Նայել RSS հոսքը

Անուկապատում

Յուրօրինակ անակնկալ

Գնահատել այս գրառումը
Ամուսինս մի քանի օրով Միչիգան էր գնացել՝ կոնֆերանսի։ Դե, բնականաբար, տարբեր երկրներից մարդիկ են եղել։ Վերջին օրը, երբ կոնֆերանսից հետո գիտնականներով հավաքվել, բանկետ են արել, մեկ էլ հանկարծ ամերիկացի գիտնականներից մեկը մոտեցել է խոսափողին ու հայտարարել, որ անակնկալ ունի։ Ասել է, որ մտադիր է բոլոր այդ պահին ներկա եղած գիտնականների երկրների հիմները երգել։ Պարզվում է՝ մարդը ժամանակին ծանրամարտի չեմպիոն է եղել, տարբեր երկրներում լսել է նրանց հիմները, հետաքրքրվել ու հատուկ սովորել թե՛ բառերը, թե՛ երաժշտությունը։ Էդպիսի հոբբի ունի։ Ամուսինս էլ մտածել է՝ դե, Հայաստանինը դժվար թե իմանա, բայց քիչ հետո հաճելիորեն զարմացել է, երբ առաջինը հենց Հայաստանի հիմնն է երգել ու, ինչպես ամուսինս է պատմում, գրեթե առանց օտար առոգանության։ Էդպես հերթով երգել է մոտ քսան երկրների հիմները։ Համենայնդեպս, ինքն ասել է, որ համարյա բոլոր երկրներինը գիտի՝ չհաշված որոշ մանր–մունր անհայտ երկրներ։ Մենք էլ ահագին ուրախացանք, որ Հայաստանը, փաստորեն, դրանց մեջ չի մտնում։

Ուղարկել «Յուրօրինակ անակնկալ"» Digg-ին Ուղարկել «Յուրօրինակ անակնկալ"» del.icio.us-ին Ուղարկել «Յուրօրինակ անակնկալ"» StumbleUpon-ին Ուղարկել «Յուրօրինակ անակնկալ"» Google-ին

Պիտակներ: ոչ մի Խմբագրել պիտակները
Կատեգորիաներ
Առանց կատեգորիայի

Մեկնաբանություն

  1. Ֆոտոն-ի ավատար
    Հաճելի անակնկալ է:
  2. gayan-ori-ի ավատար
    Իրոք, հաճելի պատմություն է: