Նայել RSS հոսքը

Բարեկամ

անկարևոր

Գնահատական. 2 ձայն, 5.00 ընդհանուր:
Մի կին անցնում էր, կանգ առավ ու բարևեց: Ինչ ծանոթ էր դեմքը. գիտեի ես իրեն, հարյուր տարի հարյուր տարի առաջ: Ոտքը կախ է գցում ու սկսում հարցուփորձել` ոնց եմ, փոխվել եմ, միանգամից չճանաչեց, մազերս երկարել են, ու աղջիկս երկրո՞րդս է: Ստանդարտ փոխադարձ խոսքերով լղոզելով տեղ-տեղ անհարմար ընդհատումներով ծորացվող խոսակցությունը, ուզում եմ շուտ փախչել, որ ազատվեմ չհիշելուս էդ տանջալի պրոցեսից ու մզմզացող, անհույս փորձերից վերականգնելու ինքնությունը` այդքան ծանոթ շուրթերի ու ձայնի երգի միջով: Էդ հարյուր տարին ճանկռտում ու թուլացած ցած է սահում հիշողությանս հարթ պատերի վրայով ու առավել տանջալից դարձնում մտաքրքրումը, որ մի ժամանակ հարազատ ենք եղել կարծես /էդ շրթունքները…, ես հաղորդակցվելիս միշտ նայում եմ մարդկանց բերանին, շարունակ/, միասին անցել ինչ-որ բանով, կիսվել ու կիսել ու յուրացրել, ու հիմա որպես վերջին, հուսահատ հնարք` փորձում եմ փոխել սանրվածքը, հագուստը, ուրիշ բառեր փորձում դնել այդքան ծանոթ շուրթերին, բառեր, որ հնարավոր է ասած լիներ հարյուր տարի առաջ, բայց հիշողությանս կարծրացումը ալմաստ է կայծկլտում, անհաղթելի, ու միանգամից հանձնվում եմ: Հոգնած եմ: Չեմ հիշում: Նշանակում է իզուր եմ ապրում: Ու եթե իզուր եմ ապրում, ուրեմն նշանակություն էլ չունի, հիշում եմ, թե չէ:

Ուղարկել «անկարևոր"» Digg-ին Ուղարկել «անկարևոր"» del.icio.us-ին Ուղարկել «անկարևոր"» StumbleUpon-ին Ուղարկել «անկարևոր"» Google-ին

Պիտակներ: ոչ մի Խմբագրել պիտակները
Կատեգորիաներ
Առանց կատեգորիայի

Մեկնաբանություն