Նայել RSS հոսքը

Apsara

Ժխտել առանց ճանաչելու

Գնահատական. 2 ձայն, 1.00 ընդհանուր:
Եվս մեկ մարդկային «ֆենոմեն» վերջերս այնքան է հանդիպում ինձ, որ աչքս է մտել ու խորհելու տեղիք է տվել: Առանց իմանալ վատաբանելու, հակաճառելու, առանց փորձել չսիրելու, զզվելու ֆենոմենը:
Մարդ ասում է ես բանան չեմ սիրում, չնայած կյանքումս չեմ կերել:
Մյուսին էլ Մակդոնալդս ես հրավիրում ասում է՝ յախք ըտեղի ուտելիքներից զզվում եմ, զարմացած հարցնում եմ ՝ դու մակդոնալդսում եղել ե՞ս, ասում ա չէ, բայց մի հատ հաղորթում եմ լսել
Մի հավատացյալ էլ ասում է՝ երեխեք յոգան վտանգավոր բանա, հեռու մնացեք, ասում եմ խի՞, պատասխանում է՝ չգիտեմ, տենց եմ լսել
Մեկը ասում է ես Փարիզը չեմ սիրում, նրա արխիտեկտուրան լավը չի, հարցնում եմ եղել ե՞ս Փարիզում, ասում է ոչ, նկարներով եմ նայել: Ու թեև համոզված եմ, որ ինչ-որ ծանոթի նկարներն է նայել, որ չի նստել հատուկ այնտեղի արխիտեկտուրան ուսումնասիրել, բայց մարդն անկեղծորեն ասում և հավատում է իր ասածին:
Բա սա ֆենոմեն չի՞, իսկական ֆենոմեն ա

Ուղարկել «Ժխտել առանց ճանաչելու"» Digg-ին Ուղարկել «Ժխտել առանց ճանաչելու"» del.icio.us-ին Ուղարկել «Ժխտել առանց ճանաչելու"» StumbleUpon-ին Ուղարկել «Ժխտել առանց ճանաչելու"» Google-ին

Պիտակներ: ոչ մի Խմբագրել պիտակները
Կատեգորիաներ
Առանց կատեգորիայի

Մեկնաբանություն

  1. Chuk-ի ավատար
    Մեկը ասում է ես Փարիզը չեմ սիրում, նրա արխիտեկտուրան լավը չի, հարցնում եմ եղել ե՞ս Փարիզում, ասում է ոչ, նկարներով եմ նայել:
    Այ մենակ էս մի կետի հետ համաձայն չեմ: Չգիտեմ, գուցե ես էլ եմ ֆենոմենալ, բայց ես էլ հաճախ միայն նկարներով պատկերացում եմ կազմում էսինչ քաղաքի, երկրի կամ հանգստյան գոտու մասին: Օրինակ նույն Փարիզը միայն նկարները տեսնելով սիրում եմ: Ուրիշ հարց, որ էդ պատկերացումս կարող է փոխվել էնտեղ լինելուց հետո:
  2. Elmo-ի ավատար
    Մի մասը պրոպագանդայի արդյունք է: Օրնակ մի ժամանակ բոլոր ամերիկացիները համերաշխ ատում ու վախենում էին ՍՍՀՄ -ից: Թեկուզ բացառիկ մարդիկ էին եղել ՍՍՀՄ -ում:
    Մյուներն էլ... դէ հիմա մարդը պետք է գոնե մի կարծիք ունենա

    Ընդհանուր համաձայն եմ, բայց մեկ-մեկ ես էլ եմ կարծիք ունենում մի բանի մասին, որը չեմ տեսել: Թեկուզ սխալ: