Նայել RSS հոսքը

Elmo

Ցնդաբանություն

Գնահատական. 3 ձայն, 3.67 ընդհանուր:
Երբ փոքր էի, շատ էի սիրում հարցեր տալ: Մի անգամ հորս հարցրեցի «պապ, լուսնի աչքը ո՞վ ա հանել»: Ծիծաղեց, հետո սկսեց բացատրել, ինչ ա լուսինը: Զարմացա:
Հետո տարիներ անց կարդալ սովորեցի, ու սկսեցի իմ հարցերի պատասխանները գրքերում փնտրել: Շատերինը գտա, շատերինը գտա ու չհասկացա, իսկ մի մասինը ընդհանրապես չգտա:
Էլի անցան տարիներ, ու աստղերի, գալակտիկաների մասին կարդացի: Կարդացի էլեմենտար մասնիկների կառուցվածքի մասին ու անկախ ինձնից զուգահեռներ տարա տիեզերքի ու ասենք մի կտոր մետաղի մոլեկուլների ու էլեկտրոնների միջև:
Սկզբում ենթադրեցի, որ մեր տիեզերքը մի կտոր մետաղ է: Ամեն մոլեկուլի միջուկ մի աստղ է, ամեն էլեկտրոն՝ մի մոլորակ, իսկ թափառող(ազատ) էլեկտրոնները` գիսաստղեր:
Անցան տարիներ, ավելի խորը գիտելիքներ ունեցա նշվածս ոլորտներից ու ակամայից «տեսությունս» հերքվեց: Նման էլ լուսնի մի աչքանի լինելուն:
Հիմա էլ շատ չի անցել էդ ժամանակներից, բայց ինչքան շատ եմ իմանում մի բանի մասին, էնքան ցնդաբանական մտքերս ավելի ծիծաղելի ու տարօրինակ են թվում(ես գիտեմ, որ ես ոչինիչ չգիտեմ դրանց մասին): Բայց կան անտեղյակ մարդիկ, ում համար դրանք հանճարեղ կթվան(նրանք դա չգիտեն):
Մի հատ ծերուկի խոսքեր հիշեցի: Երևի շատ խելոք էր եղել:
«ես գիրեմ, որ ես ոչինչ չգիտեմ, դուք դա չգիտեք»
Սիրում եմ ցնդաբանել:

Ուղարկել «Ցնդաբանություն"» Digg-ին Ուղարկել «Ցնդաբանություն"» del.icio.us-ին Ուղարկել «Ցնդաբանություն"» StumbleUpon-ին Ուղարկել «Ցնդաբանություն"» Google-ին

Թարմացել է 18.07.2009, 15:38 ըստ [ARG:5 UNDEFINED]

Պիտակներ: ոչ մի Խմբագրել պիտակները
Կատեգորիաներ
Լողացող մտքեր

Մեկնաբանություն

  1. Բարեկամ-ի ավատար
    Թե լուսնի աչքը ով է հանել, չկարողացա մինչև վերջ կարդամ, որտև աչքերս մաջենտայի ցավացնող լույսից սև ֆոնի վրա կուրացան
  2. Ձայնալար-ի ավատար
    Վազգ, էդ միտքը ժամանակին իմ ուղեղում էլ ա եղել, որ մենք ինչ-որ ատոմի մեջ լռվցրած ենք, ու էն ինչին մենք տիեզերք ենք ասում, ասենք միհատ պրոտոն ա ու տենց անվերջ՝ երկու ուզզությամբ էլ Բայց հզոր միտք ա
  3. Ռուֆուս-ի ավատար
    Մեջբերում Բարեկամ-ի խոսքերից
    Թե լուսնի աչքը ով է հանել, չկարողացա մինչև վերջ կարդամ, որտև աչքերս մաջենտայի ցավացնող լույսից սև ֆոնի վրա կուրացան
    +1 Ախ, աչքերս, քոռ աչքերս.....
  4. Elmo-ի ավատար
    Մեջբերում Բարեկամ-ի խոսքերից
    Թե լուսնի աչքը ով է հանել, չկարողացա մինչև վերջ կարդամ, որտև աչքերս մաջենտայի ցավացնող լույսից սև ֆոնի վրա կուրացան
    թաքցնել անդամի ոճը կա դրա համար
    բայց քո խաթեր կանջատեմ ձևավորումը
  5. Հայկօ-ի ավատար
    Սենց պատմվածք կա նույնիսկ : Մեկը «փոքրացուցիչ» էր հորինում, հետո ընկնում էր ֆտորի մի ատոմի վրա (ֆտորը 9 էլեկտրոն ունի, այսինքն էդ առումով նման ա մեր արոգակնային համակարգին), հետո հետ էր գալիս, հետո իրան դնում էին գժի տեղ: Տուֆտա գործ էր, մեր մեջ ասած, բայց գաղափարը փոքր ժամանակ շատ էր տպավորվել :
  6. Բարեկամ-ի ավատար
    Մեջբերում Elmo-ի խոսքերից
    թաքցնել անդամի ոճը կա դրա համար
    բայց քո խաթեր կանջատեմ ձևավորումը
    մինչև գտնեի դա որտեղ ա, լրիվ կկուրանայի