Նայել RSS հոսքը

Չուկչանոց

Ագռավները

Գնահատական. 2 ձայն, 5.00 ընդհանուր:
Արխինվերս քրքրում ու նայում եմ գրածս հեքիաթները: Գուցե ինձ աննորմալ կհամարեք, բայց փոքր տարիքում գրածս այս «հեքիաթը» ինձ շատ ուրախացրեց, հավանեցի: Կարճ է, տեղադրում եմ.

Ագռավները

Մի ագռավ նստել էր սյան վրա ու երգում էր.
- Ղա՜, ղա՜, ղա՜:
Այդ ժամանակ մի ուրիշ ագռավ էլ եկավ, նստեց առաջինի կողքին, և նրանք երկուսով սկսեցին երգել.
- Ղա՜, ղա՜, ղա՜, ղա՜, ղա՜, ղա՜:

Ուղարկել «Ագռավները"» Digg-ին Ուղարկել «Ագռավները"» del.icio.us-ին Ուղարկել «Ագռավները"» StumbleUpon-ին Ուղարկել «Ագռավները"» Google-ին

Թարմացել է 31.07.2009, 21:06 ըստ [ARG:5 UNDEFINED]

Պիտակներ: ոչ մի Խմբագրել պիտակները
Կատեգորիաներ
Հիշողություններ

Մեկնաբանություն

  1. Ձայնալար-ի ավատար
    Ես շատ հավանեցի, ափսոս երբ ես փոքր էի սենց կարճ հեքիաթներ չկաին
  2. Մարկիզ-ի ավատար
    Ինչքա՞ն ես եղել, որ էս հեքիաթը գրել ես, Արտ:
  3. Chuk-ի ավատար
    Բագ, մեյսի
    Սուր, կարծեմ 7 կամ 8 տարեկան
  4. Ուլուանա-ի ավատար

    Արտ, բա մի կտոր պանիր էլ չկա՞ր՝ վերջում վերևից գցեիր էդ խեղճերին, համ էլ ձեռի հետ հեքիաթային ավանդույթը պահպանած կլինեիր։
  5. Ուլուանա-ի ավատար
    Մեջբերում Ձայնալար-ի խոսքերից
    Ես շատ հավանեցի, ափսոս երբ ես փոքր էի սենց կարճ հեքիաթներ չկաին
    Բագ, ինչպես տեսնում ես՝ կային (դե, դատելով Չուկի՝ բանաստեղծությունը գրելու տարիքից), ուղղակի, ցավոք սրտի, տեղը չես իմացել։
  6. Ֆոտոն-ի ավատար
    Շատ հնարավոր է երգի բառեր լինելուն համապատասխանի: Գրանցիր հեղինակի իրավունքներդ:
  7. Chuk-ի ավատար
    Մեջբերում Ֆոտոն-ի խոսքերից
    Շատ հնարավոր է երգի բառեր լինելուն համապատասխանի: Գրանցիր հեղինակի իրավունքներդ:
    Եթե երաժշտության հեղինակը դու ես լինելու, ես համաձայն եմ

    Ան, դե հիմա առանց պանրի ավելի հետաքրքիր ա
  8. Ֆոտոն-ի ավատար
    Մեջբերում Chuk-ի խոսքերից
    Եթե երաժշտության հեղինակը դու ես լինելու, ես համաձայն եմ

    Ան, դե հիմա առանց պանրի ավելի հետաքրքիր ա
    Դե տես, ես զգուշացրի: Շնորհակալ եմ:
  9. Ռուֆուս-ի ավատար
    Իսկ հետո եկավ ևս մեկ ագռավ ու սկսեցին երեքով երգել.

    Ղա՜-ղա՜-ղա՜-ղա՜-ղա՜-ղա՜-ղա՜-ղա՜-ղա՜...

    Թարմացել է 03.08.2009, 01:20 ըստ [ARG:5 UNDEFINED]
  10. Հայկօ-ի ավատար
    Մեջբերում Ռուֆուս-ի խոսքերից
    Իսկ հետո եկավ ևս մեկ ագռավ ու սկսեցին երեքով երգել.

    Ղա՜-ղա՜-ղա՜-ղա՜-ղա՜-ղա՜-ղա՜-ղա՜-ղա՜-ղա՜...

    Դու էլ ե՞ս զգացել պրոգրեսիան .

    1 ագռավ = 3 ղա՜
    2 ագռավ = 6 ղա՜
    3 ագռավ = 9 ղա՜
    n ագռավ = n x 3 ղա՜

    Ապրի՛ մաթեմիդ դասատուն, Chuk :
  11. Ռուֆուս-ի ավատար
    Հա, շատ ուսուցողական բանաստեղծություն էր
  12. Chuk-ի ավատար
    Ի դեպ Հախվերդյան Ռուբոն նման մի երգ ունի.

    Մեկ չինացի, իրեն համար,
    Ձուկ էր բռնում առվակից հարմար,
    Մոտեցավ մեկ չինացի,
    Դառան երկու չինացի:

    Երկու չինացի, իրենց համար,
    Ձուկ էին բռնում առվակից հարմար,
    Մոտեցավ մեկ չինացի,
    Դառան երեք չինացի:

    Երեք չինացի, իրենց համար,
    Ձուկ էին բռնում առվակից հարմար,
    Մոտեցավ մեկ չինացի,
    Դառան չորս հատ չինացի:

    Չորս չինացի, իրենց համար,
    Ձուկ էին բռնում առվակից հարմար,
    Մոտեցավ մի վրացի,
    Բոլորին տվեց քացի...

    Հետո էլի սկզբից սկսվում էր
  13. Dayana-ի ավատար
    Տեսնում ես Արտ, Հախվերդյանի հիմիկվա խելքը 3-4 տարեկանում ես ունեցել
  14. Apsara-ի ավատար
    Չուկ լուրջ Հախվերդյանը տենց երգ ունի՞,
    ես գիտեի թե նրա բոլոր երգերը գիտեմ՝ հին ու նոր
  15. Chuk-ի ավատար
    Մեջբերում Apsara-ի խոսքերից
    Չուկ լուրջ Հախվերդյանը տենց երգ ունի՞,
    ես գիտեի թե նրա բոլոր երգերը գիտեմ՝ հին ու նոր
    Հա, ես կասետով ունեմ ձայնագրությունը:
    Ուղղակի խիստ հավանական է, որ ինքն էդ երգը երգել է մենակ ընկերական շրջապատներում, երբևէ այս երգը չի ձայնագրել, համերգներում չի կատարել: Իմ ունեցած ձայնագրությունը էլի ընկերական հավաքույթից է՝ մեր տանը:
  16. Apsara-ի ավատար

    դե քանի որ մեզ այդպիսի պատիվ չի հասել, որ մեր տանն էլ երգի, ուրեմն ես լիքը սրա նման հույսով եմ անկապ երգերի մասին չգիտեմ, ինչը լավ է
  17. Chuk-ի ավատար
    Մեջբերում Apsara-ի խոսքերից
    դե քանի որ մեզ այդպիսի պատիվ չի հասել, որ մեր տանն էլ երգի, ուրեմն ես լիքը սրա նման հույսով եմ անկապ երգերի մասին չգիտեմ, ինչը լավ է
    Կարծում եմ, որ սխալ ես դատում
    Հրաշալի երգ է: Շատ կոլորիտային: Կփորձեմ թվայնացնել ու տալ լսելու
  18. Apsara-ի ավատար
    Մեջբերում Chuk-ի խոսքերից
    Կարծում եմ, որ սխալ ես դատում
    Հրաշալի երգ է: Շատ կոլորիտային: Կփորձեմ թվայնացնել ու տալ լսելու
    Շատ շնորհակալ կլինեմ, այդ ժամ ճիշտ կարծիքսս կարտահայտեմ