18.07.2009, 15:34 (4657 Դիտումներ)
Երբ փոքր էի, շատ էի սիրում հարցեր տալ: Մի անգամ հորս հարցրեցի «պապ, լուսնի աչքը ո՞վ ա հանել»: Ծիծաղեց, հետո սկսեց բացատրել, ինչ ա լուսինը: Զարմացա:
Հետո տարիներ անց կարդալ սովորեցի, ու սկսեցի իմ հարցերի պատասխանները գրքերում փնտրել: Շատերինը գտա, շատերինը գտա ու չհասկացա, իսկ մի մասինը ընդհանրապես չգտա:
Էլի անցան տարիներ, ու աստղերի, գալակտիկաների մասին կարդացի: Կարդացի էլեմենտար մասնիկների կառուցվածքի մասին ու անկախ ինձնից զուգահեռներ տարա տիեզերքի ու ասենք մի կտոր մետաղի մոլեկուլների ու էլեկտրոնների միջև:
Սկզբում ենթադրեցի, որ մեր տիեզերքը մի կտոր մետաղ է: Ամեն մոլեկուլի միջուկ մի աստղ է, ամեն էլեկտրոն՝ մի մոլորակ, իսկ թափառող(ազատ) էլեկտրոնները` գիսաստղեր:
Անցան տարիներ, ավելի խորը գիտելիքներ ունեցա նշվածս ոլորտներից ու ակամայից «տեսությունս» հերքվեց: Նման էլ լուսնի մի աչքանի լինելուն:
Հիմա էլ շատ չի անցել էդ ժամանակներից, բայց ինչքան շատ եմ իմանում մի բանի մասին, էնքան ցնդաբանական մտքերս ավելի ծիծաղելի ու տարօրինակ են թվում(ես գիտեմ, որ ես ոչինիչ չգիտեմ դրանց մասին): Բայց կան անտեղյակ մարդիկ, ում համար դրանք հանճարեղ կթվան(նրանք դա չգիտեն):
Մի հատ ծերուկի խոսքեր հիշեցի: Երևի շատ խելոք էր եղել:
«ես գիրեմ, որ ես ոչինչ չգիտեմ, դուք դա չգիտեք»
Սիրում եմ ցնդաբանել: