Նայել RSS հոսքը

Elmo

Ճոճանակ

Գնահատական. 3 ձայն, 5.00 ընդհանուր:
Շատերից եմ լսել կյանքը ճոճանակ է արտահայտությունը, բայց նման երևույթը այդքան ակնհայտ տեսել եմ մի անգամ:
1 կուրսի ուսանող էի, երբ ինձ հանձնարարեցին կատարել մի մեծ նախագիծ(չեմ մանրամասնում ինչ նախագիծ), որի համար ահագին մեծ գումար(2001 թ -ին 900 000 դրամը հսկայական գումար էր) վաստակեցի: Փակեցի ծնողներիս կուտակած պարքը(որը գոյացել էր ինձ ուսման ուղարկելուց) ու ձեռք բերեցի աշխատանքի ընդունվելու ավելի մեծ շանսեր:
Սկսեց ուսումնական նոր տարին, ես վերադարձա Երևան: Նախագծային ինստիտուտի տնօրենը, հիացած իմ նախորդ նախագծով, հրավիրեց իր մոտ աշխատելու: Չէի կարող չհամաձայնվել այդպիսի գայթակղիչ առաջարկին:
Բայց ամեն ինչ ճոճականի էֆեկտով փոխվեց, երբ հայտնվեցի այնտեղ: Նախ վարձատրությունը նախորդի պես չէր, երկրորդն էլ այտեղ մի 50 տարեկան մարդ էր աշխատում, որին տեսնելով հիասթափվեցի մարդկանցից: Պայմանավորվենք այդ մարդուն անվանենք հենց Մարդ, իսկ տնօրենին՝ Տնօրեն: Բանը նրանում էր, որ Մարդը ստեղծագործում էր: Ինչ-որ արաբական հեքիաթային ու առասպելական հերոսների մասին պոեմներ էր գրում: Հիանալի էր գրում, բայց դրա համար Տնօրենը նրա վրա միշտ խոսում էր, ծաղրում էր: Նույնիսկ նրա ընտանիքն էր նախատում Մարդուն, որ գործը թողած պոեմներ էր գրում: Մարդը ընկճված էր, որովհետև նրան անընդատ խանութ էին ուղարկում, կամ սուրճ պատրաստել ու տարբեր թղթեր տարբեր տեղեր վազացնելու էին ուղարկում: Մեկ-մեկ մարդը տխուր գալիս էր, գլուխը բռնում, նստում ու սկսում էր իր գրածները կարդալ: Մի օր եկա ու խնդրեցի, որ իր պոեմներից մեկը իմ համար կարդա: Խոստովանում եմ, որ գրականությունից հեռու հասարակ մահկանացուս հաճույքով լսեցի ու հավանեցի գործը:
Անցավ մեկ ամիս ու ես լքեցի նախագծային ինստիտուտը:
Անցավ 3 տարի, ես արդեն բանակ գնալու էի պատրաստվում, երբ փողոցում հանդիպեցի Մարդուն: Զարմանալիօրեն փոխվել էր, ձեռքին դիպլոմատ կար, նորմալ կոստյում էր հագել: Տեսավ, ճանաչեց, բարևեցինք ու մի 20 րոպեյանոց զրույց ունեցանք իրար հետ:
Պարզվեց գիրք էր հրատարակել, ինչ որ հովանավոր գտնելով: Գրքի վաճառքի ծավալը հերիքել էր, որպեսզի սեփական նախագծային ինստիտուտը բացի, իսկ Տնօրենից բոլոր աշխատակիցները վազելով եկել էին իր մոտ աշխատելու: Տնօրենը մնացել էր գործազուրկ, որովհետև նրան պատկանող նախագծային ինստիտուտը սննակացել էր պատվերների բացակայությունից: Որովհետև նրան ոչ մի պատվիրատու չէր սիրում, պարզապես նեղ մասնագիտական նախագծային ինստիտուտներ ընդամենը 2 հատ կային, մեկը՝ պետկան, որը ծանրաբեռնված էր, իսկ միակ մասնավորը իրենն էր: Հիմա Մարդու մոտ էին բոլոր պատվերները:

Էլ Մարդուն չեմ տեսել բանակից հետո, էլ չգիտեմ ի՞նչ եղավ նրա հետ, բայց մի բան հաստատ գիտեմ: Կյանքը ճոճանակ է, ու Մարդը եթե մարդ չի մնացել, ինքն էլ է գործազուրկ ու լքյալ, կամ էլ կդառնա այդպիսին, եթե մարդ չի մնացել, իսկ Տնօրենը.... երևի նա մարդ չի դառնա:
Երևի Մարդը հիմա էլ է մարդ ու կա: Էլ ինֆորմացիա չունեմ...

Ուղարկել «Ճոճանակ"» Digg-ին Ուղարկել «Ճոճանակ"» del.icio.us-ին Ուղարկել «Ճոճանակ"» StumbleUpon-ին Ուղարկել «Ճոճանակ"» Google-ին

Պիտակներ: ոչ մի Խմբագրել պիտակները
Կատեգորիաներ
Առանց կատեգորիայի

Մեկնաբանություն

  1. Բարեկամ-ի ավատար
    Հետաքրքիր էր
  2. Երվանդ-ի ավատար
    Վազգ
  3. Elmo-ի ավատար
    Մեջբերում Երվանդ-ի խոսքերից
    Վազգ
    Հա ջան: Ո՞նց ես: