Նայել RSS հոսքը

Չուկչանոց

Պոռոտախոսությու՞ն

Գնահատական. 3 ձայն, 3.67 ընդհանուր:
Օրեցօր մեծանում է «կտրուկ գործողությունների» մասին խոսակցությունների նկատմամբ սրտխառնուքս: Որպես կանոն դրանք ոչնչով չեն տարբերվում շարքային դատարկաբանություններից:

Մի քանի օր առաջ էր, տաքսիով շտապ տեղ եմ գնում, հանդիպումից ուշանում եմ: Վարորդի կողքին նկատեցի ՀԱԿ համայնքների հանդիպումների մասին տեղեկացնող թռուցիկն ու ուրախացա: «Մերոնցական է», - մտածեցի:

- Էս թռուցիկը տեսա, շարժման մե՞ջ եք, - հարցրի վարորդին:
- Վա՛յ, չէ, - խառնվեց իրար, - ես շարժման հետ ի՞նչ կապ ունեմ, էս ուղևորներն են թողնում...
Հասկացա որ վախենում է:
- Իսկ ես շարժման մեջ եմ, - ասեցի ու սկսեցի քարոզել: Իրավունք ունեմ: Քարոզարշավը մեկնարկվել է, ես էլ ավագանու թեկնածու եմ ՀԱԿ ցուցակներով: Ասացի նաև այդ մասին: Շուտով բացվեց.

- Տղա ջան, շարժման մեջ եմ, բա ի՞նչ եմ, - ու խորացավ, խոսում է ինձնից շատ, քարոզում ինձնից շատ: Բայց...
- Բայց դե Լևոնենցից դժգոհ եմ մի քիչ, - ասում է:
- Ինչու՞, - հարցնում եմ:
- Որտև կտրուկ գործողությունների չեն գնում, ինչի՞ մի հատ չեն ասում գրոհենք նախագահականի վրա:

Գլխիս կափարիչը թռավ: Մի կողմ թողնենք որ ես ուղնուծուծով սահմանադրական ճանապարհի, այսինքն Հայ Ազգային Կոնգրեսի որդեգրած ճանապարհի կողմնակից եմ ու հստակ գիտեմ, որ այդ ճանապարհով հասնելու ենք վերջնական հաղթանակին: Բայց մի պահ դա էլ մի կողմ թողնենք: Չդիմացա, բորբոքվեցի.

- Էդ դու՞ ես ասում, - ասացի բարկացած, - դու՛, որ իմ նման փոքրիկ-մոքրիկ տղային տեսնելով վախեցել ու ասում էիր, որ չէ, ինչ շարժում, ինչ բան, դու՞ ես դա ասում: Իսկ եթե հանկարծ էդպիսի որոշում լինի, դու՞ ես գնալու, որ սենց հասարակ բաներից ես վախենում, թե հույսներդ էն ա, որ ՀԱԿ-ի ակտիվը, որ անվախ մասսա ա, պիտի ձեր փոխարեն գնա ու կռիվ, չնայած որ իրանք այլ համոզմունքների տեր են, չեն ընդունում գրոհը...

Խեղճացել էր: Ձեն չէր հանում: Ի՞նչ ասեր: Ամբողջ խնդիրն այն է, որ ինքը մենակ չի: Էլի կան էսպես «կտրուկ գործողություններ» պահանջողներ: Բայց որպես կանոն էդ պահանջողները էն շարքերում են, ովքեր առաջին են փախնում: Սա պոռոտախոսություն ա հիմնականում: Էդքան մի բան:

Արդեն սիրտս խառնում ա էդ խոսակցություններից:

Ուղարկել «Պոռոտախոսությու՞ն"» Digg-ին Ուղարկել «Պոռոտախոսությու՞ն"» del.icio.us-ին Ուղարկել «Պոռոտախոսությու՞ն"» StumbleUpon-ին Ուղարկել «Պոռոտախոսությու՞ն"» Google-ին

