Նայել RSS հոսքը

Բարեկամ

մեկնում

Գնահատական. 4 ձայն, 4.00 ընդհանուր:
Էնտեղ շենքեր են հին, ցնցոտիավոր, անորոշ տարիքի, դատարկ ու անուրախ աչքերով: Լավագույնները թաքցնում են աչքերն ու աշխատում գոյությունը քարշ տալ աննկատ` անգործունեությամբ, չմտածմունքով հալեցնելով-լուծելով իրենց տձև ու անշնորհք զանգվածը շուրջը թափառող անէության բացարկների մեջ:

Նրանք չունեն պատմություն: Նրանց պատմությունը կիսատ մի էջ է` անբովանդակ, մոխրագույն թափվող ծվեններով, որը լրացնելու հավես ու հետաքրքրություն չունի ոչ ոք, անգամ իրենք:
Թեև կար մի ժամանակ, երբ քանդվող, փշրվող քարերի խրթխրթոցի ու փոշու մեջ մինչև պռունկը լցված կյանք ու ախորժելիություն էր բվվում, էդ էն ժամանակներն էր, երբ ապրում էին ինչ-որ հենքով, ինքնագոհության պես մի բան, կամ քամի էր գլուխներում ու բեռը` թեթև, երբ հավատում էին, որ արցունքները ցավից են ծնվում, երբ հավատում էին ցավին, ու գիտեին, որ իրենք միակը չեն այդպիսի հավատացող:

Բայց էդ բոլորը մի սովորական օր փլվեց, ինչպես օդեղեն պատերն են կտոր-կտոր առանձնանում ու փուլ գալիս, ու ձև չկա բռնելու, կանգնեցնելու...

Ստոպ

Այս ամենը ձեզ չէր վերաբերում: Ինչպես և չի վերաբերում այն, ինչից շենքերը չեն փլվում ու հաստակող շարունակում իրենց ծանրացած գոյությունը: Դա ձեզ, ձեզ չի վերաբերում:

Ում վերաբերում է, եկավ մի օր ու ուշադիր աչքերով լսեց: Հետո ասաց, որ մարդիկ կան` ցավեցնում են, որ համոզվեն, որ գոյություն ունեն: Կյանքում առաջին անգամ որոշեցի մարդ սպանել: Երբ հայտարարեցի այդ մասին, ցանկությունս կորավ: Միայն հարցրի, թե որտեղ են անդամահատում: Մի ատրճանակ տվեց ու ասաց` սրանով: Մի քանի անգամ կրակեցի: Այրոցներ զգացի ու ծխի հոտ: Ասաց` վերջ, դե փախի հիմա: Փախնեմ ինչի՞: Ու՞մ համար ես մնում, ասեց, ստեղ էլ մարդ չկա: Տեսա, որ իսկապես չկա, նստեցի հենց էդ պահին ժամանած առաջին իսկ գնացքը ու մեկնեցի: Ճանապարհին խոշոր փաթիլներով ձյուն էր գալիս. ես հենել էի գլուխս պատուհանի հաստ ապակուն ու քնել: Երևի շատ երկար, որովհետև երբ արթանացա ոչինչ չէի հիշում, միայն ապագան, որը ձյան հոտ ուներ: Ես շնորհակալ էի:

Ուղարկել «մեկնում"» Digg-ին Ուղարկել «մեկնում"» del.icio.us-ին Ուղարկել «մեկնում"» StumbleUpon-ին Ուղարկել «մեկնում"» Google-ին

Պիտակներ: ոչ մի Խմբագրել պիտակները
Կատեգորիաներ
Առանց կատեգորիայի

Մեկնաբանություն

  1. Սլիմ-ի ավատար
    Մարդիկ կան` ցավեցնում են, որ համոզվեն, որ գոյություն ունեն:

    Չգիտեմ... իմ կյանքում շատա պատահել, մի տեսակ ոնց որ ինչ որ մեկի երազը պատմեիր, կամ ինչ որ հիշողություն, ինչ որ անցած զգացում,որ հիշում ես մասամբ, չգիտեմ, բայց ինձ շատ հարազատ թվաց, դուր եկավ: