Նայել RSS հոսքը

Apsara

«Գիշերվա սատանա»

Գնահատական. 5 ձայն, 2.40 ընդհանուր:
«Գիշերվա սատանա» - այսպես կնքեցին մերոնք ինձ մեր տանը, քանզի գիշերները չեմ քնում:
Նրանց խորին համոզմամբ ինձ մոտ ռեժիմի խախտում է, սխալ պահվածքի հետևանք, ինչպես նաև՝ ես դառել եմ դևերի փայ, սատանաների գերին և կամք չունեմ սրա դեմն առնելու համար:
Իսկ ես համոզված եմ՝ գիշերները քնելու համար չեն, գիշերները ինքդ քեզ հետ, քո մտքերի ու ցանկությունների հետ մնալու, դրանք իրագործելու համար են: Գիշերները ստեղծագործելու համար են, մուսաները երբեք չեն քնում գիշերը ու այցի են գալիս իրենց պոետներին: Գիշերը իմն է և միայն իմը, ու շատ լավ է,որ մեծամասնությունը գիշերները քնում են, այդ ժամանակ գիշերը միայն ինձ է պատկանում:
Բայց մի կողմ թողնենք ռոմանտիկան, հիշում եմ, երբ դեռ դպրոցական էի ու որևէ դժվարլուծելի խնդիր էր լինում մաթից կամ շաատ երկար անգիր գրակից, ես երբեք ցերեկը չէի տրամադրում դրան, այլ սպասում էի 12 անցնի և րոպեների ընթացքում ամենինչ պատրաստ էր, իսկ ցերեկը պիտի մի ժամ կամ ավել ծաշսեի այդ ամենի վրա: Զարմանալի պարադոկս էր, մերոնք չէին հավատում:
Եթե իմ գիշերները չլինեին, ես երևի ինստիտուտը չավարտեի, համենայն դեպս ամբողջ ռուս գրականությունը օրիգինալով չէի կարդա, բայց ինքս ինձ սահման էի դրել, արթուն պիտի մնամ մինչև ժամը 3-ը, ու այդ ընթացքում պիտի կարդամ 100 էջ առնվազն: Ստացվում էր, բայց ինձ զոռով էի ստիպում պոկվել գրքերից ու քնել:

Այս ամենից հետո մերոնք էլի չեն ընդունում, որ իմ օրգանիզմի համար այս ռեժիմն է նորմալ, որ այն ակտիվ է գիշերը և հանգստանում է արևածագին:

Եղան շատ դեպքեր, երբ ստիպված ապրում էի այլ ռեժիմով՝ արթնանում էի առավոտյան ժամը 6-ին կամ 7-ին, բայց միևնույնն է իմ քունը գիշերը չէր տանում, արդյունքում օրգանիզմս հյուծվում էր, հիվանդանում կամ մի ամբողջ օր քնում՝ թքած ունենալով աամեն ինչի վրա:

ՀԻմա էլ ամուսինս է ձեռքս տանջվում, բայց չէ, չի տանջվում, լավ է, որ բնավորությամբ հարմարվող մարդ է և նրա ժամը 10-ին սկսվող քունը ոչնչով չես կարող խանգարել

Ուղարկել ««Գիշերվա սատանա»"» Digg-ին Ուղարկել ««Գիշերվա սատանա»"» del.icio.us-ին Ուղարկել ««Գիշերվա սատանա»"» StumbleUpon-ին Ուղարկել ««Գիշերվա սատանա»"» Google-ին

Պիտակներ: ոչ մի Խմբագրել պիտակները
Կատեգորիաներ
Առանց կատեգորիայի

Մեկնաբանություն

  1. Yellow Raven-ի ավատար
    Գիշերը պարապելու համար է...
    Համենայն դեպս, արդեն քանի օրա 1-ից 4-ն եմ քնում, 4-ից արթուն եմ