Նայել RSS հոսքը

Apsara

եթե հանկարծ մոռանաս...

Գնահատական. 3 ձայն, 2.33 ընդհանուր:
Այսօր քայլում եմ փողոցով ու բոլորը ինձ են նայում` ծեր, ջահել, տղամարդ, կին, երեխա....

Ճիշտ են ասում, որ փողոցում համատարած ուշադրության արժանի են դառնում միայն լիակատար գեղեցկուհիները կամ լիակատար <ուռոդները>:
Այն, որ ես լիակատար գեղեցկուհի չեմ և երբեք մարդկանց հատուկ ուշադրությանը չեմ արժանացել պարզից էլ պարզ է: Իսկ ինչն է մարդկանց այս վերջերս ու դեռ մի շաբաթ էլ այդպես գրավելու՞
ասիմետրիկ դեմքս ու ուռած կախված թուշս....
Եթե հանկարծ մոռանամ, որ երեկվա կիսավիրահատությունից հետո դեմքիս մի կեսը այնպես է կախվել, որ ինքստինքյան Սերժ Սարգսյանի այտերն է հիշեցնում, ապա հնարավորություն կունենամ մեջս ուռելու:
Բայց դե գոնությունս երբեք չեմ կորցնում, համ էլ լավ դիտարկում էր, նաև պարզեցի, որ վաղեմի բարդույթս անցել է, որ թքած ունեմ` դմքս այլանդակված է, ազերս բիզ-բիզ են թե շորերս ոդայիկ չեն, որ իմ համար հանգիստ քայլում եմ ու ուղիղ նայում այն մարդկանց աչքերին, ովքեր նայում են ասիմետրիկ դեմքիս:

Բացի դրանից ևս մեկ բան պարզեցի` ինձ չաղ դեմք չի սազում, ոչ ոք չհավանեց, մենակ ես չէ էլի...

Ուղարկել «եթե հանկարծ մոռանաս..."» Digg-ին Ուղարկել «եթե հանկարծ մոռանաս..."» del.icio.us-ին Ուղարկել «եթե հանկարծ մոռանաս..."» StumbleUpon-ին Ուղարկել «եթե հանկարծ մոռանաս..."» Google-ին

Պիտակներ: ոչ մի Խմբագրել պիտակները
Կատեգորիաներ
Առանց կատեգորիայի

Մեկնաբանություն

  1. ministr-ի ավատար
    Լիակատար ուռոդները համարյա երբեք ուշադրության չեն արժանանում, քանի որ սովորական երևույթ են
    Իսկ այ ուռած թուշիկը նայելու թեմա կարողա լինի
  2. Ungrateful-ի ավատար
    Կնոջ համարյա իդեալական կերպար է ներկայացված...
    թքած ունեմ` դմքս այլանդակված է, ազերս բիզ-բիզ են թե շորերս ոդայիկ չեն, որ իմ համար հանգիստ քայլում եմ
    ապրես
  3. Apsara-ի ավատար
    Մեջբերում ministr-ի խոսքերից
    Լիակատար ուռոդները համարյա երբեք ուշադրության չեն արժանանում, քանի որ սովորական երևույթ են
    Իսկ այ ուռած թուշիկը նայելու թեմա կարողա լինի
    Վայ, այ տղա, դու էլ հո չասեցիր, Երևանում լիակատար ուռոդներ այդքան շատ չեն, որ սովորական երևույթ լինեն, հիմա քսված-սարքված սիրունությունն ա սովորական երևույթ դառել,
  4. Apsara-ի ավատար
    Մեջբերում Ungrateful-ի խոսքերից
    Կնոջ համարյա իդեալական կերպար է ներկայացված...

    ապրես
    շնորհակալություն
  5. Ungrateful-ի ավատար
    զզվում եմ , երբ լսում եմ "5 րոպեից դուրս եմ գալիս"
    բայց սպասում ես 40 րոպե... էն էլ ձմեռվա ցրտին... էն էլ ինչ որ մակիյաժի պատճառով բլին...

    հիմա քսված-սարքված "սիրունությունն"
    Հաճախ ՉԻ օգնում...
  6. Enigmatic-ի ավատար
    Իսկ իմ կարծիքով աղջիկը կամ կինը միշտ պետք է խնամված լինի:
    Պետք է ամենակարևորը կանացի լինի, կանացիությունը անգամ գեշին սիրունություն ա տալիս միտեսակ
    Օրինակ իմ մազերը եթե հարդարած չեղավ, ես չեմ դուրս գա տնից ու տենց լիքը բաներ:
    Մենակ մի վատ սովորություն ունեմ, ոչմիկերպ չեմ կարողանում ինձ ստիպել ցածր կոշիկներ հագնել, ասենք երբ գնում եմ քաղաքի կենտրոն, հազվադեպ մարդիկ են ինձ ցածր հագած տեսնում
  7. Apsara-ի ավատար
    Մեջբերում Enigmatic-ի խոսքերից
    Իսկ իմ կարծիքով աղջիկը կամ կինը միշտ պետք է խնամված լինի:
    Պետք է ամենակարևորը կանացի լինի, կանացիությունը անգամ գեշին սիրունություն ա տալիս միտեսակ
    Օրինակ իմ մազերը եթե հարդարած չեղավ, ես չեմ դուրս գա տնից ու տենց լիքը բաներ:
    Մենակ մի վատ սովորություն ունեմ, ոչմիկերպ չեմ կարողանում ինձ ստիպել ցածր կոշիկներ հագնել, ասենք երբ գնում եմ քաղաքի կենտրոն, հազվադեպ մարդիկ են ինձ ցածր հագած տեսնում
    ոչ ոք չի պնդում, որ աղջիկը թափթփուկի նման պիտի լինի, բայց խնամվածն ու լղոզվածը տարբեր բաներ են:
    Իսկ առայժմ փողոցում ավելի շատ լղոզված աղջիկների եմ հանդիպում, քան խնամված, իսկ երբ խնամված կին կամ աղջիկ եմ տեսնում, աչքերս իսկապես շոյվում են,