Կարոտած, հույսերով անմար, Մոլագնած խենթությամբ խելագառ, Խորխոփված, ծվատված ու անհաս՝ Երազներս տանում են ինձ «Պառնաս»: Խենթ ու խելառ, Գիժ մոլագառ Երազներն են իմ պտտվում Ու հաճույքի գիրկն են տանում: Գեթ ակնթարթ` ժամեր դառած, Տիեզերքի աստղերին հառած, Թափառում եմ երջանիկ, Արթնանում եմ էլ ոչինչ: