Նայել RSS հոսքը

Անվերջանալի տանգո

Ցնորք

Գնահատական. 7 ձայն, 4.86 ընդհանուր:
Պառկած գիրք եմ կարդում։
Զգում եմ, որ սենյակիս դուռը բացվեց ու փակվեց, բայց հայացքս գրքից չեմ կտրում։ Հետաքրքիր տեղ եմ հասել։

Լույսի անջատվելը բայց, ուզած-չուզած, անմիջապես զգացի։
Գիտեմ՝ դու ես։
Ժպիտդ տեսնում եմ անգամ մթության մեջ, հեռվից։
Չէ, լավ...զգում եմ ..

Յուրաքանչյուր քայլդ դեպի ինձ ավելի է լուսավորում սենյակս։ Անհասկանալի լույս է բայց։ Մի տեսակ քոնն է..

Օդի փոփոխությունից գիտեմ...մոտենում ես..

Առաջին հպումիցդ մարմնովս սարսուռ է անցնում։ Գիրքս ձեռքիցս սահելով հեռանում է..հեռու չդնես..
Մարմինս զգում է քեզ... ամեն մի բջիջով...մասնիկով...ձեռքիդ մեղմ, սարսռեցնող սահքը խելագարեցնող դանդաղությամբ, քնքշությամբ ստիպում է մոռանալ ամեն ինչ...բացի քեզնից..
Սրտիս մոտ հասնելիս՝ կանգ ես առնում՝ փորձելով լսել...թե զգալ... ականջդ դիր.. լսու՞մ ես՝ ինչպես է փոթորկվում..քո ձեռքում է զարկերը կարգավորելը...շոյիր, շշնջա, տաք ու փայփայող...իմ սիրած ձևով..որ հանգստանա, գժի պես չզարկվի ու չերգի..

Ջերմ շնչառությունդ զգում եմ դեմքիս վրա..ու..համբույրդ..ասես գինու առաջին կումը՝ ժամերով արևի տակ քայլելուց հետո..
Հերթական անգամ մարմնովս սարսուռ է անցնում.. քաղցր ու խելագարեցնող...համբուրիր..կարոտել էի..շոյիր..ուզում եմ.. քեզ եմ ուզում զգալ ...ոտքից գլուխ..
Մնա ինձ հետ..
Այնքան, մինչև քո հոտը իմը դառնա..
Ասա, որ սիրում ես...տաք ու կրքոտ շշնջոցով..
Ջերմությունդ ինձ տուր՝ անմնացորդ, ստիպելով այրվել ու մեռնել ամեն վայրկյան..միայն նրանից, որ կողքիս ես...
Մինչև միախառնված մեր շնչառությունից ու սրտի երկձայն բախոցներից բացի ուրիշ ոչինչ չլսվի..
Մինչև դադարենք տարբերել զարկերակի բախոցները, իմը քոնից..
Այնքան մինչև ես քոնը դառնամ..

Ուղարկել «Ցնորք"» Digg-ին Ուղարկել «Ցնորք"» del.icio.us-ին Ուղարկել «Ցնորք"» StumbleUpon-ին Ուղարկել «Ցնորք"» Google-ին

Պիտակներ: ոչ մի Խմբագրել պիտակները
Կատեգորիաներ
Առանց կատեգորիայի

Մեկնաբանություն

  1. Chuk-ի ավատար
    Լիլ, քո բլոգն ա, ու որոշողը դու ես, անձամբ իմ կարծիքով սույն արգելափակված «անձնավորության» գրառումները կարելի է վայրկյան առաջ հեռացնել քո բլոգից:
  2. Mephistopheles-ի ավատար
    Գալաթեա ջան, շատ լավ "երաժշտություն" ես գրել… Մայլս Դեյվիս, Ջոն Կոլտրեյն, Ստեն Գեթս… ականջիս մեջ էր անընդհատ

    Հ.Գ. էդ սեռականորեն չկողմնորոշված դիակի գրառումներն էլ կարաս հանես Գալաթեա ջան, մաքուր պահի բլոգդ
  3. Գալաթեա-ի ավատար
    Չուկ, Մեֆ, ապրեք
    Պաչ
  4. Dorian-ի ավատար
    ...........Այնքան, մինչև որ քո հոտը իմը դառնա..........

    Մեկ-մեկ այնպիսի տողեր ես գրում, որ նախանձում եմ, ասում եմ, ինչու՞ ես չէի մտածել դա... Սա դրանցից մեկն է... Ասե՞մ... Չէ, չեմ ասում, գիտես...