Նայել RSS հոսքը

Բարեկամ

վախը

Գնահատական. 4 ձայն, 4.00 ընդհանուր:
Երկար ժամանակ է ես փնտրում եմ նրան: Այդ միայն թվում է, թե փախչում եմ, խույս տալիս, շրջանցում...
Իրականում փնտրում եմ բոլոր նուրբ ու կոծկված ծակուծուկերում, նեղ ու հեղձուձիչ այն տեղերում, ուր վզարմատումդ ճնշումից թուլանում են ոտքերդ, թմրում ձեռքերդ, խշշում ականջներդ, ու հասկանում ես, որ դու չկաս, մարդ չես, փալասի կտոր, ու ամեն ինչ իրականում կանտրոլից դուրս ա...
Բայց ես փնտրում եմ նրան:
Նրա սառն ու անշարժ հայացքը` մարդկանց անդեմ գլուխների մեջ, որը հեռվից ինձ է տոչկել, սառը, անշարժ, սարսափելի անշարժ: Թեքում ես հայացքդ, հետո նորից հետ ես թեքում, նույն անթարթ սևեռված աչքերն են, սուր, սուր, երկար, երկար սևեռված քեզ, առանց մի միկրոշարժում իսկ գթասրտության, երևի:
Արդեն արյունս չի սառում ու սիրտս չի հոսանքահարում սրտիս. հոգնած անհավեսությամբ կամ անտարբերությամբ ես կարող եմ դիտել նրա սևեռված հայացքը, մի քիչ, հետո կձանձրանամ ու շուռ կգամ...
Բայց ես փնտրում եմ նրան:
Ու բոլոր այն ծակուծուկերում, ուր ինքը թաքնվում է: Հեղձուձիչ ու նեղ, ու ծանր...
Ու երբ գտնեմ` ինձ կորցնելու գնով, գրկելու եմ ու ցատկենք միասին... Որտև արագ ընթացքից, երբ վերանում է ժամանակը, նա փոշիանում է. իսկ ես ուրիշ ձև չգիտեմ:

Ուղարկել «վախը"» Digg-ին Ուղարկել «վախը"» del.icio.us-ին Ուղարկել «վախը"» StumbleUpon-ին Ուղարկել «վախը"» Google-ին

Թարմացել է 21.07.2009, 12:10 ըստ [ARG:5 UNDEFINED]

Պիտակներ: ոչ մի Խմբագրել պիտակները
Կատեգորիաներ
Առանց կատեգորիայի

Մեկնաբանություն

  1. Երվանդ-ի ավատար
    Գտնելուց հետո պահել ա պետք, երբեմն պահելն ավելի բարդ ա
  2. Բարեկամ-ի ավատար
    Եր, էդ գրածս մոդելը երևի տարբեր ինտերպրիտացիաներ կարող ա ունենալ, բայց տվյալ դեպքում վախի մասին էր, որի գտնել-բռնելուց հետո պետք ա ընդամենը ուժաթափ անել, վնասազերծել, արժեզրկել այսպես ասած:
  3. Երվանդ-ի ավատար
    Գիտեմ Անն ջան, վերնագրից պարզ էր, ուղղակի իմ ուղեղը մի ուղղությամբ ա աշխատում, գրածս էլ... հետո կասեմ լավ