է՝ իր պաշտոնական հայտարարությամբ։

Ու՞մ հավատալ։ Ֆեյսբուքում ստեղծվել է մի խումբ որն ունի շուրջ 5200 անդամ, որտեղ հավատում են «Զամանին» ու «ԱՍՍԻՄԵԴԻՆ» ու կարծում, որ Գիբսոնը ստում է և թուրքական էլեկտրոնային նամակներից վախենում չափազանց։

Հարյուրավոր մեկնաբանություններ են գրվել հայերի կողմից, որոնցում մարդիկ Գիբսոնին «դուխ» են տալիս։ Մի մարդ նույնիսկ իր շինարարական բիզնեսի հեռախոսահամարն է գրել ու առաջարկել, որ ֆիլմի շինարարության հետ կապված հարցերում դիմեն իր օգնությանը։ Ինչ-որ աղջիկ իր տատի հիշողություններով է սկսել կիսվել։

Պետք է հասկանալ, որ հնարավոր է միայն երկու տարբերակ՝

1. «Զամանը» և «ԱՍՍԻՄԵԴԸ» ճիշտ են։ Սա ինքնաբերաբար նշանակում է, որ Գիբսոնը ստախոս է։ Վախկոտ է։ Թուրքական նամակների հիման վրա է որոշում թե ի՞նչ ֆիլմ պետք է նկարահանի։

2. «Զամանը» և «ԱՍՍԻՄԵԴԸ» սուտ են խոսում։

Եթե նույնիսկ կան մարդիկ, ովքեր մինչ այժմ չեն ընկալել ու գիտակցել, որ ճիշտ տարբերակը երկրորդն է և հավատում են առաջին տարբերակին, ապա ինչո՞ւ են ԱՂԱՉՈՒՄ, որ նման սուտասան ու վախկոտ մարդ հայերի վերաբերյալ ֆիլմ նկարահանի։

Ուղարկել «Մել Գիբսոնի մասին"» Digg-ին Ուղարկել «Մել Գիբսոնի մասին"» del.icio.us-ին Ուղարկել «Մել Գիբսոնի մասին"» StumbleUpon-ին Ուղարկել «Մել Գիբսոնի մասին"» Google-ին

Պիտակներ: ոչ մի Խմբագրել պիտակները
Կատեգորիաներ
Առանց կատեգորիայի

Մեկնաբանություն