Նայել RSS հոսքը

ծանոթ անծանոթուհի

անձրև...

Գնահատել այս գրառումը
համապատասխան մեղմ երաժշտություն, կիսամութ սենյակ, անձրևի կաթկթոց.... լռություն, ու մտքերի տարափ
եղել է երբևէ, որ մտքերն այնքան հաճելի լինեն, որ չուզենաս խանգարել նրանց, թողնես , որ իրենք որոշեն երբ այցելեն քեզ, ինչ հերթականությամբ, ինչ կերպարանքով
նրանք հիմա գալիս են քո կերպարանքով, քո ժպիտի ուղեկցությամբ, քո աչքերի փայլով
ես չգտիեմ հետո ինչ է լինելու, անկեղծ ասած չեմ էլ ուզում իմանալ, գիտեմ, որ իմ մտքերն հիմա քո կերպարանքն ունեն ու ես ամեն վայրկյան սպասում եմ, որ իրենք կայցելեն ինձ
կանաչ այգի, ջինջ երկինք, լռություն ու դու...ինչ լավ է , որ մենք մեզ կողքիս տեսնելու հնարավորություն չունենք ու իմ մտքերում չնայած կամ ես, բայց ես ինձ չեմ տեսնում ու չեմ խանգարում քո գոյությանը իմ մտքերում, իմ կյանքում....քո կյանքում....
երաժշտությունը հզոր զենք է, մանավանդ երբ այն հնչում է գլխումդ, երբ այն հիշողություններ է արթնացնում, երբ մտքերդ գալիս են երաժշտության տեսքով
ես չգիտեի, որ այս երգը կդառնա նման հիշողության վկան, այս երգը միշ կմնա այդ հիշողության վկան, ապացույցը ու երբ... ես չեմ լինի կհիշեցնի ինձ... միգուցե... ես այդպես եմ ուզում....
գիժ են մտքերը ... խառն են, իրարամերժ , մանավանդ երբ գալիս են քո տեսքով..... վստահեցրու ինձ, որ ամեն ինչ լավ կլինի.. լավ քեզ համար....ես վստահ եմ, լավ կլինի ամեն ինչ... այլ կերպ լինել հնարավոր չի
ես ..... .....

Ուղարկել «անձրև..."» Digg-ին Ուղարկել «անձրև..."» del.icio.us-ին Ուղարկել «անձրև..."» StumbleUpon-ին Ուղարկել «անձրև..."» Google-ին

Պիտակներ: ոչ մի Խմբագրել պիտակները
Կատեգորիաներ
‎ Առանց կատեգորիայի

Մեկնաբանություն

  1. Ման-ի ավատար
    Շատ գեղեցիկ ու երգեցիկ ես գրում...