Նայել RSS հոսքը

Անուկապատում

Էս էլ իմ մանկության ստեղծագործություններից

Գնահատել այս գրառումը
Chuk–ը որ իր բլոգում մանկության ստեղծագործությունները դրեց, ես էլ իմ մանկության դատարկացնդաբանական բանաստեղծություններից մեկը հիշեցի։ Ցավոք, արխիվներս չեն պահպանվել, բայց դրանցից մեկը, որ մեր տանն ամենապոպուլյարն էր, անգիր հիշում եմ։ Կարծեմ մի տասը տարեկանում եմ գրել, բայց էն ժամանակ էլ զուտ զվարճանքի համար էի գրել։ Հանդիսավոր կարդում էի, ընտանիքով ծիծաղում էինք.

Փոքրիկ, ճիվաղ մի ծիտիկ
Բակում գտավ պարսատիկ,
Պարսատիկը նա վերցրեց
Ու մոր աչքին կրակեց։

Մայրը աչիկը բռնած,
Սարսափած ու վախեցած՝
Արագ–արագ իջավ բակ,
Ծտին տվեց մի ապտակ։

Հ. Գ. Բանաստեղծությունը գրելիս «ճիվաղ» բառի իմաստը սխալ եմ իմացել. չգիտես ինչու, կարծում էի, թե ճիվաղ նշանակում է շատ նիհար, վտիտ։

Ուղարկել «Էս էլ իմ մանկության ստեղծագործություններից"» Digg-ին Ուղարկել «Էս էլ իմ մանկության ստեղծագործություններից"» del.icio.us-ին Ուղարկել «Էս էլ իմ մանկության ստեղծագործություններից"» StumbleUpon-ին Ուղարկել «Էս էլ իմ մանկության ստեղծագործություններից"» Google-ին

Պիտակներ: ոչ մի Խմբագրել պիտակները
Կատեգորիաներ
Առանց կատեգորիայի

Մեկնաբանություն

  1. Chuk-ի ավատար
    Ճիվաղի իսկական իմաստով ավելի կայֆն ա
    Հավեսն ա, Ան
  2. Մարկիզ-ի ավատար
    Այ մարդ սենց բան կլինի. ինչքան ուտում եմ, էլի վրաս չի գալի, փոխանակ չաղանամ, ավելի ու ավելի եմ «ճիվաղանում»…
  3. Ներսես_AM-ի ավատար
    Ճիվաղը ի՞նչ ա ես էլ գիտեի նիրարն ա
  4. Yellow Raven-ի ավատար
    Ես էլ մինչև հիմա գիտեի, թե ճիվաղը նիհարնա
  5. Ձայնալար-ի ավատար
    Ես էլ մինչև 1999 թվականի հոկտեմբերի 27-ը տենց գիտեի, հետո անընդհատ եթերից Հունանյանին ճիվաղ էին ասում, հասկացա, որ ստեղ մի բան էն չի
  6. Փոքրիկ-ի ավատար
    Ան, ինչ լավն ա
    բա ճիվաղը ի՞նչ ա նշանակում
  7. Ֆրեյա-ի ավատար
    Լավներ

    +1, ես էլ չգիտեմ, բայց դուրս չեկավ էտ բառը
  8. Ուլուանա-ի ավատար
    Փաստորեն, կարգին ուսուցողական գրառում եմ արել, վրաս խաբար չկար, հա՞։

    Ուրեմն «ճիվաղ» բառն՝ ըստ Աղայանի բացատրական բառարանի.

    Ճիվաղ 1. առասպելական հրեշ, 2. փխբ. վայրագ՝ արյունարբու մարդ, գազան, 3. փխբ. այլանդակ կերպարանքով մարդ։
  9. Ռուֆուս-ի ավատար
    Հա, ես ճիվաղ եմ...
  10. Ուլուանա-ի ավատար
    Այ մարդ, սենց է՞լ խայտառակություն կլինի. հենց էս գրառումն արեցի, բոլորն աչքի առաջ ճիվաղացան։