Նայել RSS հոսքը

Օձերի այգին

Ֆորումային կյանքը ռեսլինգի պրիզմայով

Գնահատական. 4 ձայն, 2.00 ընդհանուր:
Շատ բան էի ուզում գրել այս թեմայով, հետո հասկացա, որ ոչ մեկը չի ուզի հասկանալ, թե ինչու է կյանքն ավելի կեղծ, քան ռեսլինգը:

Կարճ կասեմ՝ չարագործի իմիջից մինչև հերոսի իմիջ՝ նույնն է, ինչ գրոտեսկից մինչև երկերեսանիություն: Մարդու մեջ սիրո արժանի ոչինչ չկա, ու հոգու խորքում դա գիտի ամեն գիտակից մարդ: Ցանկացած մարդու կյանքն անաչառ աչքով նայելիս զզվանք է հարուցում իր սեղանի տակ կպցրած խլինքներով ու դրանցից էլ շատ ստով:

Ամեն մարդ իր խղճի հետ բազմակի պայմանագրի է գնում: Ամեն մարդ իր արած ամեն տականքություն ամենահիմնավոր կերպով կարդարացնի:

Մարդիկ պատրաստ են տառապես իրենց չգործած մեղքերի համար: Պատրաստ են վախենալ վիշապներից, երբևէ վիշապ տեսած չլինելով: Պատրաստ են սիրել մի բան, որը միայն ներշնչվել է նրանց ու իրականում գոյություն չունի:
Պատրաստ են ատել մի բան, որի մասին պատկերացում չունեն: Պատրաստ են ծաղրել, ինչ չեն հասկանում: Պատրաստ են ջարդել, ինչ իրենցը չի:


Ու...

Կույր մարդիկ առաջ են քայլում՝ սեփական ճշմարտացիության զգացողությամբ տոգորված: «Ճիշտ եմ ես, միայն ես ու նրանք, ովքեր իմ հետ համաձայն են»: Նրանց հետևից քայլում են կույր վախկոտները, որոնք տոգորված են ուրիշի ճշմարտացիության զգացողությամբ:

Մարդիկ չեն կատարելագործվում, որովհետև նրանց նշել են կատարելության սահման (օրինակ՝ քյառթերի «ճիշտը»): Արա այսպես, ու դու վերջն ես:

Մարդիկ, որոնք չեն հավատում իրենք իրենց, խղճուկ են: Մարդիկ, որոնք հավատում են, հիմար են:

Ու այդ նեղմիտներից ոչ մեկը չի հասկանա, որ բոլորն էլ իրականում ճիշտ են, ու որ բոլորն էլ իրականում սխալ են:

Ու որ մարդը սովորել է լինել ինչ ասես, բացի մարդ լինելուց: Տխուր է:

Ուղարկել «Ֆորումային կյանքը ռեսլինգի պրիզմայով"» Digg-ին Ուղարկել «Ֆորումային կյանքը ռեսլինգի պրիզմայով"» del.icio.us-ին Ուղարկել «Ֆորումային կյանքը ռեսլինգի պրիզմայով"» StumbleUpon-ին Ուղարկել «Ֆորումային կյանքը ռեսլինգի պրիզմայով"» Google-ին

Կատեգորիաներ
Առանց կատեգորիայի

Մեկնաբանություն

  1. Մարկիզ-ի ավատար
    Ցանկացած մարդու կյանքն անաչառ աչքով նայելիս զզվանք է հարուցում իր սեղանի տակ կպցրած խլինքներով ու դրանցից էլ շատ ստով:
    Rhayader, մտորելու տեղիք տվեցիր: Բայց ամենը, օրինակ՝ իմ մոտ նորմալ է… Ես սովորել եմ մարդ լինել, կարող եմ շատերին սովորեցնել (անընդունակ աշակերտներ չեն ընդունվում): Համ էլ հենց հիմա գրպանումս երկու թաշկինակ կա, մեկը մաքուր, մյուսը (լավ հիշեցրիր, վաղը փոխեմ)…
    Իսկ ստախոսությունը՞… Մասնագիտությունս է պարտադրում:

