Ֆորումային կյանքը ռեսլինգի պրիզմայով
Շատ բան էի ուզում գրել այս թեմայով, հետո հասկացա, որ ոչ մեկը չի ուզի հասկանալ, թե ինչու է կյանքն ավելի կեղծ, քան ռեսլինգը:
Կարճ կասեմ՝ չարագործի իմիջից մինչև հերոսի իմիջ՝ նույնն է, ինչ գրոտեսկից մինչև երկերեսանիություն: Մարդու մեջ սիրո արժանի ոչինչ չկա, ու հոգու խորքում դա գիտի ամեն գիտակից մարդ: Ցանկացած մարդու կյանքն անաչառ աչքով նայելիս զզվանք է հարուցում իր սեղանի տակ կպցրած խլինքներով ու դրանցից էլ շատ ստով:
Ամեն մարդ իր խղճի հետ բազմակի պայմանագրի է գնում: Ամեն մարդ իր արած ամեն տականքություն ամենահիմնավոր կերպով կարդարացնի:
Մարդիկ պատրաստ են տառապես իրենց չգործած մեղքերի համար: Պատրաստ են վախենալ վիշապներից, երբևէ վիշապ տեսած չլինելով: Պատրաստ են սիրել մի բան, որը միայն ներշնչվել է նրանց ու իրականում գոյություն չունի:
Պատրաստ են ատել մի բան, որի մասին պատկերացում չունեն: Պատրաստ են ծաղրել, ինչ չեն հասկանում: Պատրաստ են ջարդել, ինչ իրենցը չի:
Ու...
Կույր մարդիկ առաջ են քայլում՝ սեփական ճշմարտացիության զգացողությամբ տոգորված: «Ճիշտ եմ ես, միայն ես ու նրանք, ովքեր իմ հետ համաձայն են»: Նրանց հետևից քայլում են կույր վախկոտները, որոնք տոգորված են ուրիշի ճշմարտացիության զգացողությամբ:
Մարդիկ չեն կատարելագործվում, որովհետև նրանց նշել են կատարելության սահման (օրինակ՝ քյառթերի «ճիշտը»): Արա այսպես, ու դու վերջն ես:
Մարդիկ, որոնք չեն հավատում իրենք իրենց, խղճուկ են: Մարդիկ, որոնք հավատում են, հիմար են:
Ու այդ նեղմիտներից ոչ մեկը չի հասկանա, որ բոլորն էլ իրականում ճիշտ են, ու որ բոլորն էլ իրականում սխալ են:
Ու որ մարդը սովորել է լինել ինչ ասես, բացի մարդ լինելուց: Տխուր է: