Նայել RSS հոսքը

Apsara

Ու էլի քաղաքականության մասին

Գնահատական. 6 ձայն, 2.33 ընդհանուր:
Եթե չալարես մինչև վերջ կարդաս, եթե չհասկանաս, թե ինչ կապ ուներ վերնագիրը և նյութը, ուրեմն ոչնչով օգնել չեմ կարող, կներես

Շաաատ վաղուց, այն ժամանակ, երբ երկրի վրա մեկ այլ քաղաքականություն էր, բայց մեզ պես մարդիկ էին ապրում, մի բան պատահեց: Պատահեց այնպես, որ մի քանի օրում երկրի վրա գտնվող ամբողջ ջուրը ցամաքեց, կորավ գնաց: Այդ մասին մարդիկ գիտեին նախոօրոք, գիտեին, որ երկրի վրայից ամբողջ մաքուր ու լավ ջուրը կորելու է, իսկ հետո վատ, կեղտոտ ու հիվանդ ջուր է լցվելու, որ այդ նոր վատ ջուրը խմողները խենթանալու են, խելագարվելու են: Բայց մարդիկ լուրջ չէին ընդունել և զապաս ջուր չէին հավաքել: Միայն մի մարդ ուներ զապաս ջուր: Իսկ երբ մի քանի ամիս առանց ջուր ապրելուց հետո վատ ջրերը եկան, մարդիկ չդիմացան ու խմեցին, իսկ երբ խմեցին, ապա խենթացան: Իսկ այդ մարդը չէր խմում վատ ջուր, նա իր մեծ զապասն էր օգտագործում և տեսնում էր, թե ինչպես են մարդիկ ավելի ու ավելի խենթ դառնում, թե ինչպես են խենթերն ավելանում, և մի օր էլ ամբողջ երկրի վրա միայն նա մնաց նորմալ մարդ, բայց մյուսները նրան էին խենթ անվանում, ծիծղում էին նրա վրա, հետապնդում: Եվ այդ մարդը չդիմացավ և թափեց իր առողջ ջրի բոլոր պաշարները և գնաց ու խմեց հիվանդ ջրից, որ ինքն էլ խենթանա…

Ուղարկել «Ու էլի քաղաքականության մասին"» Digg-ին Ուղարկել «Ու էլի քաղաքականության մասին"» del.icio.us-ին Ուղարկել «Ու էլի քաղաքականության մասին"» StumbleUpon-ին Ուղարկել «Ու էլի քաղաքականության մասին"» Google-ին

Պիտակներ: ոչ մի Խմբագրել պիտակները
Կատեգորիաներ
Առանց կատեգորիայի

Մեկնաբանություն

  1. Narinfinity-ի ավատար
    Այդ մարդը այլ ընտրություն չուներ,
    Կամ նա համարվելով խենթ հենց խենթերի կողմից պետք է մեկուսանար, տարբերվեր այդ խենթերից, որպես նորմալ մարդ
    Կամ ինքն էլ խենթանար մյուս խենթերի նման,
    Բայց նա ընտրեց խենթանալ ու նմանվել մնացած մարդկանց, իմանալով, որ ինքը նորմալ է և մյուսների նման սխալ ճանապարհին չէ,
    Կարծում եմ ընտրելով մյուսների ճանապարհը` խենթի կյանքը, նա իրեն մենակ զգալու զգացումից ազատեց...
  2. Apsara-ի ավատար
    Մեջբերում Narinfinity-ի խոսքերից
    Այդ մարդը այլ ընտրություն չուներ,
    Կամ նա համարվելով խենթ հենց խենթերի կողմից պետք է մեկուսանար, տարբերվեր այդ խենթերից, որպես նորմալ մարդ
    Կամ ինքն էլ խենթանար մյուս խենթերի նման,
    Բայց նա ընտրեց խենթանալ ու նմանվել մնացած մարդկանց, իմանալով, որ ինքը նորմալ է և մյուսների նման սխալ ճանապարհին չէ,
    Կարծում եմ ընտրելով մյուսների ճանապարհը` խենթի կյանքը, նա իրեն մենակ զգալու զգացումից ազատեց...
    դե դա մեկնաբանություններից մեկն է միայն, այս առակը շատ խորն է, մնում է հասկացող լինի, բացատրելու հավ ես չկա:

    Հա ի դեպ այդ մարդու տեղ լինեի երբեք խենթանալու ջուրը չէի խմի
  3. Մարկիզ-ի ավատար
    Առակը լավն էր: Հիմա թույլ տվեք մի փոքր մասնավորեցնել, արդիականացնել և համապատասխան օրինակներ բերել.
    Եվ այդ մարդը չդիմացավ և թափեց իր առողջ ջրի բոլոր պաշարները և գնաց ու խմեց հիվանդ ջրից, որ ինքն էլ խենթանա…
    Եվ այդ մարդիկ՝ դերասաններ Սոս սարգսյանը, Աշոտ Ղազարյանը, Հրանտ Թոխատյանը և այլոք, չդիմացան, թափեցին իրենց առողջ ջրի բոլոր պաշարները և խմեցին հիվանդ ջրից, որ իրենք էլ խենթանան:

    Եվ այդ մարդիկ՝ երգչուհիներ Շուշանը, Նունեն և այլոք, չդիմացան, թափեցին իրենց առողջ ջրի բոլոր պաշարները և խմեցին հիվանդ ջրից, որ իրենք էլ խենթանան:

    Եվ այդ մարդիկ՝ թատրոնի գործիչներ Վահրամ Սահակյանը, Արմեն Մազմանյանը և այլոք, չդիմացան, թափեցին իրենց առողջ ջրի բոլոր պաշարները և խմեցին հիվանդ ջրից, որ իրենք էլ խենթանան:

    Եվ այդ մարդիկ՝ հարյուրավոր ոստիկանները, չդիմացան, թափեցին իրենց առողջ ջրի բոլոր պաշարները և խմեցին հիվանդ ջրից, որ իրենք էլ խենթանան:

    Եվ այդ մարդիկ՝ տասնյակ դատավորները, չդիմացան, թափեցին իրենց առողջ ջրի բոլոր պաշարները և խմեցին հիվանդ ջրից, որ իրենք էլ խենթանան:

    Եվ այդ մարդիկ՝ հարյուրավոր լրագրողները, չդիմացան, թափեցին իրենց առողջ ջրի բոլոր պաշարները և խմեցին հիվանդ ջրից, որ իրենք էլ խենթանան:

    Եվ այդ մարդիկ՝ ՀՀ հասարակ շատ ու շատ քաղաքացիներ, չդիմացան, թափեցին իրենց առողջ ջրի բոլոր պաշարները և խմեցին հիվանդ ջրից, որ իրենք էլ խենթանան:


    Ոչինչ, լավ, «առողջ» ջրից դեռ ահագին կա: Ողջ ազգին կհերիքի: Այնպես որ՝ անհրաժեշտ է ընդամենը փնտրել ու գտնել, խենթացածնե՛ր:

  4. Chuk-ի ավատար
    Մոդերատորական. Թեև բլոգը բլոգերին է պատկանում, բայց գտնվում է ակումբի տիրապետության տակ ու ենթարկվում նրա կանոններին, հաշվի առնելով այդ փաստը ջնջվել է կոնֆլիկտային, վիրավորական մեկնաբանությունն ու դրան արձագանք հանդիսացող 10 այլ մեկնաբանությունները: Մի ստեղծեք կոնֆլիկտային, լարված իրավիճակներ:
  5. StrangeLittleGirl-ի ավատար
    Վարդ, գիտես, էս նույն առիթով նույն առակն ինձ ինչ-որ մեկն էլ էր պատմել… Չեմ հիշում՝ ով: Ու ինչքա՜ն ճիշտ ա:
  6. Dorian-ի ավատար
    Մարկիզի մոտ "ճիշտը մի հատ ա" վիճակն ա, աբե...
    Ասում եմ մածունը սեեեեեեվ աաա... {Մեջբերում լռփացած Դորիանից}
    Ապսառա ջան, առակը շատ լավն էր: Ես այն մի փոքր ուրիշ բովանդակությամբ էի լսել: Ինչ-որ թագավորի մասին: Ամեն դեպքում կարծում եմ, որ Հավերժութոյւնը նրանցն է, ովքեր չեն խմում էդ ջրից, եթե անգամ խենթանան մյուս խենթերի պատճառով: Մնացած բոլորը գնալու են դեպի Կորուստ:
  7. Kuk-ի ավատար
    Մեջբերում Dorian-ի խոսքերից
    Մարկիզի մոտ "ճիշտը մի հատ ա" վիճակն ա, աբե...
    Քո մոտ ո՞ր վիճակն ա, ապեր:
    Հ.Գ. Վերջը որոշեցի էն մի բառը հանել:
  8. Apsara-ի ավատար
    Մեջբերում Chuk-ի խոսքերից
    Մոդերատորական. Թեև բլոգը բլոգերին է պատկանում, բայց գտնվում է ակումբի տիրապետության տակ ու ենթարկվում նրա կանոններին, հաշվի առնելով այդ փաստը ջնջվել է կոնֆլիկտային, վիրավորական մեկնաբանությունն ու դրան արձագանք հանդիսացող 10 այլ մեկնաբանությունները: Մի ստեղծեք կոնֆլիկտային, լարված իրավիճակներ:
    Ապրես Չուկ ջան, մեկա ես էի ջնջելու
  9. Dorian-ի ավատար
    [quote=Kuk;bt1360]Քո մոտ ո՞ր վիճակն ա, ապեր:
    Հ.Գ. Վերջը որոշեցի էն մի բառը հանել:[/quote]

    Որտեղ հաց, էնտեղ կաց վիճակն ա ինձ մոտ ;)