09.06.2009, 12:36 (5748 Դիտումներ)
Մի անգամ, մի լավ ընկեր ասեց, որ էս գրառումը Առովտի խմբագրությունում ֆուրոր էր առաջացրել: Եսի՞մ: 
Բռի ժամանակներ են, հոռի բարքերով
Մենք մի քանի անգամ զրուցել ենք “Ինչ ունենք այս պահին, կամ որտեղ ենք գտնվում” թեմայով: Այդ պատճառով էլ ձեր բոլորի քննարկմանն եմ ներկայացնում կարծիքս մեր ներկա բարոյահոգեբանական վիճակի մասին:
Աշխարհը մի կողմ, մենք մի կողմ
Մի քանի օր առաջ Բութանի թագավորությունում ընտրություններ էին: Ընտրություներն առաջինն էին Բութանի պատմության մեջ: Բացարձակ միպետը, իր կամքով, որոշել էր անցկացնել ընտրություններ, ու սահմանադրական միապետության հիմքերը դնել: Ոչ մեկը նրան դա անել չէր ստիպել:
Մի քանի ամիս առաջ էլ Պակիստանում էին ընտրություններ, ու ի զարմանս գոնե մեզ, հայերիս, դիկտատոր Մուշարաֆը պարտվեց պառլամենտական ընտրություններում ու կորցրեց մեծամասնությունը ստորին պալատում:
Մի տարի առաջ Իրանի նախագահ Ահմադինեջադը ելույթ էր ունենում Թեհրանի պոլիտեխնիկական համալսարանում: Հենց նրա ելույթի ժամանակ, ուսանողները դահլիճում սկսեցին հակակառավարական կոչեր հնչեցնել ու այրել Ահմադինեջադի նկարները: Ու ոչ մեկը դրանից հետո համալսարանից չհեռացվեց, առավել ևս չձերբակալվեց: Իրանում ժողովրդականություն վայելով գրեթե բոլոր երգիչ-երգրուհիներն ու խմբերը հակաիշխանական կոխմնորոշում ունեն:
Ու վերևում խոսքը չի գնում Ֆրանսիա, Շվեդիա, Գերմանի, Չեխիա տիպի երկրների, այլ այսպես կոչված երրորդ, չորրորդ, քսաներորդ աշխարհի երկրների մասին:
Մենք ենք, մեր բարդույթները
Մենք ամենա խելոքն ենք, ամենա հինն ենք, ամենա քրիստոնյան ենք, ամենա-ամենա-ամենան ենք: Ու ինչի ենք մենք մեր կարծիքով այսքան ամենա: Որովհետև տառապում ենք բազմաթիվ ու բազմագույն ազգային բարդույթներով:
Բարդույթ մեկ – ինչի մեզ բոլորը չեն ճանաչում ?
Ինչ-որ պահի մենք որոշեցինք, որ բոլորը մեզ պարտավոր են ճանաչել: Չէ որ մենք առաջին քրիստոնյա ազգն ենք, մենք ունենք այբուբեն որից ոչ մեկը չունի, ու տառերի քանակով փաթեթավորած ունենք նույն լատինական կամ կիրիլիկ այբուբեները, մենք ունեցել ենք Տիգրան Մեծ ու Տիգրան Պետրոսյան, Գառնի-Գեղարդ, Նարեկացի-Շիրակացի և այլն:
Վերջերս ընթրիքի ժամանակ զրուցում էի մի ֆինն կնոջ հետ: Բավականին զարգացած կին էր, լուրջ պաշտոնյա եվրոպական կառույցներում, ու ինչ որ հերթական առաքելությամբ զբոսնում էր (ու չէր ձերբակալվում) Տյան-Շանի կողմերում; Ընթրիքի ժամանակ տիկինն անկեղծորեն զարմացել էր, որ ես, հայ լինելով, խոզի միս եմ ուտում ու կարմիր գինի եմ խմում: ԵՄ կոռւյցներում պաշտոն զբաղեցնելու համար պատմություն, մշակույթ, քաղաքագիտություն թեմաներով բավականին բարդ քննություններ հանձնած պաշտոնյան անկեղծորեն կարծում էր, որ հայերը մուսուլման են; Ի հարկե, մոտս բուռն ցանկություն առաջացավ տիկնոջը ինտիմ կապի մեջ մտցնեն գինու շշի ու արդեն մորթված խոզի հետ, բայց դե դա ոչ առաջին նման դեպքն էր, ոչ էլ հաստատ վերջինը:
Դե հիմա, մարդիկ չեն գնատահատում մեր ներդրումը քաղաքակրթության զարգացման գործում – փոքր ենք, անշնան ենք, մենք մեզ գիտենք, ուրիշները չգիտեն: Ուզում եմ անկեղծորեն ենթադրել, որ իրենք են տխմար որ մեզ չեն ճանաչում, կամ գոնե լավ չեն ճանաչում: Բայց երևի մենք էլ պիտի մտածենք, իսկ արժե որ մեզ ընդհանրապես ճանաչեն: Իսկ մենք ճանաչում ենք մինչ այժմ Յուկատանում բնակվող մայաներին? Ժամանակին լուրջ քաղաքակրթություն են եղել: Պետականույթունն էլ կորցրել են մեզանից մոտ 130 տարի հետո:
Բարդույթ երկու – բոլորը մեզ պարտք են
Սեփական ազգային ողբերգություն Ցեղասպանությունը ուրիշների վզին փաթաթելը, ու բոլորին մեզ պարտք լինելը, դարձրել ենք համազգային գերագույն նպատակ: Նկատել եք, որ Ցեղասպանության մասին ներհայկական զրույցներում, երբ շատ ենք խորանում, բացի թուրքերից մի տասնյալ ուրիշ մեղավորներ էլ ենք գտնում – գերմանացիները, որ թուրքերի դաշնակիցն էին, ռուսները, որ մեզ մենակ թողեցին, ֆրնասիացիներն ու անգլիացիները, որ կանգնած էին զորքով մի քանի կիլոմետրի վրա ու ոչինչ չէին անում, արաբները, հույները, քրդերը: Բոլորը բացի մեզանից: Երբեք պատճառների մեջ մենք մեզ չենք տեսել:
Այն ժամանակ մի քաղաքականություն էր գերտերությունների կողմից ու մենք խաղաքարտ էինք ու ոչ մեկը չէր խառնվում, հիմա էլ ուրիշ քաղաքականություն է, ու ինչ-որ լուրջ, կիսա-անկապ, ու լրիվ անկապ պետություններ, ֆեդերալ միավորներ, քաղաքային խորհուրդներ ընդունում են Ցեղասպանությանը վերաբերող ինչ-որ բանաձևեր ու մենք ազգովի վեր ու վար ենք թռնում, անկեղծորեն հավատալով, որ բոլորի մեջ արթնացել է խիղճը, ու այն ժամանակ մեզ մենակ թողածներն ու չօգնածները, հիմա, պարտքի զգացումով, վազելու են ու լուծեն մեր բոլոր պրոբլեմները:
Բարդույթ երեք – մենք որ թատրոն էին գնում, դուք իրար էիք ուտում
Բոլոր լուրջ մարդիկ գիտեն, որ ազգային թևավոր խոսք դարձած այս արտահայտության մեջ միայն մի փոքր, շատ փոքր ճշմարտություն կա: Արտավազդ Բ ու Որոդեսի ողբերգություն դիտելու պատմական չհաստատված էպիզոդը, ոչ մի կապ չունի համազգային պատմական թատրոնասիրության հետ: Տիգրանակերտում կամ Արտաշատում մի 50-60 տարի գոյատևած թատրոնները (ի միջի այլոց մեծ ամֆիթատրոնների գոյությունն այպես էլ չի հաստատվել, ու ամենայն հավանականությամբ բեմադրությունները տեղի էին ունենում արքունիքում, հունարեն հասկացող շատ նեղ շրջանակի համար), որտեղ հույն դերասանները բեմադրում էին հույն դրամատուրգների, հելենական մշակույթի երկրպագու Հայոց թագավորների հովանավորությամ, մեզ հանկարծ թատերասեր հասարակություն չդարձրեց: Ավելին մինչև Պարոնյան ու Սունդուկյան մենք դրամատուրգներ էլ չեն ունեցել:
Ամեն դեպքում, ենթադրենք ունեինք թատրոն, ու ունեինք շատ զարգացած թատերական մշակույթ: Որքանով է ռացիոնալ այս արտահայտությունը, հատկապես եթե այն ասվում է ժամանակակից աշխարհում քաղաքակրթվածության սանդղակում այժմ մեզանից մի քանի աստիճան բարձր գտնվող ժողովուրների հասցեին: Սրան, երևի կա մեկ հնարավոր պատասխան. «Հիմա մենք թատրոն ունենք, իսկ ուր է ձեր թատրոնը: Հիմա մենք թատրոն ենք գնում, իսկ դուք իրար եք ուտում»: Հետաքրքիր է մեր երկրորդ ու նորընտրի նախագահները կյանքում քանի անգամ են Արտավազդ Բ օրինակով թատրոն գնացել, լուրջ ներկայացում դիտելու: Սերժ Սարգսյանի մարտի 30-ին «Արտավազդ» մրցանակաբաշխության ժամանակ թատրոնի հասցեին շռայլած սիրո խոստովանությունը շատ նման է, նրա ու Ռոբերտ Քոչարյանի կողմից ժողովրդավարական արժեքներին հավատարիմ լիենելու բազմաթիվ անկեղծ խոստովանություններին:
Բարդույթ չորս – մենք ենք կտրել բոլորի պորտը, կամ մենք ձեր հներից էլ հին ենք
Մենք ամենա հին ազգն ենք, նորից անհիմն բարդույթը, հատկապես լայն տարածում է գտել կիսագրագետ երիտասարդության շրջանում: Երիտասարդություն, որը տեղեկատվությունը ստանում է, լավագույն դեպքում, ինտերնետային, ճշմարտությունից հեռու, տեղեկատվական աղբյուրներից, իսկ վատագույն դեպքում, իրենց բակում բլոտ ու նարդի խաղացող տարիքով ու բանիմաց փիլիսոփաներից:
Մի երկու տարի առաջ, իմ ուսանողների մեկը, բավականին լուրջ հայացքով փորձում էր բոլորին ապացուցել, որ հայերն են ստեղծել առաջին աստղադիտարանը: Իմ բոլոր փորձերը համոզել, որ «առաջին աստաղադիտարան» արտահայտությունն ինքնին աբսուրդ է, և գրագետ մարդուն հարիր չէ նման հայտարարություններ անել, անցան ապարդյուն: Մի 10 րոպե էլ, փորձեցի ասել, որ քաղաքկրթության օրրան Միջագետքում ու Եգիպտոսում, գոնե համաձայն կատարված պեղումներին, հայտնաբերվել են շատ հին աստղադիտարաններ և այլն: Չէ ու չէ, մեր Քարահունջը որ կար (եթե ենթադրենք որ Քարահունջը ընդհանրապես երբևէ եղել է աստաղդիտարան, կամ եթե եղել է, որքանով է այն հայկական), մարդիկ Միջագետքում դեռ չգիտեին աստղերն ինչ են: Ապարդյուն անցան նաև փորձերը նրան համոզել, որ մինչև «առաջին աստղադիտարանին» անցնելը, մենք աշխարհին ներկայացնելու այլ, փաստարկված արժեքներ ունենք – ուրույն ճարտարապետություն, գրականություն, պատմիչներ ու պոետներ և այլն: Ուսանողության բավականին մեծ մասը, ամենայն հավանակությամբ, ինձ համարեց ապազգային էլեմենտ, ու թարս չափեց, ոտքից գլուխ, հասկացնելով, որ ուզեմ թե չուզեմ, պիտի ընդունեմ հայերի կողմից առաջին աստաղադիտարանը կառուցելու փաստը:
Դե ինչ ասես, երիտասարդին, որն անկեղծորեն սիրում է իր հայրենիքը, բայց դեռ չի կողմնորոշվում, թե ինչ գործնական ուղղվածություն պիտի տա այդ սիրուն ու ինքն իր համար արժեքներ է հորինում, ու խարխափում է հնագույնից հնագույնը լաբիրինթոսում: Իսկ այդ ժամանակ, ազգի ներկա հիմնախնդիրները մի կողմ դրած հայտնի գիտնականները նույն արդ երիտասարդներին կերակրում են միստիկ տափակաբանություններով: Ասենք, Հերունին մի երկու տարի առաջ հեռուստասեությամբ, բավականին լուրջ դեմքով ապացուցում էր, որ ”մաթեմատիկա” բառը հայկական ծագում ունի ու առաջացել է մատներով հաշվելու բնազդից – մաթեմատիկա = մատը-մատից-հետո-եկավ: Կամ հարցազրույց է տալիս ու պնդում է, որ Սթոունհենջը կառուցել է Հայկ Նահապետը, երևի Անգլիա կատարծ աշխատանքային այցի ժամանակ: Լուրջ է:
Բարդույթ հինգ – բռնաբարվել ենք, ուրեմն պիտի բռնաբարենք
Մի քանի հարյուր տարի սելջուկա-մոնղոլա-ղզլբաշ ցեղերի լծի տակ գտնվելն ու կեղեքվելը (կարդա բառնաբարվելը) ձևավորել է մեր գլխավոր բարդույթը, որով պիտի հպարտանանք – համակերպվել բռանաբարված լինելու փաստի հետ, ու ձեռքից բաց չթողնել ուրիշին բռնաբարելու հնարավորությունը: Այն որ մեզանից շատերը մեր ընտրություններին մոտենում “դե տենց պիտի լինի” տեսանկյունից, ապացուցում է բարդույթի առաջին մասը: Իսկ իշխանության եկածների կողմից սեփական ժողովրդին ղզլբաշից բեթար բռնաբարելու անհագ ցանկությունն ապացուցում է երկրոդ մասը: Երբեմն մտածում եմ, որ մեր իշխանավորները իրենց ներկա վարքով ուղղակի լրացնում են մի քանի հարյուր տարվա բացը: Այսինք սովորական ժողովրդին նախորդ դարերին բռնաբարում էին ղզլբաշները, ու մեր իշխանները հնարավորություն չունեինք դա անելու, ուրեմն ինչի միայն ղզլբաշները վեյելած լինեն այդ հաճույքը. բա մենք? Այս բարդույթն, ըստ էության, ժամանակակից հայաստանյան հասարակական կոնսենսուսի, կամ փոխըմբռնման երաշխքին է – դուք դրան սովոր եք, դա ձեզ դուր է գալիս, մենք ձեզ պարգևում ենք դա ունենալու ու անսահման քանակությամբ ստանալու հնարավորությունը, ընդ որում, հասրակական հարաբերությունների բոլոր ոլորտներում:
Շարունակելի