Մարդ, թե միկրոբ. սա է հարցը :think
Ոնց եմ զզվում տուֆտա մարդկանցից
Էն որ աննպատակ են...
Էն որ մի բան անում են, ու չգիտեն` ինչի են անում
Էն որ իրանց կյանքը ոտից գլուխ իմպուլսիվ մղումներ են ու ոչ մի ռացիոնալ բացատրություն սեփական անասուն արարքներին չեն կարողանում տալ
Էն որ պատասխանատվություն չեն կարողանում իրենց վրա կրել
Էն որ սեփական արարքների հետևանքները չեն գիտակցում
Ու ամենակարևորը. իրանց թվում ա, որ տենց անելով իրանք դեմք են: Բայց իրականում սովորական մարդիկ են, որովհետև թույլ լինելու մեջ ոչ մի դեմքություն չկա
Փոքրիկ, մանրմունր, միկրոբ-մարդիկ
Հա, էտ մարդիկ միկրոբներ են: Պետք ա որևէ էժան մաքրող միջոց լցնես վրաները, լվա տանիԹանկը իմաստ չունի, որովհետև տենց մարդիկ չեն պայքարում սովորաբար իրանց դեմ օգտագործվող միջոցների ու առաջին իսկ քիմիական ազդեցությունից մոլեկուլների են տրոհվում
Զզվում եմ, երբ մարդը իրա գինը չի իմանում ու ամեն անարժան էակի իրենից գերադաս է համարում
Զզվում եմ վախկոտիկներիցՍա առանձին կատեգորիա է: Վախկոտիկներ
Իրանց ոչ ոք չի վախացրել, բայց իրանք մեկա վախենում են, բայ դիֆոլթ, որ հանկարծ մի բան դուրս չգա
Զզվում եմ բայ դիֆոլթ չար մարդկանցիցԴրանք միկրոբներից էլ մանր են
Եթե մի քիչ ավելի մեծ լինեին, ուղեղ կունենային ու կմտածեին`չարությունը անիմաստ է
Սիրում եմ մարդկանց, ոչ թե միկրոբներին![]()