    Ես էլ եմ զզվում փնթիությունից ու անորակ ստերից:
    Թարմացել է 29.07.2009, 01:01 ըստ [ARG:5 UNDEFINED]
  2. Rhayader-ի ավատար
    Մարկիզ, իհարկե, ուրախ եմ, որ դու այդքան կատարյալ ես, ուրեմն հանգիստ թող մեզ՝ խղճուկ անկատարներիս:
  3. Մարկիզ-ի ավատար
    Մեջբերում Rhayader-ի խոսքերից
    Մարկիզ, իհարկե, ուրախ եմ, որ դու այդքան կատարյալ ես, ուրեմն հանգիստ թող մեզ՝ խղճուկ անկատարներիս:
    Rhayader, իհարկե, ես կատարյալ չեմ: Իսկ դու, կարծում եմ, այնքան էլ անկատար չես, առավել ևս խղճուկ…


    Իսկ, ընդհանրապես, եթե խռովել ես ու չես ցանկանում տեսնել իմ մեկնաբանությունները քո բլոգում, խնդրեմ՝ այլևս չեմ գրի:
  4. Rhayader-ի ավատար
    Այ եթե Չուկը սրա նախորդ գրառումը չջնջեր, կիմանաիր, թե ինչու չեմ խռովել))) բայց հետևություններ արել եմ:
  5. Մարկիզ-ի ավատար
    Մեջբերում Rhayader-ի խոսքերից
    Այ եթե Չուկը սրա նախորդ գրառումը չջնջեր, կիմանաիր, թե ինչու չեմ խռովել))) բայց հետևություններ արել եմ:
    Rhayader ջան (տե՛ս, չնայած այն բանին, որ արդեն պարզ է, թե ինչ է ջնջել Չուկը, քո հետ դեռ «ջան»-ով եմ խոսում), հետևություններիդ հետ կապված, մի քիչ խնդրում եմ թույլատրելիի (որ չջնջվի) սահմաններում մանրամասնիր: Խոստանում եմ (ոնց էին ասու՞մ) չհեգնել, չվիրավորել, չկծել… Համ էլ ահագին բան կպարզաբանենք միասին: Մենակ մի քիչ շուտ. ուշ է, իսկ ես վաղը հերթապահության եմ:
  6. Մարկիզ-ի ավատար
    Էս ի՞նչ եղավ քեզ: Քնեցի՞ր…
  7. Rhayader-ի ավատար
    Իրականում ոչ մի սարսափելի բան չկար, մի նախադասությունով ասած՝ ոչ անծանոթ մարդու գովասանքից ուրախանում եմ, ոչ էլ քննադատությունից՝ տխրում:
  8. Մարկիզ-ի ավատար
    Rhayader ջան, իմ մոտ լրիվ հակառակն ա: Գովասանքից տխրում եմ, քննադատությունից ուրախանում: Լինի ծանոթ թե անծանոթ:
  9. Rhayader-ի ավատար
    Կբացատրե՞ս, ինչու: Չեմ կարծում, թե երիտասարդական նեգատիվիզմի հետևանք է
  10. Apsara-ի ավատար
    հմմ, լավն էր, խորն էր, բայց կողքից մեկնաբանության կարիք չունի, իսկ ես շատախոս եմ....
  11. Մարկիզ-ի ավատար
    Մեջբերում Rhayader-ի խոսքերից
    Կբացատրե՞ս, ինչու: Չեմ կարծում, թե երիտասարդական նեգատիվիզմի հետևանք է
    Տարիների ընթացքում ձևավորված հատկանիշ է:

    Նախ՝ գրեթե միշտ ամենամեծ հարվածը ստացել եմ ինձ գովաբանող կամ բազմիցս այստեղ-այնտեղ ինձ գովաբանած մարդկանցից: Հիմնականում նպատակային գովաբանությանն իր հիմքերում շատ խորը-խորը թաղված ունի գովաբանողի կողմից որոշակի սպասելիքներ (շատ հնարավոր է զուտ ենթագիտակցորեն), որոնց չարդարացման դեպքում՝ ի հայտ է գալիս հիասթափություն, պատնեշ է առաջանում, որը որոշ դեպքերում վերափոխվում է ոչնչացման հրեշավոր ծրագրի(հնարավոր է ենթագիտակցորեն):

    Առողջ քննադատության ենթարկողն իր տրամաբանական քննադատությամբ ինձ արդեն իսկ կարելի է ասել «գովաբանում է»՝ ցույց է տալիս որ ես իր համար որոշակի «արժեք» եմ: Իսկ չհիմնավորված, ոչ տեղին խոսքերն այս կամ այն արաքիս մասին քննադատություն չեն, դատարկաբանություն են կամ պարզապես աբիժնիկության ու նախանձի վրա հիմնված մտքեր:
  12. Վարպետ-ի ավատար
    Ինձ էլ կխաղացնե~ք
    Սոֆ, թույն բան էիր գրել Ես որ ցինիկ չլինեի` նույնիսկ կնեղանայի
  13. Չամիչ-ի ավատար
    Մարդու մեջ սիրո արժանի ոչինչ չկա, ու հոգու խորքում դա գիտի ամեն գիտակից մարդ: Ցանկացած մարդու կյանքն անաչառ աչքով նայելիս զզվանք է հարուցում իր սեղանի տակ կպցրած խլինքներով ու դրանցից էլ շատ ստով:
    Rhayader ջան, էական է ոչ թե այն, թե մարդու մեջ արդյոք կա թե չկա սիրելու բան, այլ այն որ սեփական անձի նկատմամբ սիրո բացակայությունը հավասարազոր է ինքնատեռորիզմի: Լիարժեք կյանքը եվ սիրո բացակայությունը անհամատեղելի երեվույթներ են: Կյանքը ինքը ստիպում է մարդուն սովորել սիրել: Կամ սովորում ես կյանքը սիրել, կամ դատապարտված ես կյանքդ անցկացնել դժոխքում:
    Եթե որոշել ես ապերել,ուրեմն ստիպված ես ընդունել այն օրենքները որը առաջարկում է կյանքը:
  14. Չամիչ-ի ավատար
    Rhayader ջան, էական է ոչ թե այն, թե մարդու մեջ արդյոք կա թե չկա սիրելու բան, այլ այն որ սեփական անձի նկատմամբ սիրո բացակայությունը հավասարազոր է ինքնատեռորիզմի: Լիարժեք կյանքը եվ սիրո բացակայությունը անհամատեղելի երեվույթներ են: Կյանքը ինքը ստիպում է մարդուն սովորել սիրել: Կամ սովորում ես կյանքը սիրել, կամ դատապարտված ես կյանքդ անցկացնել դժոխքում:
    Եթե որոշել ես ապերել,ուրեմն ստիպված ես ընդունել այն օրենքները որը առաջարկում է կյանքը:
  15. Rhayader-ի ավատար
    Թույլ մարդու հոգեբանություն է: Իմ նմանները կյանքին պարտադրում են իրենց օրենքները: Կամ մահանում են՝ փորձելով:
  16. Չամիչ-ի ավատար
    Թույլ մարդու հոգեբանություն է: Իմ նմանները կյանքին պարտադրում են իրենց օրենքները: Կամ մահանում են՝ փորձելով:
    Սեփական անձը, կամ կյանքը սիրելը թուլության նշան է՞՞՞՞՞երբեմն մարդիկ էնպիսի տաժանակիր կյանքով են ապրում, որ այդպիսի կյանք սիրելը ոչ թե թույություն այլ հերոսություն է,:Իսկ երբ մարդը կաղ է, կամ շիլ աչքով է կամ հոգեկան հիվանդ է, նման մարդկանց սերը առ սեփական անձը նու՞յնպես թուլության նշան է: Կյանքը մարդուն էնքան փորձության կենթարկի մինչեվ կստիպի սիրել սովորել:
    Շատ հետաքրքիր կլինի ծանոթանալ այն օրենքներին, որոնք դու պարտադրել ես կյանքին:
  17. Մարկիզ-ի ավատար
    Մեջբերում Rhayader-ի խոսքերից
    Թույլ մարդու հոգեբանություն է: Իմ նմանները կյանքին պարտադրում են իրենց օրենքները: Կամ մահանում են՝ փորձելով:
    Էս իմ մասի՞ն էր:
  18. Rhayader-ի ավատար
    Չէ իհարկե, չարազեղենին էի պատասխանում))) (իրականում ես հիանում եմ Չամիչի համբերատարությամբ)
  19. Չամիչ-ի ավատար
    Չէ իհարկե, չարազեղենին էի պատասխանում))) (իրականում ես հիանում եմ Չամիչի համբերատարությամբ)
    Ի՞նչ համբերություն Rhayader ջան, ճիշտն ասած անգամ իմ համբերությունը սպառվեց եվ ես լքեցի Դարվինիզմի թեման:
    Հիմա ինչ, չարազ մարազ, արազ վարազ խառնելով էլի իմ համբերությունն ես՞ փորձում:իմ նախորդ պոստի հետ կապված ուրիշ ասելու բան չկա՞՞՞, բացի տոնական ատրիբուտների հիշատակումից:
  20. Rhayader-ի ավատար
    Չամիչ, դե պատկերացրու, ինչ լավն ես, որ տարվա ամենամեծ տոնի ամենահամով տարրի հետ ես ասոցացվում)))