Նայել RSS հոսքը

Գիշերային

I'm watchin' you...

Գնահատական. 6 ձայն, 3.67 ընդհանուր:
Մարդիկ սիրում են նայել ուրիշ մարդկանց: Տղաները նայում են նանարների բարեմասնություններին, վարորդները վախով ու զզվանքով նայում են ոստիկաններին, քյառթերը նայում են ջագիներին, վերամբարձ տոտաները նայում են նստարանին քցած բոմժին, մուրացկանը նայում է անցորդի ձեռքին, աղջիկները նայում են ուրիշ աղջիկների հագուկապին, ծերերը նայում են համբուրվող զույգերին, շենքի պառավները թունավոր հայացքներ են նետում հարևանի՝ կարճ հագած աղջկա ուղղությամբ, երեխան նայում է ամեն ինչի: Հետաքրքիր է նայելը: Հայացքով հետևելը ինչ-որ մեկին:

Ես սիրում եմ նայել ուրիշին նայող մարդկանց: Ասում են՝ աչքերը հոգու հայելին են: Ճիշտ են ասում: Նայում եմ, թե ոնց է ինչ-որ մեկը հայացքով մի ուրիշին հետևում, խոժոռվում, ուրախանում, ապշում, վախենում, ժպտում, նախանձում, ոնց են բերնի ջրերը գնում սիրուն դեկոլտեի համար, ոնց է մեկին վախվորած ծիկրակում աչքի պոչով, ոնց է սևամորթ տեսնելիս արմունկով բզում կողքինին, որ նա էլ նայի-զարմանա, ոնց է աչքերը չռում հեռուստացույցով մի անգամ տեսած դեմքի վրա, ոնց է վերացած տեսքով նայում դիմացի մի ինչ-որ անորոշ կետի, ոնց է մի պահ կորցնում ինքնատիրապետումն ու, կարծելով թե ոչ ոք չի նայում, աչքերում ցույց տալիս իր ողջ ատելությունը դիմացինի հանդեպ: Իսկ ես նայում եմ:

Տեսնես՝ ինչ-որ մեկը ինձ նայու՞մ է այդ պահին:

Ուղարկել «I'm watchin' you..."» Digg-ին Ուղարկել «I'm watchin' you..."» del.icio.us-ին Ուղարկել «I'm watchin' you..."» StumbleUpon-ին Ուղարկել «I'm watchin' you..."» Google-ին

Թարմացել է 15.06.2009, 04:32 ըստ [ARG:5 UNDEFINED]

Պիտակներ: ոչ մի Խմբագրել պիտակները
Կատեգորիաներ
Առանց կատեգորիայի

Մեկնաբանություն

  1. Բարեկամ-ի ավատար
    Սա կարելի էր անվանել հայկական հայացք Նշածդ դեպքերից և ոչ մեկը հատուկ չի դրսում:
  2. Երկնային-ի ավատար
    իսկ ես սիրում եմ ժպտալ մարդկանց
    լավն էր…
  3. Որմիզդուխտ-ի ավատար
    Տեսնես՝ ինչ-որ մեկը ինձ նայու՞մ է այդ պահին:
    Տեսնես՝ ուրիշներին նայելիս քո դեմքն է՞լ է այդպես այլայլվում:
  4. Yevuk-ի ավատար
    Զարմացած եմ… Փաստօրեն, ինձ նման մարդիկ էլ կան
  5. Apsara-ի ավատար
    Մեջբերում Yevuk-ի խոսքերից
    Զարմացած եմ… Փաստօրեն, ինձ նման մարդիկ էլ կան
    կան

    լավն էր, Հայկօ, իսկ ամենահետաքրքիրը նայում եմ, թե ոնց են մարդիկ նայում ուրիշի կաշիլյոկի պարունակությանը ու հաշվում փողերը, մինչ վերջինս կատարում է որևէ վճարում
  6. Հ. Անի...-ի ավատար
    ես անձամբ չեմ սիրում նայել ինչ-որ մեկին( բացի երեխաներից), բայց ինձ հաճախ են ուշադիր նայում` ինչն ինձ դուր չի գալիս, որովհետև չգիտեմ, թե այդ պահին ինչ են մտածում:
  7. Arpine-ի ավատար
    Իսկ ես չեմ սիրում, երբ ինձ երկար նայում են,երբ նկատում եմ կամ կողքինս ասում է այդ մասին, կարելի է պարզապես հայացք գցել ու վերջ, արդեն ես եմ սկսում ինձ վատ զգալ:
    Ապրես լավն էր
  8. Avira-ի ավատար
    Չեմ նայում ,դիտում եմ ,երբեմն իմ հայացքից մեկն ու մեկի ոտքն ոլորվում է ,լինում է ,բայց շատ հումոր եմ տեսնում ավելի նայողներին նայելիս :