Նայել RSS հոսքը

Apsara

Triple Eclipse - A Phenomenon

Գնահատական. 2 ձայն, 1.00 ընդհանուր:
Ֆրանսիացի ընկերս այս նամակն է ուղարկել բոլոր YES We Can!-ի մասնակիցներին, գտնում եմ, որ կարևոր տեղեկատվություն է, ուշադիր կարդացեք

Dear Souls

In the next 30 days we will witness a rare astronomical event - a series of triple eclipses which starts on 7 July 2009 with a penumbral lunar eclipse, followed by a total solar eclipse on 22 July and thereafter a lunar eclipse on 6 August.

The eclipse tomorrow will take place from 10:37 am until 12:40 pm (SA time). Sangeeta Didi has advised us to observe a fast by not eating or drinking anything at this time. If you can, meditate at this time.

The first recorded triple eclipse in 3067 BC coincided with the Kurukshetra war in which 4.7 million people took part. The destruction of the city of Dwarka coincided with another set of triple eclipse in 3031 BC. More recently, the first half of the 20th century saw the occurrence of a series of triple eclipses between 1910 and 1945, which coincided with World Wars I & II, the Holocaust and the nuclear bombings in Japan!

Ուղարկել «Triple Eclipse - A Phenomenon"» Digg-ին Ուղարկել «Triple Eclipse - A Phenomenon"» del.icio.us-ին Ուղարկել «Triple Eclipse - A Phenomenon"» StumbleUpon-ին Ուղարկել «Triple Eclipse - A Phenomenon"» Google-ին

Պիտակներ: ոչ մի Խմբագրել պիտակները
Կատեգորիաներ
‎ Առանց կատեգորիայի

Մեկնաբանություն

  1. Ներսես_AM-ի ավատար
    Կներես բայց հերթական «աշխարհի վերջային» ախմախություն:
  2. Հայկօ-ի ավատար
    Ուխ, երեսուն օրից աշխարհի վերջն ա : Դզեց: Տեսնես՝ մյուս «աշխարհի վե՞րջը» երբ ա լինելու:

    Նամակի վերջում սենց բան չկա՞ր. «Արտագրեք այս նամակը քսան անգամ և ուղարկեք ձեր քսան ընկերներին, և եղիցի զվերջս աշխարհոյ» :
  3. Yellow Raven-ի ավատար
    Շուտ պետքա տուն-մուն ծախել ու թռնել Ամերիգա
  4. Apsara-ի ավատար
    Մեջբերում Ներսես_AM-ի խոսքերից
    Կներես բայց հերթական «աշխարհի վերջային» ախմախություն:
    չգիտեմ ձեր անգլերենը ոնցա, բայց ես աշխարհի վերջի մասին բառ անգամ չգտա
  5. Apsara-ի ավատար
    Մեջբերում Հայկօ-ի խոսքերից
    Ուխ, երեսուն օրից աշխարհի վերջն ա : Դզեց: Տեսնես՝ մյուս «աշխարհի վե՞րջը» երբ ա լինելու:

    Նամակի վերջում սենց բան չկա՞ր. «Արտագրեք այս նամակը քսան անգամ և ուղարկեք ձեր քսան ընկերներին, և եղիցի զվերջս աշխարհոյ» :
    սա անկապ նամակ չի, ընկերսա, որին ճանաչում եմ, լօօօլ, ստեղ ինչ-որ կրոնական բան չկա, սովորական տեղեկատվություն ա
  6. Հայկօ-ի ավատար
    Apsara ջան, ախր եռակի խավարումը ի՞նչ կապ ունի փորձանքի ու դժբախտության հետ : Բնական երևույթ ա, ընդ որում՝ բավականին սովորական երևույթ: Խավարումներ եղել են, լինում են և կլինեն: Փորձանքներ եղել են, լինում են և կլինեն: Այդ երկուսը երբեմն իրար համընկնում են, ավելի հաճախ՝ ոչ: Անհանգստանալու ոչ մի տրամաբանական պատճառ չեմ տեսնում: Նամակով բոլորին իրար խառնելու պատճառ՝ առավել ևս: Կարող եմ հենց հիմա լիքը դժբախտություններ, պատերազմներ ու մահեր թվել, որոնց ժամանակ ոչ մի խավարում էլ չի եղել: Եվ ընդհակառակը՝ թվել այն բոլոր արևի և այլ մարմինների խավարումները, որոնք անցել են շա՜տ հանգիստ-խաղաղ, գիտնականները չափումներ են արել, երեխաները սև ապակիներով նայել են երկինք, լուսանկարիչները նկարել են, ու բոլորը գոհ-երջանիկ են եղել:
  7. Apsara-ի ավատար

    Հայկ ջան, ճիշտն ասած ես չգիտեմ ինչ կապ կա այս երկուսի միջև, բայց գիտեմ, որ արևի վրա մի հատ փոքր փոփոխում, որ լինումա, ստեղ լիքը մարդ գլխացավից ա բողոքում, շատերն էլ ինֆարկտ են ստանում հենց այդ օրը: Մեկ էլ գիտեմ, որ բնության մեջ ամեն ինչ փոխկապակցված է, որ ամեն ինչ ամեն ինչի վրա ազդում է, տիեզերքն էլ է բնություն: Անձամբ ես հավատում եմ թիթեռի էֆեկտին: Սա թեորիա է, ինետում կարաք ճարեք կարդաք
  8. Հայկօ-ի ավատար
    Չէ, արևի բծերը, մագնիսական փոթորիկները, ռադիացիոն ֆոնը, գամմա-ճառագայթումը (և այլն) մի բան են, իսկ այն, որ Երկրի ստվերն ընկնում է Լուսնի վրա, լրիվ ուրիշ բան: Գումարած՝ ոչ մի դեպքում չի կարելի Համաշխարհային պատերազմները, ատոմային ռմբակոծությունը, հրեաների ցեղասպանությունը ու նման այլ բաները պայմանավորել միայն ու միայն խավարումներով ու բծերով. սա առնվազն ծիծաղելի է: Պատկերացնու՞մ ես, ստացվում է, որ եթե այդ օրերին խեղճ Արեգակը Տիեզերքում իր եսիմորմիլիոներորդական պտույտը կատարելիս հանկարծ չհայտնվեր Երկրի ու, ասենք, Մարսի հետ նույն շարքում (ինչը արտառոց երևույթ է միայն սուբյեկտիվ-մարդկային տեսանկյունից), ապա Հիտլերը բլից-կրիգ չէր հայտարարի, Ռուզվելտն էլ Հիրոսիման ռմբակոծելու հրաման չէր տա: Էլի՛ ամեն ինչ փոխկապակցված է, բայց այդ կապը իջեցնել-վուլգարացնել մինչև այս աստիճան չի կարելի: Իսկ թիթեռի էֆեկտը լրիվ ուրիշ պատմություն է, դա ավելի շատ առնչվում է ժամանակի առեղծվածին ու քաոսային համակարգերում պատճառահետևանքային շղթային, քան թե բնության երևույթների ազդեցությանը մարդկանց կյանքի վրա (Ռեյ Բրեդբերի կարդա, «Թիթեռի էֆեկտ»տերմինի ժողովրդականացման համար հենց նրան ենք պարտական («Եվ թնդաց որոտը» պատմվածքը). տերմինի հեղինակը Էդվարդ Լորենցն է):

    Պնդել, որ հենց խավարումներն են մեղավոր այդ նամակում թվարկված ու նմանատիպ այլ դժբախտությունների համար, ու շարունակել, թե եթե խավարում է լինում, ապա անխուսափելիորեն դժբախտություն պիտի լինի, հաստատ սխալ է:
  9. Apsara-ի ավատար

    Ոչինչ չի պնդվում այս նամակի մեջ, ուղակի նշվում է, որ համընկել է: Հա ի դեպ մարդու միտքը աշխարհի ամենախախուտ բանն ա, դրա վրա արևը չէ, կողքի մարդն էլ կարա ազադի, ու կարողա Ռուզվելտը կնոջ հետ լավ գիշեր անցկացներ ու տենց հրաման չտար լօօլ, ոբշմ, ես հավատում եմ, որ իրականում ամեն ինչ փոխկապակցվածա, մանավանդ տիեզերքի հետ, թե չէ գիտություն չէր ստեղծվի մոլորակների ազդեցության մասին մարդկանց վրա, այսինքն հորոսկապանման: Նույնիսկ այն օրերին, երբ լուսինը լրիվ երևումա, մարդիկ զգում են, իրենց ներսում ինչ-որ բան կատարվում ա, մտքերը ուրիշ ընթացք են ստանում: և այլն:
  10. Ներսես_AM-ի ավատար
    Մեջբերում Apsara-ի խոսքերից
    չգիտեմ ձեր անգլերենը ոնցա, բայց ես աշխարհի վերջի մասին բառ անգամ չգտա
    Վարդուհի ջան ես մի հոգի եմ:

    իսկ նախքան իմ անգլերենին կպնելը արի մի հատ իրար հետ կարդանք: մասնավորապես վերջին նախադասությունը:

    More recently, the first half of the 20th century saw the occurrence of a series of triple eclipses between 1910 and 1945, which coincided with World Wars I & II, the Holocaust and the nuclear bombings in Japan!
    Թարգմանում եմ իմ չիմացած անգլերենով,
    Համեմատաբար վերջերս, 20-րդ դարի առաջին կեսում եղել են մի քանի եռակի խավարումներ 1910ից մինչև 1945 թվականը, որը համընկնում է I & II համաշխարհային պատերազմների, Հոլոքոսթի, Մեծ Եղեռնի ու Ճապոնիայի ատոմային ռմբակոծության հետ:

    Հիմա ինչ 35 տարի 3-4 հատ խավարումը մարդկանց ուղեղները մթագնեցրե՞լ էր: Իսկ միգուցե էլի լիքը եղել են ու ոնց որ հայկը գրեց աստղագետները չափել են, երեխեքը ապակուց են նայել, ու ուրախացել են:

    Ուղղակի մարդիկ քանի ավելի շատ բան են գտնում չափելու, կպած ուզում են իրենց չափումները կապել մի երևույթի հետ ու դրանով ցույց տալ թե ինչ մեծ գյուտ են իրենք արել: Ու տենց
  11. Apsara-ի ավատար
    Մեջբերում Ներսես_AM-ի խոսքերից
    Վարդուհի ջան ես մի հոգի եմ:

    իսկ նախքան իմ անգլերենին կպնելը արի մի հատ իրար հետ կարդանք: մասնավորապես վերջին նախադասությունը:

    Թարգմանում եմ իմ չիմացած անգլերենով,
    Համեմատաբար վերջերս, 20-րդ դարի առաջին կեսում եղել են մի քանի եռակի խավարումներ 1910ից մինչև 1945 թվականը, որը համընկնում է I & II համաշխարհային պատերազմների, Հոլոքոսթի, Մեծ Եղեռնի ու Ճապոնիայի ատոմային ռմբակոծության հետ:

    Հիմա ինչ 35 տարի 3-4 հատ խավարումը մարդկանց ուղեղները մթագնեցրե՞լ էր: Իսկ միգուցե էլի լիքը եղել են ու ոնց որ հայկը գրեց աստղագետները չափել են, երեխեքը ապակուց են նայել, ու ուրախացել են:

    Ուղղակի մարդիկ քանի ավելի շատ բան են գտնում չափելու, կպած ուզում են իրենց չափումները կապել մի երևույթի հետ ու դրանով ցույց տալ թե ինչ մեծ գյուտ են իրենք արել: Ու տենց
    Կներես Ներսես ջան, բայց ախծարի վերջի մասին մեկա հայերենում էլ բան չկար: Իսկ եթե ի նկատի ունես պատերազմները և այլն, հիմա ինչ կան մարդիկ, որ այդ բոլորը իրար հետ կապում են, կան մարդիկ, որ չեն կապում, դու երկրորդին ես պատկանում, ես ոչ մեկին, քանզի երկուսից էլ բավարար գիտելիքներ չունեմ, ոչ աստղաբան եմ, ոչ պայծառատես, ոչ էլ քաղաքագետ կամ պատմաբան: Դպրոցի մակարդակով էլ պատմություն չգիտեմ
  12. Ներսես_AM-ի ավատար

    Կոնկրետ աշխարհի վերջ չի գրած բայց, երևույթը նմանա դրան, երևի ուղղակի չակերտների մեջ պիտի վերցնեի: Իմ կարծիքը սենց բաների մասին, որ հեսա պատերազմա լինելու, աշխարհի վերջ սենց նենց նախորդ գրառմանս մեջ գրել եմ: Էսա:

    Ուղղակի մարդիկ քանի ավելի շատ բան են գտնում չափելու, կպած ուզում են իրենց չափումները կապել մի երևույթի հետ ու դրանով ցույց տալ թե ինչ մեծ գյուտ են իրենք արել:
    Մեկ մեկ որ դիսքավերին նայում եմ լացս նենցա գալիս, 2 հատ թիվ են չափում ու մի հատ նենց տխմարագույն թեորիա քաշում վրան, էլ դու սուս: Նենց պարզ հասարակ ֆիզիկայի օրենքների ա հակասում, ուղղակի շատերը ֆիզիկայից հեռու են թվումա որ տենցա:
  13. Ներսես_AM-ի ավատար
    Նոր տեսա որ չակերտներ դրել եմ
  14. Apsara-ի ավատար
    Մեջբերում Ներսես_AM-ի խոսքերից
    Նոր տեսա որ չակերտներ դրել եմ
    ի դեպ ես տեսել էի, որ չակերտներ կա, բայց մեկա էլի նամակում չի ասվում, որ հեսա կռիվ ա լինելու, դրա համար էս նամակը, որը սպամ չի, էտ տեսակ սպամային նամակների թվին չեմ դասի