Նայել RSS հոսքը

Elmo

Բողոքում ենք

Գնահատական. 5 ձայն, 5.00 ընդհանուր:
Էսօր մտքովս անցավ, թե ինչու՞ են մարդիկ բողոքում:
Օրինակ մարդիկ բողոքում են ճակատագրից: Բողոքում են անհաջողություններից, բողոքում են, որ ինչ-որ բան չստացվեց: Բայց ինչու՞ են վերջիվերջո բողոքում: Ի՞նչ իմանանք, որն ա սխալ, որը՝ ճիշտ:
Օրինակ. ուսանողը բողոքում ա, որ դասախոսը իրան չնշանակեց: Բողոքում ա, որ ստիպված պետք ա մի անգամ էլ գա ու վերահանձնի: Բայց ուսանողը ի՞նչ գիտի, որ դասախոսը եթե իրան նշանակեր առաջին անգամ, ապա 3 օր հետո ինքը կգնա ոչ թե վերահանձնման, այլ ձուկ բռնելու, ու էդ ժամանակ կարթը կխճճվեր մամուռների մեջ, ինքը կմտներ ջուրը, որպեսզի հաներ կարթը ու ինքն էլ կխճճվեր մամուռների մեջ, կխեխդվեր:
Ուրեմն դասախոսը փրկեց ուսանողի կյանքը, առանց դա իմանալու: Հալա մի բան էլ խեղճից բողոքում են:
Մարդը գնում ա հարցազրույցի, իրան չեն վերցնում նախանձելի աշխատանքին: Բողոքում ա: Հա բայց ինքը ի՞նչ գիտի, որ էդ աշխատանքի տեղը ջրատաքացուցիչը մի օր փչանալու էր, ու ինքը գալու էր լվացվելու: Հոսանքահարվելու էր, մեռներ: Բայց բողոքում ա: Բողոքում ա, որ կենդանի ա:
Ի՞նչ գիտենք մենք ապագայի մասին: Ինչի՞ ենք բողոքում ներկայից, որը կերտում ա ապագան, որը մեզ անհայտ ա: Ի՞նչ կարիք կա բողոքել ու հուսահատվել մի բանից, որի հետևանքները անկանխատեսելի են:
Բողոքում են, թթվում, մռայլվում, դեմքներին նայում ես չէս ուզում փողոցով երկար քայլես:
Աչքիս արտասահմանցիները կյանքում չեն բողոքում, դրա համար էլ ժպիտը դեմքներին ա, ներվերը:
Մի բողոքեք:

Նոր հիշեցի, որ Բլոգ ունեմ, որոշեցի բլոքել գրառումս

Ուղարկել «Բողոքում ենք"» Digg-ին Ուղարկել «Բողոքում ենք"» del.icio.us-ին Ուղարկել «Բողոքում ենք"» StumbleUpon-ին Ուղարկել «Բողոքում ենք"» Google-ին

Թարմացել է 18.07.2009, 15:20 ըստ [ARG:5 UNDEFINED]

Պիտակներ: ոչ մի Խմբագրել պիտակները
Կատեգորիաներ
Լողացող մտքեր

Մեկնաբանություն

  1. Dayana-ի ավատար
    Բողոքելու եմ
    Ե՞րբ եք ինձ չայ խմելու կանելու
  2. Mephistopheles-ի ավատար
    Էլմօ ջան, հայ մարդը ըտենց հարց պիտի չտա…"ինչու բողոքել"… դա մեր ժողովրդի էությունն է… բայց ինչի՞ չէ որ… ինչի չբողոքենք, սաղ աշխարհը մեղավոր ա մեր էս վիճակի համար, բոլորը, բոլորը… բացի մեզանից… բողոքում ենք որովհետև կարծում ենք մեղավոր չենք… որ մեզ մեղավոր զգայինք չէինք բողոքի… տես, ես էլ սկսեցի բողոքել… դե հայի խասյաթ ա էլի

    հեն ա, դու էլ ես բողոքում թե ինչի են բողոքում
  3. Elmo-ի ավատար
    Մեջբերում Dayana-ի խոսքերից
    Բողոքելու եմ
    Ե՞րբ եք ինձ չայ խմելու կանելու
    Դայ ջան դու միշտ հրավիրված ես: Մի հատ տեղեկացնում ես, որ տեղ չգնանք ու սրընթաց, կամ հանգիստ քայլելով գալիս ես մեզ հյուր:
  4. Elmo-ի ավատար
    Մեջբերում Mephistopheles-ի խոսքերից
    հեն ա, դու էլ ես բողոքում թե ինչի են բողոքում
    Ես մտորրում էի, որոշեցի թղթին հանձնել մտորրումս: Այսինքն բլոգին հանձնել:
    Առհասարակ բողոքել կարելի ա, բայց եղած վիճակից, ոչ թե ամեն պատեհ առիթով:
    Բայց ավելի լավ կլինի, որ բողոքելու փոխարեն գործ անենք:
    Օրինակ հիմա ես սեփական տուն չունեմ: Էնքան էլ թանկ ա անտերը, չեմ կարողանում գնել: Բայց չեմ բողոքում: Գումար կկուտակեմ, կգնեմ:
    Մեքենա չունեմ: Գումար կկուտակեմ, կգնեմ:
    Աշխատանքս վատացել ա: Կազմակերպությունը պրոբլեմներ ունի:
    Գործս կփոխեմ
    Ապրում ենք էլի:
  5. One_Way_Ticket-ի ավատար
    Օրինակ հիմա ես սեփական տուն չունեմ: Էնքան էլ թանկ ա անտերը, չեմ կարողանում գնել: Բայց չեմ բողոքում: Գումար կկուտակեմ, կգնեմ:
    Մեքենա չունեմ: Գումար կկուտակեմ, կգնեմ:
    Աշխատանքս վատացել ա: Կազմակերպությունը պրոբլեմներ ունի:
    Գործս կփոխեմ
    Սիրում եմ կոնստրուկտիվ մտածելակերպով մարդկանց
  6. Lion-ի ավատար
    Օրինակ. ուսանողը բողոքում ա, որ դասախոսը իրան չնշանակեց: Բողոքում ա, որ ստիպված պետք ա մի անգամ էլ գա ու վերահանձնի: Բայց ուսանողը ի՞նչ գիտի, որ դասախոսը եթե իրան նշանակեր առաջին անգամ, ապա 3 օր հետո ինքը կգնա ոչ թե վերահանձնման, այլ ձուկ բռնելու, ու էդ ժամանակ կարթը կխճճվեր մամուռների մեջ, ինքը կմտներ ջուրը, որպեսզի հաներ կարթը ու ինքն էլ կխճճվեր մամուռների մեջ, կխեխդվեր:
    Կամ էլ չէր գնա վերահանձման, պարապ կկանգներ իրենց շենքի պատի տակ, կլսեր, որ հարևան «Վարդգես ձյան» լոտոի տոմսա ծախում, կառներ պատահական մի տոմս, կշահեր մի լավ ավտոմեքենա, այդ մեքենայով շրջելիս կծանոթանար մի մեծահարուստի աղջկա հետ, կամուսնանար, հարուստ բիզնես կսկսեր աներոջ փողերով, կդառնա միլիոնատեր, հետո էլ միլիարդատեր...

    Դե արի, ու մի բողոքիր...
  7. Elmo-ի ավատար
    Մեջբերում Lion-ի խոսքերից
    Կամ էլ չէր գնա վերահանձման, պարապ կկանգներ իրենց շենքի պատի տակ, կլսեր, որ հարևան «Վարդգես ձյան» լոտոի տոմսա ծախում, կառներ պատահական մի տոմս, կշահեր մի լավ ավտոմեքենա, այդ մեքենայով շրջելիս կծանոթանար մի մեծահարուստի աղջկա հետ, կամուսնանար, հարուստ բիզնես կսկսեր աներոջ փողերով, կդառնա միլիոնատեր, հետո էլ միլիարդատեր...

    Դե արի, ու մի բողոքիր...
    Կարար և տենց լիներ, բայց ո՞վ գիտի ոնց կարար լիներ: Իսկ չիմանալով բողոքելը բերում ա մշտական դեպրեսիայի:
    Օրինակ Հիտլերի մաման կարող ա փողոցով քայլելուց լիներ, ու մեկը, որին հենց նոր ընկերուհին մերժել էր, ու մտամոլոր քայլում էր, պատահական տրորեր նրա ոտքը: Հիտլերի մաման անսպասելի կընկներ գետնին, իսկ անկյունից դուրս եկած ու գնացքի կանգառ արագ սլացող մեքենանան նրան վրաերթի կենթարկեր: Արդյունքում Հիտլերը չէր ծնվի և 50 000 000 մարդ չէր զոհվի 2-րդ համաշխարհային պատերազմում:
    Քաոսի տուսություն
  8. Lion-ի ավատար
    Էհհ, եղբայր, չէ... Պատկերացրու որ ոչ: Հասարակությունը զարգանում է իր օրինաչափություններով և իր պահաջմունքներով: Գալիս է մի պահ, որ հասարակությունը ուղղակի «կարիք է ունենում» որևէ երևույթի: Քո օրինակի վրա - Հիտլերը չծնվեր, գուցե Գերմանիայի լիդեր դառնա ոմն Հիմլեր և... ընդհանուր գծերով պատմությունը կրկնվեր: Երևի ծանոթ կլինես Ֆրանսիական մեծ հեղափոխության պատմությանը: Հիշո՞մ ես ինչքան տաղանդավոր գեներալներ կային Նապոլենից բացի - Գոշ, Դեզե, Ժուբեր, Դավու, Մասսենա և այլն: Եվ եթե Նապոլենին Արկոլյան կամրջի մոտ ընթացած ճակատամարտի ժամանակ Մյուրիոնը չփակեր իր մարմնով ու Նապոլեոնը ստանար հատուկ իր համար նախատեսված գնդակների «պորցիան», Նապոլեոնի մասին այսօր կիմանաինք այնքանը, ինչքան Դեզեի մասին, տաղանդավոր ու քաջարի Դեզեի, որ «բախտը չբերեց» և Մարենգոյի ճակատամարտի ամենավերջում սրտին ստացավ գնդակի հարված: Չբերեց բախտը նաև Գոշի, որը մահացավ թոքախտից, Ժուբերի, որը ընկավ պատահական մի գնդակից և այլն....

    Ասածս ինչ է - պատահականությունը մեծ դեր ունի, բայց այն չի կարող փոխել հասարակական զարգացումների ընդհանուր ընթացքը: Այնպես որ «Քաոս»-ի պահով ամեն ինչ այնդքան էլ այդպես չէ...