Նայել RSS հոսքը

T!gran

Բլոգ: Ի՞նչի մասին գրել ...

Գնահատել այս գրառումը
Քանի որ ակումբում տեղադրվել է բլոգների համակարգը, ես կուզենայի իմ տեսակետից գրել մի քանի խոսք, իհարկե թերի եմ գրելու և ինձ լրացնելու կարիք այնքան էլ չկա. Դուք էլ բլոգ գրեք ավելի լավ է:
Բլոգը դա ժամանակակից միջոց է, որով կարելի է Համացանցում ժամանակ առ ժամանակ գրել որևէ թեմաներով, որոնք ընդհանուր նշանակություն ունեն և օրինակ կարելի է գրել Քաղաքականության, Տեխնիկայի, Երաժշտության (…) մասին:
Մարդիկ նայում են այդ գրառումները և քննարկում դրանք ՝գրելով մեկնաբանություններ և առաջարկություններ: Կան շատ բլոգ ծառայություններ առաջարկող կայքեր, բայց արժե ընտրել այն կայքերը, որոնցում Ձեր լսարանը մեծ կլինի, և իհարկե կարելի է սեփական կայք բացել՝ օգտագործելով դրա համար հատուկ նախատեսված Կոնտենտի Ղեկավարման Համակարգերից(Content Management System) , օրինակ Wordpress –ից:
Բլոգները կառուսված են SEO( Search Engine Optimization) –ի համար հարմար ծրագրավորմամբ և շատ շուտ հայտնվում են Որոնող համակարգերում:
Ավելացում: Գտնել իմ այս գրառումը Google-ում
Երևի այսքանը Բլոգների վերաբերյալ:
Բլոգներում, ինչպես արդեն նշվեց ՝ կարելի է գրել տարբեր թեմաներով, ես խորհուրդ կտայի գրել «նեղ» թեմաներով, որոնք դեռ չեն քննարկվել ակումբում և ինչ-որ նոր բան են պարունակում իրենց մեջ, պետք չե գրել «ծեծված» թեմաներով, օրինակ «XP , թե Vista» , դրանք բավականին նյութեր են պարունակում և Դուք չեք կարող մեկ էջի մեջ գրել ողջ նյութը և վերջապես ՝ դրանք էլ քննարկելու կարիք չկա:
Հաջողություն Ձեզ...

Ուղարկել «Բլոգ: Ի՞նչի մասին գրել ..."» Digg-ին Ուղարկել «Բլոգ: Ի՞նչի մասին գրել ..."» del.icio.us-ին Ուղարկել «Բլոգ: Ի՞նչի մասին գրել ..."» StumbleUpon-ին Ուղարկել «Բլոգ: Ի՞նչի մասին գրել ..."» Google-ին

Թարմացել է 10.05.2009, 16:16 ըստ [ARG:5 UNDEFINED]

Պիտակներ: ոչ մի Խմբագրել պիտակները
Կատեգորիաներ
Բլոգ

Մեկնաբանություն