Նայել RSS հոսքը

Չուկչանոց

Երկար լեզու

Գնահատական. 7 ձայն, 5.00 ընդհանուր:
- Հիմարի մեկը, ձենդ կտրի ու ս. եղի ստեղից:
Ասողը մայոր էր: Ոստիկան: Ըստ օրենքի՝ իրավապահ: Ըստ օրենքի՝ քաղաքացու իրավունքները պաշտպանող: Բայց ասողն ինքն էր ու ասում էր մի երիտասարդ աղջկա, ով նրան բացատրում էր, որ մենք դեմոկրատական երկրում ենք ապրում ու իրավունք ունենք երթ անելու:
- Պարոն մայոր, դուք իրավունք չունեք քաղաքացու հետ այդպես խոսելու: Մի վիրավորեք քաղաքացուն, - սա արդեն ես էի, որ հերթական անգամ չդիմացա:
- Արա արի առանձնանանք, քեզ ականջիդ ասեմ, թե ինչի իրավունք ունեմ, - նորից մայորն է:
- Դրա իրավունքն էլ չունեք, օրենքի տառով պիտի խոսեք, ոչ թե ականջիդ ասեմ:
- Ասում եմ քել էս կոմ՝ ականջիդ ասեմ:
Քաղաքացիներից, երթի մասնակիցներից ով էր, չնկատեցի, ձեռքիցս քաշեց ու մի կողմ տարավ, ականջիս շշնջալով, որ տոն չտամ, սադրում ա, գլխիս կսադրեն: Անցա այն կողմ, ոստիկանների շարքից բավական հեռու, բայց ոչ այնքան հեռու, որ չլսեմ իր խոսքերը.
- Տղա են դառել իրավունք են սովարացնում, արի էս յան ականջիդ ասեմ:
Բա դու՞ էս տղա, այ պագոնավոր, որ դուբինկան ձեռդ առել ես ու կարծում ես, թե դա ա օրենքը: Ու կարծում ես, որ քո նման մարդը այնքան կա, որ կարող է արատավորի ոստիկանի ուսադիրը: Ու՞ր գամ քո հետ: Էլի գամ, բայց դու տղա չես, որ հետդ տղայական խոսեմ: Պիտի նենց բան ասես, որ կամ կուլ տամ, կամ էլ քո ենթակայության տակ գտնվող զինվորների հետ ծեծես, լավագույն դեպքում, կամ էլ գլխիս գործ սարքես ու նստացնես: Չէ, քո հետ չեմ գա, փոխարենը... փոխարենը.
- Ա՛-զա՛տ, ա՛ն-կա՛խ, Հա՛-յա՛-ստա՛ն...
Գոռացի ողջ ձայնով, չնայած կոկորդս մի քիչ ցավում էր ու դժվար էր գոռալը:
Երկրորդ անգամ գոռալուց մենակ չէի, հերոսական ժողովուրդն ու կողքիցս քայլող ընկերներս միացել էին ինձ, ու բոլորս թնդացնում էինք փողոցը մեր գոռոցով: Հա, մինչև վերջ պայքարելու եմ: Պայքարելու եմ այնքան, որ ոստիկանի ուսադիրն արատավորող ոստիկանները չլինեն, այդ մարդիկ չլինեն ինքնագոհ, չկարծեն, թե քաղաքացուն հետ կարող են էդպես խոսել: Պայքարելու եմ մինչև վերջ:
Երբ հինգ-վեց անգամ բղավեցինք «Ազատ, անկախ, Հայաստանը», իսկ վերջին բղավոցին դեմքով նրան էի նայում ու ժպտում արհամարհանքով, նայեցի նրան ու բարձր ասացի.
- Այ էսպես են «ականջին ասում»:
Թե ոնց մոտեցավ, չնկատեցի: Նկատեցի վերջին պահին, երբ արդեն դուբինկայով խփում էր ու զգացի ցավը: Հետևից, գողի նման, շակալի նման ուղիղ երիկամներին: Չէ, մայորը չէր: Խփողի դեմքը չտեսա: Մայորը իրան երևի կգովի: Խփելուց ասեց.
- Լեզուդ երկար ա...
Լեզուս դեռ երկար է «երկար» մնալու: Հաղթելու՛ ենք:

Ուղարկել «Երկար լեզու"» Digg-ին Ուղարկել «Երկար լեզու"» del.icio.us-ին Ուղարկել «Երկար լեզու"» StumbleUpon-ին Ուղարկել «Երկար լեզու"» Google-ին

Մեկնաբանություն

  1. Մարկիզ-ի ավատար
    Կարդացել էի: Սկզբում մեկնաբանություն չգրեցի, հետո, կարդալով հայաֆիկացված մի քանի "թուրքերի" գրառումներ, որոշեցի մի բան գրել: Ընդ որում, ամենահարմար տեղը քո այս գրառումն է:

    Չուկ ջան, բրավո! Համոզված եմ, որ էդ դուբինկով խփողի դուբինկան մի օր իրա ուղիղ աղիքն է մտնելու ողջ երկարությամբ (դուբինկայի):

    ԶԶվելի է… Տխուր է: Չուկ, ու՞մ ինչ, որ քեզ դուբինկայով խփել են անկապ տեղը… Կամ ու՞մ ինչ, որ երեկ երեք երեխա են ծեծել այն բանի համար, որ խեղճերը փորձել են Լևոնի միտինգի համար իրազեկեն… Երկար ճանապարհ կա անցնելու դեռ, շա~տ երկար:
    ...


    Իսկ շատերն արդեն քանի տարի է հանգիստ ու անդարդ որոճում են:
    Թարմացել է 03.07.2009, 02:16 ըստ [ARG:5 UNDEFINED]
  2. ars83-ի ավատար
    Չգիտեմ՝ ոնց է պետք սոլիդարություն արտահայտել, բայց ես էլ եմ քեզ հետ ու բոլոր քո նման Մարդկանց հետ:
  3. Davo'o-ի ավատար
    Բարդ է կյանքը… մի սադրվիր, որ սադրես, սադրիր, որ չսադրվես... չէ շատ բարդ է:
    Առողջություն եմ մաղթում մեր սիրելի ադմինին:
  4. Chuk-ի ավատար
    Շնորհակալություն բոլոր մեկնաբանությունների համար: Չեմ փոշմանում արածիս համար, նորից լինի՝ կանեմ: Որովհետև ոչ մի ոստիկանի ուսադիր կրող անբարոյական իրավունք չունի վիրավորելու քաղաքացուն, երիտասարդ աղջկան: Ու եթե պետք լինի, էլի հարվածի կամ այլ գնով կկանգնեմ ուզած ՀՀ քաղաքացու, առավել ևս աղջիկների ու կանանց թասիբին: Անշուշտ դասական պատկերացմամբ ես պարտված եմ այս պատմությունում, քանզի «ծեծ ուտող» եմ, բայց իրականում դա էդպես չի, որովհետև ես ստահակներին ցույց եմ տվել անկոտրում քաղաքացուն:

    Պատմությունից մի քանի վայրկյան անց մենք երթից դուրս եկանք, որովհետև պայմանավորված էինք, բայց հանկարծ հասկացանք, որ կարող է մտածեն, թե իրենցից ենք փախել: Վերադարձանք: Վերադարձանք ու տարբեր տեղեր հանդիպեցինք նույն «ոստիկաններին», ցույց տալու ու հասկացնելու համար, որ արհամարհած ունենք իրար: «Պարոն մայորը» ցույց տվեց, որ հիշում է ինձ, երբ հերթական տեղում մեզ հանդիպեց հանգիստ կանգնած, սպասելիս, որ կողքներովս անցնեն. «Հը՞, ապեր, հոգնեցիր», «Երբեք չենք հոգնի», - չհապաղեց պատասխանը: Ու հա՛, չենք հոգնելու, գնալու ենք մինչև վերջ:

    Շնորհակալություն ջերմ խոսքերի համար