Կորած Սեր
Ու՞ր է կորել Սերը Հայաստանից (իսկ միգուցե աշխարհի՞ց):
Ու՞ր է չքացել ռոմանտիկան հայ աղջիկների միջից:
Այսօր ցավոք հայ աղջիկների մեծ մասը թքած ունի սեր, ռոմանտիկա և նման այլ գեղեցիկ զգացմունքների վրա:
Մի անգամ մի աղջիկ (ես մեկ ասեմ, բայց դուք իմացեք, որ այդ թեմայով զրուցել եմ շատ աղջիկների հետ և նրանց գերակշիռ մասը նույն կարծիքին է, այդ իսկ պատճառով ես նրանց կամբողջացնեմ մեկի մեջ) զարմանալով հարցիս վրա, կես զարմացած կես նյարդայնացած ասաց- Ես չեմ հասկանում էտ սեր ասածով տուն, երեխա կպահե՞ն…
Այսինքն սիրուն ուղարկեցինք գրողի ծոցը, առաջ բերեցինք նորին գերազանցություն ՓՈՂ ի՞ն: Ես հասկանում եմ, որ մեր օրերում փողը շատ մեծ նշանակություն ունի, բայց հասկանալ է պետք, որ միայն փոխի վրա առողջ ընտանիք չես ունենա, միայն փողի վրա երջանկություն չես կառուցի: Վաղ թե ուշ այդ ծղոտե ապարանքը քամին տանելու է…
Գտե՛ք սերը Ձեր մեջ խնդրում եմ, մի ամաչեք աստծուց, չէ որ աստվածաշնչում է գրված «Աստված սեր է»…
ՄՏԱԾԵԼ Է ՊԵՏՔ…