Նայել RSS հոսքը

Օձերի այգին

Մարդու առավելությունը կենդանու նկատմամբ

Գնահատական. 2 ձայն, 1.00 ընդհանուր:
Երկար մտորումներից հետո պարզ դառավ, որ դա անօգուտ, հակատրամաբանական կամ անիմաստ բաներ անելու ունակությունն է: Կարճ ասած՝ հիմարություններ անելը:
Ցանկացած կենդանի իր մտավոր ունակությունների չափով ինքն իրեն ու երբեմն ուրիշներին օգուտ է բերում:

Նախորդ գրառման մեջ նյուէյջեր-պոզիտիվիստ-օպտիմիստներին սխալ էր թվացել, երբ գրել էի, թե մարդու մեջ սիրո արժանի ոչինչ չկա:

Չկա: Ու հիմար Մարդը սիրում է այն, ինչ սիրո արժանի չի: Ու դրանով էլ Մարդ է:

Հիմարություններին տարբեր գեղեցիկ անուններ են տալիս, բայց դրանից նրանք չեն դադարում հիմարություն լինել:
Արդյո՞ք դա վատ է: Չեմ կարծում: Հիմարությունը հիմարություն է իր դատարկությամբ, բայց դատարկությունը կարող է լինել ամեն ինչ: Չմոռանանք, որ Տարոյի զրոյական քարտը, որի մասին գրել եմ իմ առաջին գրառման մեջ, հենց Հիմարն է:

Ամեն ինչ ծնվում է Հիմարից: Ոչ թե ստերեոտիպային հիմարից, այլ մի բանից, որին նպատակներ ու պատճառահետևանքային տրամաբանական կապեր չեն առաջնորդում (նույնիսկ եթե դա տեսնելու համար պետք է ավելի խորը նայել):

Ամեն ինչ, որ ծնվում է Հիմարից, Մայա-իլյուզիայի մասն է դառնում:
Արդյո՞ք վատ է Մայա-իլյուզիան: Չէի ասի: Քանի դեռ Մարդ-Հիմարը չի կորցնում Մարդ-Կենդանուն, դա նրա գոյության ուղիղ կեսն է: Մայայից դուրս գալիս մարդը կամ դադարեցնում է իր գոյությունը (Աջ Ձեռքի Ճանապարհի դեպքում՝ լուծվում Աբսոլյուտի մեջ, ինչի օրինակ է բուդդիստական Նիրվանան), կամ կորցնում իր մարդկային սկիզբը: Որովհետև Մարդ-Հիմարը չի կարող գոյատևել առանց իր օդի՝ Մայայի:
Երբ Մարդ-Հիմարը կորցնում է Մարդ-Կենդանուն, նրա Մայան կորցնում է կապն իրականության հետ: Մարդը սկսում է ապրել ստի մեջ, կամ էլ, Ձախ Ձեռքի Ճանապարհի դեպքում, անջատվում է ֆիզիկական թաղանթից ու դառնում լրիվ ուրիշ մակարդակի արարած: Աջ Ձեռքի Ճանապարհի կիրառումն այս դեպքում (ինչպիսին անում են, օրինակ, քրիստոնյաներն ու կրիշնաիտները), առնվազն հակաբարոյական է: Քանի որ այս դեպքում մարդը զրկված է Աբսոլյուտը ճանաչելու ու նրան միաձուլվելու հնարավորությունից: Նրան ցույց են տալիս կեղծ «Պսևդոաբսոլյուտ», որին նա ձուլվում է՝ ավելացնելով դրա ուժը: Աստվածացված անհատականությունների պաշտանմունքը դրա պարզ օրինակ է:
Դրա համար էլ ես միշտ ասել եմ, որ աստված դառնալը շատ կեղտոտ բիզնես է: Պատկերացրեց Կույրերի թագավորություն, որի կենտրոնում Առյուծ է նստած, ու Քրմերը Կույրերին (իսկ Մարդ-Կենդանուն կորցրած Մարդ-Հիմարը հենց Կույր է), փրկության խոստումներ տալով, տանում են Առյուծի որջը, որտեղ Կույրերը երջանիկ պատրաստակամությամբ թռչում են Առյուծի երախը:

Մի՞թե տարօրինակ է, որ երբ հայտնվում է մի Տեսնող ու սկսում կռվել Առյուծի դեմ, Կույրերը Քրմերի հրահրանքով միանգամից հարձակվում են նրա վրա՝ պաշտպանելով իրենցով սնվող մակաբույծին՝ Առյուծին:

Ուղարկել «Մարդու առավելությունը կենդանու նկատմամբ"» Digg-ին Ուղարկել «Մարդու առավելությունը կենդանու նկատմամբ"» del.icio.us-ին Ուղարկել «Մարդու առավելությունը կենդանու նկատմամբ"» StumbleUpon-ին Ուղարկել «Մարդու առավելությունը կենդանու նկատմամբ"» Google-ին

Մեկնաբանություն