Նայել RSS հոսքը

Չուկչանոց

Տերևը

Գնահատական. 2 ձայն, 5.00 ընդհանուր:
Էսօր լրիվ պատահական հանդիպեցի փոքր տարիքի արխիվներիս ու ընկա հիշողություններիս գիրկը: «Տերևը» կարծեմ 8 տարեկանում եմ գրել, դպրոցական շարադրության համար: Չեմ ուզում խմբագրել, փոխել, սիրունացնել: Էս հուշ ա.



Տերևը


Կար մի կեչի, կեչու վրա մի տերև, իսկ կեչու տակ մի ծաղիկ, անունը՝ Վարդ: Տերևը սիրահարվել էր Վարդին: Նա կարծում էր, թե մենակ ինքն է սիրում Վարդին, բայց իր եղբայրները նույնպես սիրահարվել էին Վարդին: Իսկ Վարդը ոչ մեկի վրա ուշադրություն չէր դարձնում: Տերևը ցանկանում էր ծաղիկ դառնալ, կամ թեկուզ ուրիշ գույն ստանար: Շուտով եկավ աշունը, տերևը դառավ ալ կարմիր: Նա ուրախացավ, կարծեց, թե Վարդը հիմա իրեն կսիրի: Բայց Վարդը նրա վրա կրկին ուշադրություն չէր դարձնում: Տերևը հուզվեց և հոնգուր-հոնգուր լաց եղավ: Նա նայեց իր եղբայրների ու տեսավ, որ նրանք նույնպես գույնզգույն գույներ էին ստացել և կարծես մրցում էին, որ տեսնեն, թե վարդն իրենցից ում կսիրի: Հանկարծ քամի փչեց: Տերևը նայեց ներքև ու տեսավ, որ վարդի թերթիկները պոկվեցին ու օդ թռան: Շատ տխրեց տերևը, որ իր կյանքը զուր անցավ: Նա ճյուղից պոկվեց և օդում պտույտներ գործելով իջավ ցած: Քիչ անց անձրև եկավ ու տերևին իր եղբայրների հետ գետնի վրա թրջեց:

Ուղարկել «Տերևը"» Digg-ին Ուղարկել «Տերևը"» del.icio.us-ին Ուղարկել «Տերևը"» StumbleUpon-ին Ուղարկել «Տերևը"» Google-ին

Թարմացել է 30.07.2009, 23:59 ըստ [ARG:5 UNDEFINED]

Պիտակներ: ոչ մի Խմբագրել պիտակները
Կատեգորիաներ
Հիշողություններ

Մեկնաբանություն

  1. Ուլուանա-ի ավատար
    Վայ, Արտ, էս ինչ չուկային էր։

    Բայց էս մասը բացեց.
    Քիչ անց անձրև եկավ ու տերևին իր եղբայրների հետ գետնի վրա թրջեց:
    Այսինքն՝ տակը թրջե՞ց։
  2. Chuk-ի ավատար
    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից
    Վայ, Արտ, էս ինչ չուկային էր։

    Բայց էս մասը բացեց.

    Այսինքն՝ տակը թրջե՞ց։
  3. Հայկօ-ի ավատար
    Իսկ ինձ հենց էդ վերջը դուր եկավ : Որ խոհափիլիսոփայական վերջ ունենար անդուր կլիներ: Իսկ սենց լավն ա, անմիջական ու պարզ:
  4. Chuk-ի ավատար
    Մեջբերում Հայկօ-ի խոսքերից
    Իսկ ինձ հենց էդ վերջը դուր եկավ : Որ խոհափիլիսոփայական վերջ ունենար անդուր կլիներ: Իսկ սենց լավն ա, անմիջական ու պարզ:
    Մերսի Հայկ

    Ամենաառաջին հեքիաթս չեմ գտնում, որ տեղադրեմ
  5. Rhayader-ի ավատար
    ...
  6. Ֆոտոն-ի ավատար
    Լավ հեքիաթ է: Բարի էր:
    Չասե՛ք, էլի՝ դրա ի՞նչն էր բարի:
    Իսկապես մանկություն կար...
    :
  7. Chuk-ի ավատար
    Շնորհակալ եմ
  8. Smokie-ի ավատար
    Ոնց տեսնում եմ, շատ լավ էր զարգացած երեւակայությունդ մաուկ ժամանակ: Լավն էր: