Հակալևոնականություն
Այսօրվա իրականության մեջ հասարակությունը բաժանված է երկու հատվածի, որոնք ստացել են իրենց անունները (ինձ զայրույթ պատճառող): Լևոնականներ և հակալևոնականներ: Սա նշանակում է, որ հասարակությունում պատկեր ստեղծողը ՀԱԿ-ն է, ինչու ոչ իր առաջնորդի հետ: Եվ արդեն լրիվ ուրիշ քննարկման թեմա է, որ շարժման համախոհներին «Լևոնական» անվանելը, դրանով իսկ անձնավորելով պայքարը, որն իրականում անձնավորված չէ, աբսուրդ է: Բայցի հիմա այդ մասին չի, որ ուզում եմ խոսել: Ես նոր այդ երկու տերմինները վերլուծելով հանկարծ հասկացա, որ հասարակությունն այնքան էլ քաղաքական տեսակետից բաժանված չէ երկու մասի: Այսպիսով.
- Լևոնական, կազմված է «Լևոն» անունից ու «ական» ածանցից, սրանք այն մարդիկ են, ովքեր գնում են Լևոնի հետևից, ամեն ինչում վստահում նրան,
- Հակալևոնական, կազմված է «ՀԱԿ» (Հայ Ազգային Կոնգրես) հապավումից, «ա» հոդակապից, «Լևոն» անունից և «ական» ածանցից, սրանք այն մարդիկ են, ովքեր գաղափարապես հարում են ՀԱԿ-ին ու վստահում նրա ղեկավարին՝ Լևոնին:
Ես հակալևոնական եմ: