նամակ, որը երբեք չի ուղարկվելու
24.06.2009, 14:42 (2554 Դիտումներ)
Սիրելիս…
Իսկ միգուցե փորձենք այլևս ցավ չպատճառել մեկ-մեկու՞: Իսկ միգուցե հերի՞ք է ինչքան տանջեցինք իրար:
Բավ է, ես այլևս չեմ կարող դեր տանել, չեմ կարող ձևացնել իբր անտարբեր եմ քո հանդեպ ու չեմ ուզում այլևս ձև թափել, իսկ դու՞
Ես գիտեմ, որ դու նույնպես անտարբեր չես իմ հանդեպ, բայց քեզ դուր է գալիս այն խաղը, որը սկսեցիր մեր վերջին անմոռանալի հանդիպումից հետո: Ի՞նչ ես ուզում դրանով ապացուցել, ախր չես տեսնու՞մ, որ ես շնչում եմ միայն քեզնով: Իսկ միգուցե ավելին ես ուզու՞մ:
Ինչևէ սիրտ իմ, ես դուրս եմ գալիս այս խաղից…








