Նայել RSS հոսքը

Davo'o

La Historia de Una Bandera կամ հիանալի օր “Միկայի” հետ

Գնահատել այս գրառումը
“Միկա”-“Հելսինգբորգ” խաղից ստացած տպավորություններս` 15 կետից բաղկացած տեքստի միջոցով:


1. “Միկան” չի շարունակի պայքարը ՈՒԵՖԱ-ի Եվրոպայի լիգայի խաղարկությունում, սակայն նրանցից նման բան, անկեղծ ասած, չէի էլ սպասում:
2. Սակայն պետք է խոստովանեմ, որ երբեք հայկական ոչ մի թիմի մասնակցությամբ խաղի ընթացքում նման իրական զգացողություններ չէի ունեցել և իսկապես ցավում էի “Միկայի” համար:
3. Իսկ ամեն ինչ սկսվեց իմ այն մտքից, որ կարելի է Իսպանիայի դրոշով գնալ “Միկայի” խաղին` աջակցելու իմ ընկերներին` “Միկայի” իսպանացի ֆուտբոլիստներ Ուլիին և Պեդրոյին: Չէ որ, “Ռեալի” մարզաշապիկը երբևէ հագած ֆուտբոլիստները պետք է իրենց միայնակ չզգան Երևանում:
4. Միտքն անմիջապես դուր եկավ Ռոբին, իսկ Իսպանիայի դրոշ ճարելը, ինչպես պարզվեց, ընդամենը մի քանի րոպեի հարց էր: Ռոբի “ֆեյսբուքի” ստատուսին անմիջապես արձագանքել էր “Իտաչի Ռաուլը”, որի հետ ես էլ ծանոթացա վերևում նշված սայթի միջոցով:
5. Երբ նա պատմեց իր` Կատալոնիայում անցկացրած օրերից, հասկացա, որ գտել եմ կորած եղբորս: Վերջին անգամ այսպիսի մադրիդյան բոցերով լի “nice conversation” մի քանի տարի առաջ էի ունեցել:
6. Հետո արդեն հետևեց Ռոբի զանգը, որը պատմում էր, թե ինչ լավն է արդեն իր ձեռքերում գտնվող Իսպանիայի դրոշը:
7. Հետո արդեն Ռոբի պատճառով ՀակԲերի Միթսուբիշի Պաջերոյի փոխարեն այս անգամ մետրոյով գնացի երրորդ մաս: Մետրոյի վագոնի մասին կարող եմ ասել մի բառ`դզեց. այստեղ հանդիպեցի ՖԱՖ-երին, շարֆերով, ֆուտբոլային մայկեքով և այլն: Իսկապես տպավորիչ էր... կայֆ: Նորից ընկա հոլանդական հիշողությունների գիրկը, երբ մետրոյով գնում էի Ամստերդամ Արենա` Այաքսի խաղին: Սակայն ի տարբերություն երգող ու մետրո ջարդáÕ Այաքսի հարբած երկրպագուների, մերոնք սուս փուս էին գնում խաղի, ոնց որ հոգնած, գործից տուն գնացող մարդիկ, և նրանց “բալետ անելը” սկսվեց և ավարտվեց մարզադաշտում: Սակայն, հասկանում եմ, որ պետք չէ անընդհատ համեմատել Հոլանդիայի հետ. տեղին չէ: Բա որ հանկարծ իրանք էլ իմ ժուռնալը սկսեն համեմատել հոլանդական ժուռնալների հետ; Մատ կլինեմ` առանց շախ հայտարարելու: Բոլորս էլ շատ տեղ ունենք զարգանալու և մեր արածի արդյունքն այժմ, կարծում եմ, մոտավորապես համեմատելի է հայկական ֆուտբոլի ընդհանուր վիճակի հետ` թեթև պլյուս մինուսով: “Միկայի” կոմպակտ մարզադաշտում ՖԱՖ-ը հատկապես լավ ու գեղեցիկ էր նայվում ու լսվում` չնայած կողքից անկապ աղմկող զինվորների ֆոնին:
8. Հետո ստացա Տորբյորնի` շվեդ լրագրողի կարճ հաղորդագրությունը. նա գրում էր, որ “Միկան” հաղթելու է, բայց 1-0 հաշվով: Ես ժպտացի և պատասխանեցի, որ ընդամենը կես ժամ է մնում խաղի սկզբին, և շուտով կերևա, թե ինչ կլինի:
9. Հետո տեսա Ուլիի և Պեդրոյի ընկերուհիներին, տեսան Իսպանիայի դրոշը, շատ ուրախացան- ¡¡¡Օoo Bandera!!!:
10. Հետո Աշոտ Մարտիրոսյանից վերցրեցի Շվեդիայից ուղարկած թերթը` իմ օգնությամբ պատրաստած նյութի տպագրված տարբերակը: Ես կատակում էի, բայց պարզվեց իսկապես հայտնվել էի թերթի առաջին էջում: Շատ ուրախացա:
11. Հետո հայտնվեցի մեր լրագրողների շրջապատում: Նրանցից մեկը որոշել էր խաղից առաջ մեր միջև հարցում անցկացնել և յուրաքանչյուրը գրում էր խաղի հաշիվը: Ես, իհարկե, նկարեցի 1-1 և խաղը սկսվեց:
12. Խաղի մասին չեմ պատմելու, միայն ասեմ, որ ժամանակ առ ժամանակ զանգում էի Ռոբիին, որպեսզի ուղղի քամուց ծռմռված Իսպանիայի դրոշը: Խաղը լավն էր` արագ և դինամիկ. իսկական ֆուտբոլային ապրումներ պարգևեց հավաքվածներին:
13. Խաղից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսը վերջն էր. մոտ 30 հայ լրագրողները շվեդ մարզչին ընդամենը երեք հարց ուղղեցին. “1.Ինչու չէր եկել Հենրիկ Լարսոնը, 2.Դժվար էր խաղալ առանց Հենրիկ Լարսոնի, 3.Որքան երկար կարող է խաղալ Հենրիկ Լարսոնը: Թեմայից դուրս և չափազանց օրիգինալ չգտնվելու համար, ես այլևս խաղի ընթացքի և տակտիկայի մասին պատրաստածս հարցերը չտվեցի:
14. Խաղից մոտ մեկ ժամ անց, երբ մտածում էի` տեսնես իսպանացիները նկատեցին դրոշը, թե ոչ, sms ստացա Ուլիսես Մոնտենեգրոյից. նա շնորհակալություն էր հայտնում Իսպանիայի դրոշի համար, ասելով, որ այն իրեն ուժ է տվել (Muchas gracias amigo x poner la bandera de Espana... me a dado fuerza!)` ըստ ամենայնի ընկերուհին էր ասել, որ իմ մատը խառն է... Gracias por apreciar, amigo... Իմ պատասխանն էր (Շնորհակալություն գնահատելու համար, ախպերս
15. Լավ, ֆուտբոլային օր էր... շնորհակալություն բոլոր լավ մարդկանց:

Դավիթ Գալտյան, TotalFootball.am կամ, ինչպես բոլորովին վերջրերս էր և կլինի մոտ ապագայում, David, RealMadrid.am

Ուղարկել «La Historia de Una Bandera  կամ հիանալի օր “Միկայի” հետ"» Digg-ին Ուղարկել «La Historia de Una Bandera  կամ հիանալի օր “Միկայի” հետ"» del.icio.us-ին Ուղարկել «La Historia de Una Bandera  կամ հիանալի օր “Միկայի” հետ"» StumbleUpon-ին Ուղարկել «La Historia de Una Bandera  կամ հիանալի օր “Միկայի” հետ"» Google-ին

Թարմացել է 10.07.2009, 19:27 ըստ [ARG:5 UNDEFINED]

Պիտակներ: ոչ մի Խմբագրել պիտակները
Կատեգորիաներ
Առանց կատեգորիայի

Մեկնաբանություն

  1. Yellow Raven-ի ավատար
    Իսկականից, որ հրաշալի օր էր
    Ինչ էլ որ եղավ, կարևորը գեղեցիկ ֆուտբոլի ականատես եղանք

    Դու փաստորեն անձամբ ճանաչում ես մեր իսպանացիներին... Ի՞նչ պլաններ ունեն Հայաստանի հետ կապված; Երկա՞ր են պատրաստվում մնալ այստեղ
  2. Davo'o-ի ավատար
    Վահիկ ջան, ճիշտն ասած չգիտեմ ինչ պլաններ ունեն, բայց կարծում եմ մինչև առաջնության ավարտը հնարավորություն կունենանք հետևել նրանց խաղին: Ամեն դեպքում, երբ տեսնեմ կտամ հարցդ ու կասեմ քեզ պատասխանը:
  3. Yellow Raven-ի ավատար
    Մինչև առաջնության ավարտը քիչա, գոնե մի տարի էլ մնան այստեղ...
    Շուտ-շուտ խաղացողներ ենք փոխում դրա համար էլ չենք հաղթում, եթե էս կազմը մնա մյուս տարի հաստատ լավ արդյունքների կհասնի արդեն