Մեկնաբանություն

  1. Գալաթեա-ի ավատար
    Դպրոցներում վախի ու մորթապաշտության վերացման դասեր ա պետք ա անցկացնել, Արտ..չէ..մանկապարտեզում դեռ։
  2. Chuk-ի ավատար
    Մեջբերում Գալաթեա-ի խոսքերից
    Դպրոցներում վախի ու մորթապաշտության վերացման դասեր ա պետք ա անցկացնել, Արտ..չէ..մանկապարտեզում դեռ։
    Լիլ, գիտես, գնահատում ու հարգում եմ էն վախկոտ մարդկանց, ովքեր իրանց աքլորի տեղ չեն դնում: Տարակուսում եմ, երբ մարդը գովերգում է մի բան, որ երբևէ չի անելու:
  3. Մարկիզ-ի ավատար
    Ախր հնարավոր էլ չի: Լինենք օբյեկտիվ ու իրատես: Կամ էլ, եթե ասենք գրոհեցին ու գրավեցին, բա հետո՞… Կա՞ երաշխիք, որ հաջողությամբ կպսակվի ամեն ինչ… Իսկ եթե հաջողությամբ պսակվեց, արդյոք այդ նոր ստեղծված համակարգը էականորեն կտարբերվի՞ այն համակարգից, ինչ հիմա ունենք…
    Կարճ ասած, էդ կտրուկ գործողությունների ուղու վերջն անհայտ է: Չգիտես՝ անդունդ է՞, թե՞ սար…
  4. Norton-ի ավատար
    Մեկը ես, եթե հրաման լինի հարձակում գործել որևէ պետական հիմնարկի՝ ամենայն հավանականության չեմ անի ու այդպես շատերը:
    Իհարկե ցանկությունը մեծա , որ էս ռեժիմը հեռանա, բայց կյանքս ավելի թանկա
  5. Chilly-ի ավատար
    Չեմ կարծում, թե բռնի ուժով ձեռք բերված իշխանությունն ավելի լավը կարող է լինել իր նախորդ իշխանությունից...
  6. Norton-ի ավատար
    Մեջբերում Chilly-ի խոսքերից
    Չեմ կարծում, թե բռնի ուժով ձեռք բերված իշխանությունն ավելի լավը կարող է լինել իր նախորդ իշխանությունից...
    Իսկ ես չեմ կարծում, որ ներկայիս ընդդիմությունը ի տարբերություն 96թ- ի վազգեննականների կգնա պետական իստիտուտները գրավելու ճանապարհով:
  7. Chuk-ի ավատար
    Չէի ուզի, որ այստեղ քննարկվեր «կտրուկ գործողությունների» ճիշտ կամ սխալ լինելը: Կտրուկ գործողությունը գրում եմ չակերտների մեջ, քանի որ իրականում մենք հիմա կտրուկ գործողություններ ենք անում: Իսկ այս «կտրուկ գործողություն» ասողները հիմնականում ուժային գործողություններ են հասկանում, որը «կտրուկ գործողությունների» հոմանիշ չի:

    Եթե խորանանք այս հարցով, ապա մեկը ես բազում հիմնավորումներ կբերեմ, թե ինչով են այդ ուժային գործողությունները սխալ ու անթույլատրելի, այդպիսի հիմնավորումներ կբերի նաև ՀԱԿ-ը: Բայց այստեղ ես այդ հարցը չեմ քննարկում, այլ ընդամենը այդպես խոսողոների պոռոտախոսությունը
  8. Վիշապ-ի ավատար
    Չուկ էս վերնագիրը մեկնաբանություն թողնելուց ինչի՞ համար է Լավ առաջին անգամ եմ բլոգվում, ներող… ուրեմն ասում ես ինչի՞ պոռոտախոս Վիշապիս ուղարկեցիր այստեղ… Լսիր, են «պուճուր մարդ» Մարդուկին նկատի ունեի, գիտե չէ՞ Լավ բուն թեմայի շուրջ. Ուրեմն էդ տաքսու շոփերը՝ հա, սկզբից վախեցել է։ Որ խոսեցրել ես, խոսել է կտրուկ գործողությունների մասին։ Ցանկություն է հայտնել, ու հասկանալի է՝ նա ուզում է, որ փոխվի ինչ–որ բան, մի քիչ արագ փոխվի, որ ասենք նա հասցնի տեսնել։ Թե ինքը անձամբ կմասնակցի, թե չի մասնակցի, անկեղծ ասած՝ չգիտեմ, չեմ կարող պնդել թե վախկոտ է ու միարժեքորեն չի մասնակցի, որոշակի պայմաններում ամենավախկոտը կարող է ամենաքաջը դառնալ, բայց սրա մասին չի խոսքը։ Ապեր տաքսու շոփերը հստակ արտահայտել է իր դիրքորոշումը՝ ավելի շուտ բնազդը Նա չի հավատում այս սահմանադրական, ֆլան–ֆստանին, նրա բնազդը դա է իրեն թելադրում։ Ի տարբերություն քեզ, որ գիտական մակարդակով երկարաժամկետ ու հեռանկարային մեծ նպատակներ ես հետապնդում, առայժմ այսքանը…
  9. Chuk-ի ավատար
    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից

    Տաքսու շոֆերը մեկն է էն մարդկանցից, ով իր անձնական բարեկեցությունը կյանքում չի զոհի, ով պայքարի մեջ իրապես երբեք չի մտնի, բայց աջ ու ձախ մեծ-մեծ կխոսի:

    Վիշապ, գիտեմ, որ Մարդուկին նկատի ունես: Մի պոռոտախոս էլ իրեն եմ համարում: Իսկ քեզ ուղարկեցի այստեղ, որ տեսնես, թե որոշ մարդկանց վերաբերմունքը այդ երևույթի նկատմամբ ինչպիսին է, որի մասին տեղի ու անտեղի անընդհատ խոսք ես գցում («ինչ-որ մեկը հավատու՞մ է սահմանադրական...»): Հա՛, ինչ-որ մեկերի հսկայական բազմությունն է հավատում ու ի տարբերություն «կտրուկի մասին խոսողների» իր համոզմունքների համար պայքարում է, ոչ թե ուղղակի խոսում:
  10. Վիշապ-ի ավատար
    Մեջբերում Chuk-ի խոսքերից
    Տաքսու շոֆերը մեկն է էն մարդկանցից, ով իր անձնական բարեկեցությունը կյանքում չի զոհի, ով պայքարի մեջ իրապես երբեք չի մտնի, բայց աջ ու ձախ մեծ-մեծ կխոսի:
    Չուկ հո չես ասում, հո չես ասում։ Անձնական բարեկեցություն։ Տաքսու շոփերի բարեկեցություն… էն էլ անձնական։ Ապեր տաքսու շոփերը չի կարող իր շոփերությունը թողնել ու մտնել երկարամյա, բայց հաստատուն ու կուռ պայքարի մեջ, մարտնչել սահմանադրորեն մինչև հաղթանակի բերկրանքը, որ հետո կաստում–գալստուկավոր դեմոկրատներին էլի ֆռռացնի քաղաքին մեջ, թեյադրամ ստանալու հույսով։ Ապեր տաքսու շոփերը մի կերպ ընտանիք ա պահում, հա երկար լեզու ունի, հա մեծ մեծ խոսող է, տաքսու շոփերի լեզուն չլինի, ագրավները աչքերը կհանեն, որովհետև տաքսու շոփերի միակ զենքը իր լեզուն է մնացել։ Ջո՞կ։ Իսկ եթե հարմար պահ լինի, ապա տաքսու շոփերները կազմակերպված ձևով ամեն ինչ էլ անող են, չկասկածես։ Բայց նման պայքարի մեջ իրապես մտնելու համար դու անիմաստ ես մարդկանց մեղադրում, երկարաժամկետ պայքարը խլում է մարդու կյանքը, անձնականը, էներգիան, որը հետագայում՝ Ալլահ բիլիյոր, ինչ որ բանով կհատուցվի՞ թե չէ, գոնե գերեզմանաքարին գրեն, որ էս մարդը բարոյական հաղթանակ է տարել։ Այնպես որ ապեր դու քո պայքարի ձևն ունես, դա քեզ հարմար է, իսկ տաքսու շոփերը՝ իր։ Դու նախագահականի վրա չես հարձակվի, որովհետև դա սահմանադրական, որդեգրած, ճանապարհ և այլն, չնայած դու համարձակ ես, իսկ տաքսու շոփերը կհարձակվի, ու կգրավի չնայած նա վախկոտ է ու մեծ մեծ բրդող։ Իհարկե որոշակի պայմանների առկայության դեպքում։ Ու մի թերագնահատիր տաքսու շոփերներին։ Ժողովրդավարության մեջ ցանկացած հասարակության շերտ կարևոր է, ճիշտ ուղղորդել է պետք։
  11. Վիշապ-ի ավատար
    Մեջբերում Chilly-ի խոսքերից
    Չեմ կարծում, թե բռնի ուժով ձեռք բերված իշխանությունն ավելի լավը կարող է լինել իր նախորդ իշխանությունից...
    Այ սա իշխանություններից սկսած ու շատ ընդդիմադիրների մոտ նստվածք տված դեմագոգիա է՝ «բռնի ուժով ձեռք բերված իշխանություն»։
    Սա բռնի ուժով իշխանությունը զավթած բռնապետերից ազատագրում է, պարոնայք, իրերը ճիշտ անուններով կոչեք։ Քաղաքացիական անհնազանդությունը դիկտարտուրայի մեջ արդարացված պայքարի ձև է, որը բռնապետը փորձում է ճնշել ուժով, իսկ քաղաքացիները դրան ուժով էլ դիմակայում են։ Վախ թե ուշ գալու եք այդ հանգրվանին, այսինքն եթե գալիք ընտրություններն էլ ձեզ դա չապացուցեցին, ուրեմն չափից դուրս խորն եք մոլորված։ Մի թերագնահատեք դիկտատուրան։ Դիկտատուրային հաղթելը շատ ավելի դաժան է, քան թե դուք եք պատկերացնում՝ խաղաղ, օրենքի ու սահմանադրության ճանապարհով գուցե և հասնեք նպատակին, բայց միայն այն ժամանակ, երբ բռնապետը էլ էս երկրից էլ քամելու բան չի ունենա՝ համատարած աղքատության ու հուսալքության ժամանակ։ Կոպիտ ասեմ՝ երբ այլևս ոստիկաններին աշխատավարձ չկարողանան տալ։
  12. Chuk-ի ավատար
    Վիշապ, կրկնում եմ մի անգամ ևս, այս բլոգային գրառումս այդ հարցը քննարկելու համար չէ, այլ պոռոտախոսությունը: Գոնե հարգեք բլոգի տիրոջը՝ հեղինակիս, ու գոնե իմ բլոգում մի գրեք այն, ինչը պարզ գրել եմ, որ սրտխառնուք է մոտս արդեն առաջացնում:
  13. Վիշապ-ի ավատար

    Ապեր, ըստ քեզ դուրս է գալիս, որ էդ պոռոտախոսներից մեկն էլ ես եմ։ Դու գիտե՞ս ինչ, բոլոր քչից շատից ընդվզելու տրամադրություն ունեցող մարդկանց համարիր պոռոտախոս, ու այդ պոռոտոխոսները հրես կհավաքվեն շուրջդ ու կմիանան սահմանադրական ճանապարհով պայքարին, զուտ նրա համար, որ հանկարծ սիրտդ չխառնի։ Եթե մարդը քո սահմանադրական ճանապարհի ծերը չի տեսնում ու թեկուզ վախվխելով կարծիք է հայտնում, նա հույս ունի ուժեղ մարդկանցից գուցե քաջալերանք ստանալ, որ համարձակություն հավաքի, կամ գոնե այնպիսի ճանապարհ իրեն բացատրեն, որ տաքսու շոֆերը տեսնի այդ ճանապարհի իրական լինելը։ Ու չթերագնահատենք տաքսու շոֆերի մտավոր կարողությունները, դա հայաստանցու միջին մտավոր կարողություններն են, ու եթե նա քեզ չի հավատում, նշանակում է դու մտածելու տեղ ունես։ Իսկ դու նրան պոռոտախոս ես անվանում, ծալում շպրտում ես մի կողմ ու գնում ես սրտխառնուքից փսխելու։ Իմ սիրտը ճիշտ է չի խառնում չափից դուրս միակողմանի մտածելակերպից, սովոր եմ։
    Ու վերջին հաշվով չե՞ս սիրում՝ մի կեր։
  14. Chuk-ի ավատար

    Մի անձնականացրու:
    Ես համարում եմ, որ քո խոսքին գործ չի հաջորդում, բայց և պոռոտախոսների շարքում չեմ դասում: Իսկ էստեղ ընդամենը ասում եմ. մի ծավալիր այդ հարցի մասին քննարկում, այստեղ քննարկում ենք միայն այդ պոռոտախոսներին, ոչ թե «կտրուկ» գործողությունները:

    Իսկ տաքսիստները տարբեր են լինում, ինչպես որ ասենք վիշապներն ու աքլորները: Էս մեկը, ում մասին խոսում էի, պոռոտախոսների շարքին է դասվում, հավայի խոսող ու ոչ մի բան չանողների: