30.07.2009, 23:55 (4426 Դիտումներ)
Էսօր լրիվ պատահական հանդիպեցի փոքր տարիքի արխիվներիս ու ընկա հիշողություններիս գիրկը: «Տերևը» կարծեմ 8 տարեկանում եմ գրել, դպրոցական շարադրության համար: Չեմ ուզում խմբագրել, փոխել, սիրունացնել: Էս հուշ ա.
Տերևը
Կար մի կեչի, կեչու վրա մի տերև, իսկ կեչու տակ մի ծաղիկ, անունը՝ Վարդ: Տերևը սիրահարվել էր Վարդին: Նա կարծում էր, թե մենակ ինքն է սիրում Վարդին, բայց իր եղբայրները նույնպես սիրահարվել էին Վարդին: Իսկ Վարդը ոչ մեկի վրա ուշադրություն չէր դարձնում: Տերևը ցանկանում էր ծաղիկ դառնալ, կամ թեկուզ ուրիշ գույն ստանար: Շուտով եկավ աշունը, տերևը դառավ ալ կարմիր: Նա ուրախացավ, կարծեց, թե Վարդը հիմա իրեն կսիրի: Բայց Վարդը նրա վրա կրկին ուշադրություն չէր դարձնում: Տերևը հուզվեց և հոնգուր-հոնգուր լաց եղավ: Նա նայեց իր եղբայրների ու տեսավ, որ նրանք նույնպես գույնզգույն գույներ էին ստացել և կարծես մրցում էին, որ տեսնեն, թե վարդն իրենցից ում կսիրի: Հանկարծ քամի փչեց: Տերևը նայեց ներքև ու տեսավ, որ վարդի թերթիկները պոկվեցին ու օդ թռան: Շատ տխրեց տերևը, որ իր կյանքը զուր անցավ: Նա ճյուղից պոկվեց և օդում պտույտներ գործելով իջավ ցած: Քիչ անց անձրև եկավ ու տերևին իր եղբայրների հետ գետնի վրա թրջեց: