Նայել RSS հոսքը

Չուկչանոց

Տնային արև

Գնահատական. 4 ձայն, 4.00 ընդհանուր:
Որոշել եմ տնային արև սարքել: Իսկական: Հրե գունդ, որն ուրախ շողշողում ու լուսավորում է շրջապատը ու ջերմացնում, տաքացնում քեզ: Ուղղակի ուզում եմ, որ այդ արևը փոքրիկ լինի, էնպես, որ կարողանամ տանը պահել, առաստաղից մի քիչ ներքև, սենյակի անկյունում: Չնայած չէ, ավելի լավ է խոհանոցում, որովհետև մեր ծաղիկների մեծ մասն այնտեղ են, իսկ նրանց իմ արևիկը նույնքան է պետք, որքան որ ինձ: Ուղղակի դեռ չգիտեմ թե ինչպես եմ սարքելու այդ արևը, ինչ նյութից է, կամ որ սարքեմ, ո՞նց եմ թռցնելու առաստաղի տակ պահեմ: Չէ, մարդու ձեռքից եկած հազիվ «լամպըչկան» ա, մի անկենդան լուսատու, որին նայում ես, ջերմության փոխարեն անհաղորդություն ես զգում, անտարբերություն: Արևիս միջուկը պարզ է, պիտի խմոր լինի: Մեր գյուղում մի բարի տատիկ կա, ինքը որ լավաշի համար խմոր է հունցում, զգում ես, թե էդ խմորի գնդիկի մեջից ոնց է ճառագում կյանքը: Էդ խմորը պիտի գունդ անես ու վրան քսես կարագ ու մեղր: Սա արդեն արևի միջուկ ա: Բա մնացա՞ծը... մնացածը չեմ գտել դեռ, բայց պիտի գտնեմ, ինձ տանը արև է պետք...

Ուղարկել «Տնային արև"» Digg-ին Ուղարկել «Տնային արև"» del.icio.us-ին Ուղարկել «Տնային արև"» StumbleUpon-ին Ուղարկել «Տնային արև"» Google-ին

Պիտակներ: օրագիր Խմբագրել պիտակները
Կատեգորիաներ
Անկապ օրագրային

Մեկնաբանություն

  1. Գալաթեա-ի ավատար
    Արտ, հենց արևիդ հարցը լուծես, կարելի ա՞ մեկ-մեկ գալ տաքանալ։
    Մրսած ժամանակ
  2. Chuk-ի ավատար
    Մեջբերում Գալաթեա-ի խոսքերից
    Արտ, հենց արևիդ հարցը լուծես, կարելի ա՞ մեկ-մեկ գալ տաքանալ։
    Մրսած ժամանակ
    Լիլ, իսկ կլինի՞ շուտ-շուտ
  3. Գալաթեա-ի ավատար
    Հա, Արտ Կհաշվես թե ձեր բույսերից մեկն եմ ՍԵնց խելոք, լուռ։
    Պատկերացնում եմ ինչ բարի ու տաք արև ա լինելու
  4. Dayana-ի ավատար
    sorry for my jumping here բայց ես էլ եմ ուզում էդ արևից մի փոքր
  5. Ֆրեյա-ի ավատար
    Արտ, ակումբում մի հատ ունեինք Փոքրիկ Արև
  6. Dayana-ի ավատար
    հիմա էլ ունենք բայց ինքը իմ արևնա Ան
  7. Chuk-ի ավատար
    Իմ արևը ակումբում գրանցված «Փոքրիկ արևը» չի: Ինքն ուրիշի արևն ա, երևի հրաշալի, ջերմ, շատ լավը: Բայց իմն ուրիշ ա
  8. comet-ի ավատար
    Ես ավելի էգոիստ առաջարկ ունեմ
    Եկեք Չուկի արևը թողնենք մենակ իրեն
  9. Արամ-ի ավատար
    Հլա ստե նայի, մի էջի վրա քանի հատ < էս սմայլիկից ա: