Նայել RSS հոսքը

Apsara

թքելու «գեղեցիկ» սովորությունը

Գնահատական. 3 ձայն, 2.33 ընդհանուր:
Արդեն բավական ուշ երեկո էր, երբ Թումանյան փողոցով տուն էի վերադառնում: Հասա այն հատվածին, որտեղ Բրյուսովի անվան համալսարանն է, ես հակառակ մայթով էի քայլում: Այդ նույն մայթին մի խումբ տղաներ էին կանգնած և զրուցում էին, դե ինչ, սովորական երևույթ, Բրյուսովը նույնիսկ ուշ ժամին է իր մոտ կանչում ուժեղ սեռին: Բայց երբ հավասարվում էի նրանց ու պիտի նրանց կողքով անցնեի, ինքնստինքյան կանգ առա... ինչ լավա ոտքերիս տակ նայելու սովորություն ունեմ .... ամբողջ ասֆալտը թքակույտ էր՝ խիտ, թարմ, զզվելի, անանցանելի ճահճի նման......

Մի անգամ՝ ցերեկը, տուն եկա և պարզեցի, որ բանալիները տանն եմ մոռացել, զանգահարեցի ամուսնուս և խնդրեցի, որ գա, թե է դուրսն եմ մնացել: Քանի որ մեր շենքի դիմաց գեղեցիկ կանաչ տարածք կա մի քանի ինքնաշեն նստարաններով, որոշեցի հենց այդտեղ էլ սպասել: Բայց երբ նայեցի երկու նստարանն էլ զբաղված էր՝ երիտասարդները բազար բլոտ էին խաղում, աղմկում: Մեկ էլ հանկարծ պատուհանից մի ջղայնացած պապաիկ սկսեց գորգռալ ու քշեց երիտասարդներին: Մտքումս ասեցի, էհ, ծեր մարդ, երեխեք են էլի, թող նստեն: Բայց քանի որ ես հոգնած էի, նստարաններն էլ վերջապես ազատ էին ուրախացա դրանց ազատվելու փաստից և գնացի, որ տեղավորվեմ, բայց մեկ մետր անգամ չկարողացա մոտենալ, էլի նույն ձև թքակույտ, զզվելի, : Էնպիսի տպավորություն էր, որ նստողը ինչ-որ հիվանդություն ունի և թքագեղձերը այնքան շատ են թուք արտադրում, որ բերանից դուրս է թափվում.....

Մի անգամ էլ, երբ անցնում էի ....

Ու քանի քանի այսպիսի տհաճ պահեր են լինում, երբ սովորությունից առանց նկատել կողքից քայլող աղջկա ոտքեր առաջ են թքում, կամ խոսելու ընթացքում չեն նկատում ու հենց խոսակցի դիմաց են թքում: Հա չեն գիտակցում, որ գիտակցեն երևի կսկսեն այդ տհաճ սովորությունից ազատվել:

Բայց մի հարց է առաջանում, ինչու? են այդ սովորությունը ձեռք բերում

Ուղարկել «թքելու «գեղեցիկ» սովորությունը"» Digg-ին Ուղարկել «թքելու «գեղեցիկ» սովորությունը"» del.icio.us-ին Ուղարկել «թքելու «գեղեցիկ» սովորությունը"» StumbleUpon-ին Ուղարկել «թքելու «գեղեցիկ» սովորությունը"» Google-ին

Պիտակներ: ոչ մի Խմբագրել պիտակները
Կատեգորիաներ
Առանց կատեգորիայի

Մեկնաբանություն

  1. Ռուֆուս-ի ավատար
    Զզվելի է, հատկապես պոլիտեխնիկի շրջակայքում

    Յախք....
  2. Ungrateful-ի ավատար
    Նման բաներ տեսնելը, այն էլ մեր կողմերում ` իմ համար նորություն չի...
    Այ երբ որ ինչ որ զույգ է քայլում, իրար փաթաթված, ու տղան միհատ "լավ, հավեսով" թքում է... այ դա զզվելի է... միքանի անգամ տեսել եմ
  3. Ֆոտոն-ի ավատար
    Մի բան անենք, ասենք ակցիա, էդ զզվելիությունից ազատվենք:
  4. Apsara-ի ավատար
    Մեջբերում Ֆոտոն-ի խոսքերից
    Մի բան անենք, ասենք ակցիա, էդ զզվելիությունից ազատվենք:
    թքագեղձերը հեռացնելու ակցիա, նրանց համար, ովքեր չեն կարողանում կառավարել իրենց թքարտադրությունը և ստիպված ավելցուկներից ազատվում են նման «գեղեցիկ միջոցով»
  5. Կարապետ-ի ավատար
    Ես անգամ լողավազանից դուրս գալուց չեմ թ*ում
  6. Չամիչ-ի ավատար
    Ինձ հետ էլ է մի անգամ սարսափելի տհաճ միջադեպ տեղի ունեցել:
    Նասկովը որ եկել էլ Հայաստան, ես ու քույրս որոշել էինք անպատճառ ներկա գտնվել համերգին: Համերգը տեղի էր ունենում Հանրապետության հրապարակում: Համերգի առաջին բաժնում ելույթ էր ունենում մի հանրահայտ գիթառահար: Հաջողացրել էինք լավ տեղ գրավել, որտեղից բեմը պարզ երեւում էր, հենց մեր կողքին կանգնած էր մի երիտասարդ,ով գիթառահարի դյութիչ մեղեդային հնչյունների տակ անընդհատ թքում էր՝ րոպեում տասից քսան թքոց արագությամբ: Մեզ համար անմիջապես պարզ դարձավ, որ հրապարակում համերգ ունկընդրելը առնվազն ինքնախաբեություն է: Բայց դե հո մի թքողի պատճառով չէի՞նք զրկվելու Նասկովին ունկընդրելու հաճուքից: Որոշեցի ամեն գնով ազատվել մեր անցանկալի հարեւանից: Երբ զգացի որ լավ տաքացել եմ, մոտեցա նրա ականջին ու հարցրի.
    -Կներեք երիտասարդ, երաժշտությունը ձեր մեջ թքելու ցանկությու՞ն է առաջացնում:
    Բնակական է, աղմուկը թույլ չտվեց, որ մի անգամից լսի, ստիպված եղա երկրորդ անգամ կրկնել: Նրա ռեակցիայից պարզ դարձավ, որ ուղեղի համակարգիչի աշխատանքը իմ տված հարցից անմիջապես կախվեց: Անցավ երկու րոպե, եւ տհաճ հարեւանը, առանց որեւէ պատասխան տալու, մեր կողքից ընդմիշտ հեռացավ:

    Թքելու դեմ ակցիա կազմակերպելը լավ միտք է: Օրինակ կարելի է՝ « թքելը արգելվում է» կամ « թուքը թունավոր չէ, կարող եք կուլ տալ» գրությամբ թղթեր տպել եւ փակցնել այն մուտքում, երտեղ ապրում ենք: Հատկապես տհաճ է, երբ մուտքում են թքում, հենց ոտքի տակ: