Նայել RSS հոսքը

Օձերի այգին

Մի փոքր էլ Ագնի Յոգայի մասին

Գնահատական. 2 ձայն, 1.00 ընդհանուր:
Գրառումս ուղղված է Չամիչին ու մնացածին, ովքեր ոգևորվել էին նրա հետևյալ մեջբերումից.
Многие, прочитав Раджа йогу, Вивекананды, считают, что практикование Раджа Йоги вполне возможно.Но все они упускают из виду, что, выдавая способы раздражения центров посредством удержания дыхания, Вивекананда прежде всего настаивал на полном очищении мышления и сердца, то есть на перерождении внутренного человека, и только тогда допускал эти механические упражнения. Но кто из приступающих к таким хатха-йогическим упражнениям задумался над этим основным условием? Раджа Йога без внутреннего перерождения немыслима. кроме того, наука о дыхании, которой занимаются истинные Раджа Йоги, имеет мало общего с пранаямой. Хатха Йоги заняты контролем жизненного дыхания легких, тогда как древние Раджа Йоги понимали это как дыхание ментальное, именно только овладени этим ментальны дыханием приводит к высшему ясновидению и восстановлению функции третьего глаза и к достижениям Раджа Йоги.
Հեղինակն անշուշտ հուսով էր որ ընթերցողը չի վերցնի ու չի կարդա Սվամի Վիվեկենանդայի բավականին միջակ, բայց ճշմարտացի գրվածքը, որտեղ միանշանակորեն նշվում է՝
Пранаяма не занимается, как многие думают, дыханием; дыхание на самом деле имеет весьма мало отношения к ней, чтобы не сказать, никакого. Дыхание есть только одно из многих упражнений, посредством которых мы достигаем действительной Пранаямы.
Ինչպես նաև բերում է մտավոր (պսիխիկ) պրանայի մասին մի ամբողջ գլուխ ու լրիվ կիրառելի մեթոդիկաներ:
Ընդհանրապես, հաթհա յոգան, լինելով առավել պրակտիկ ու երկրային, համարվում է նախնական աստիճան՝ առավել աբստրակտ ու «վերամբարձ» ռաջա յոգայի համար. նույնիսկ նրանց սկզբունքները՝ «ճանաչիր մարմինդ, ճանաչիր միտքդ»՝ հաթհա յոգայի համար, ու «ճանաչիր միտքդ, ճանաչիր Տիեզերքը»՝ ռաջա յոգայի համար, ասես շարունակում են իրար:

Ընդհանրապես, մարմինն ու միտքը միավորյալ են միշտ, ու երբ մենք նույնիսկ մտածում ենք, թե կարողանում ենք կառավարել մարմինը, իսկ միտքը՝ ոչ, մենք իրականում պարզապես խառնում ենք նրանց կիրառումները: Կարո՞ղ է արդյոք միտքը ստատիկ կենտրոնացման մեջ պահել մի մարդ, ում ձեռքերը դողում են:

Մարմնի վրա վերահսկում սահմանելն առավել հեշտ է. այն գրեթե ամբողջությամբ ընկալելի է: Մարմինը զարգացնելով, մենք զարգացնում ենք միտքը: Մարմինը կարգապահ դարձնելով, միտքն էլ ենք կարգապահ դարձնում:

Իսկ Ագնի Յոգան իրենց միանգամից իմաստուն երևակայած ծույլերի համար թող մնա: Անձամբ ես դեռ չեմ տեսել, որ այն որևէ մեկին ավելի լավը դարձնի:

Պոստ սկրիպտում. հատուկ իմ սեռական օրգանի ակտիվությամբ հետաքրքրվողների համար ասեմ, որ եղանակների տաքացման հետ այն ծավալ է ավելացրել ու սկսել գործել անասելի ակտիվությամբ ու հետևողականությամբ:

Ուղարկել «Մի փոքր էլ Ագնի Յոգայի մասին"» Digg-ին Ուղարկել «Մի փոքր էլ Ագնի Յոգայի մասին"» del.icio.us-ին Ուղարկել «Մի փոքր էլ Ագնի Յոգայի մասին"» StumbleUpon-ին Ուղարկել «Մի փոքր էլ Ագնի Յոգայի մասին"» Google-ին

Մեկնաբանություն

  1. Արեն-ի ավատար
    հետաքրքիր է
  2. Չամիչ-ի ավատար
    Լավ էլի Rhayader ջան: Ես Ագնի յոգիստ չեմ, Ագնի յոգան ինձ համար ընդամենը ինֆորմացիայի հերթական աղբյուր է, որից կարելի է ինչ որ օգտակար բան քաղել: ես չեմ ֆիկսվում այս կամ այն ուսմունքի թույլ կողմերի վրա,եթե սկսենք դրանով զբաղվել, ցանկացած ուսմունքի մեջ կարելի է գտնել բազմաթիվ թույլ կողմեր:
    Քո կողմից խոսակցությանը էնպիսի ակցենտ տրվեց, որտեղ ես հանդես գալով Ագնի յոգայի դատապաշտպանի դերում ակամա հայտնվեցի Խատխա յոգայի ընդդիմախոսի դերում, նման բան չկա,ես մեծ հարգանքով եմ վերաբերվում ցանկացած ուսմունքի, որը կարող է որեվէ կերպ նպաստել մարդու զարգացմանը: Ագնի յոգան այդ ուսմունքներից մեկն է, որը կարող է լրացնել մարդու գիտելիքների պաշարը եվ ընդարձակել գիտակցության ընկալման սահմանները:Ագնի յոգային ծանոթ մարդը խատխա յոգայի գիտելիքները կոգտավործի ավելի արդյունավետ:

    Պոստ սկրիպտում. հատուկ իմ սեռական օրգանի ակտիվությամբ հետաքրքրվողների համար ասեմ, որ եղանակների տաքացման հետ այն ծավալ է ավելացրել ու սկսել գործել անասելի ակտիվությամբ ու հետևողականությամբ:
    Ճիշտն ասած չհասկացա թե էս վերջի տողերը ինչու գրեցիր հենց ինձ ուղված գրառման մեջ, ամեն դեպքում շնորհակալություն որ տեղեկացրիր:
  3. Rhayader-ի ավատար
    Գրառումը քեզ չէր ուղղված))) վերջին տողերն էլ ընդհանրապես քո հետ կապ չունեին: Ու ես քեզ ոչ համարում եմ, ոչ էլ անվանում ագնի-յոգ